fbpx

Լրացուցիչ

Ռայան Գիգզ. «Հուսով ենք՝ Հենրիխ Մխիթարյանը կվերադարձնի «Բորուսիայում» ունեցած մարզավիճակը»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը Sky Sports-ի իր սյունակում պատմել է մանկունյական թիմի՝ Պրեմիեր լիգայում մեկնարկային 2 հաղթանակներից իր տպավորությունների մասին.

-Պրեմիեր լիգայում հեշտ մրցակիցներ և հանդիպումներ չեն լինում, ուստի 4-0 հաշվով 2 հաղթանակներն իրոք տպավորիչ մեկնարկ են «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Երբ Ժոզե Մոուրինյոյի թիմը թափ է հավաքում, նրան կանգնեցնելը շատ բարդ է լինում: Նա նույնն արել է նաև իր նախորդ թիմերում, ուստի մամուլը և երկրպագուներն առավելագույն սպասելիքներ ունեն պորտուգալացուց: Նա պետք է անցնի այն ճանապարհով, որը շատ լավ գիտի:

Ֆուտբոլիստների հետ էլ փոխըմբռնումը բարելավել է, և նրանց դերը գերազանց մեկնարկում նույնպես շատ մեծ է: Մայքլ Քերիկն ու Էշլի Յանգը դեռևս հիմնական կազմի ֆուտբոլիստներ չեն, բայց ունեն բավականաչափ փորձ՝ վերադառնալու և կրկին վստահություն վայելելու համար: Այս կազմից Քրիս Սմոլինգն ու Դավիդ դե Խեան էլ ունեն Անգլիայի չեմպիոն դառնալու փորձ:

Մինչ այս 2 խաղերը՝ ես կարծում էի, որ տիտղոսի համար պայքարը կընթանա «Մանչեսթեր Յունայթեդի», որը հավասարակշռություն ունի իր կազմում, և «Մանչեսթեր Սիթիի» միջև, որն էլ ավելի է ամրապնդել իր կազմը:

Բայց «Յունայթեդը» հզոր է թվում նաև նորեկների՝ Նեմանյա Մատիչի և Ռոմելու Լուկակուի շնորհիվ: Նրանք կրեատիվ ֆուտբոլիստներ են, ովքեր արդեն լավ են համագործակցում թիմակիցների հետ: Հենրիխ Մխիթարյանն արդեն 4 արդյունավետ փոխանցում ունի, ինչը նրան լավագույններից մեկն է դարձնում: Հուսով ենք՝ Մխիթարյանը կվերադառնա այն մարզավիճակին, որն ուներ «Բորուսիայում»,- ասել է Գիգզը:


Մխիթարյանի և Օբամեյանգի հրաշալի մարզումը թիմակիցների հետ (տեսանյութ)

Գվարդիոլա. «Իմ նպատակը «Յունայթեդի» գերիշխանությանը վերջ դնելն է»

Ինչ խաղեր կանցկացնի Հենրիխ Մխիթարյանը մինչ Հայաստանի հավաքականին միանալը

Մոուրինյոյին շփոթեցրել է Պոգբայի պահվածքը, իսկ «Բարսելոնան» նախատեսում է առաջնորդվել Կոուտինյոյի տրանսֆերի սցենարով

Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)

«Արսենալը» պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը

«Արսենալի» լեգենդը հիասթափված է Օզիլի, Մխիթարյանի և Օբամեյանգի խաղից

Զիդանը աչք է դրել Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի վրա

«Բարսելոնայում» հայտարարություն են արել Պոգբայի հավանական տրանսֆերի վերաբերյալ

Շաքիրին ասել է, թե ինչու է մերժել «Յունայթեդին» և ընտրել «Լիվերպուլը»

Telegraph. Արտետան Մխիթարյանին և Օզիլին համարել է «Արսենալի» թույլ օղակներ

Հենրիխ Մխիթարյանը նշել է «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստին (տեսանյութ)

«Մխիթարյանը կարող է մեզ հետ այստեղ նստել». Էնդի Գրեյ

«Ման. Յունայթեդը» դե Խեային չմերժվող առաջարկ կանի

«Դեռ 20 օր կա». Բարտոմեուն դուռը բաց է թողնում Պոգբայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել 2 ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը