fbpx

Լրացուցիչ

Հայտնի են ազգային և Մ-21 հավաքականներ հրավիրված բոլոր ֆուտբոլիստները և «Ալաշկերտի» նոր դարպասապահը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 22-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Արթուր Պետրոսյանը ներկայացրել է Բարձրագույն խմբում հանդես եկող այն 8 ֆուտբոլիստներին, ովքեր կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին: «Ալաշկերտից» հրավիրվել են Արսեն Բեգլարյանը, Գագիկ Դաղբաշյանը, Արտակ Եդիգարյանն ու Արտակ Գրիգորյանը, «Փյունիկից»՝ Գոռ Մանուկյանը, Լևոն Հայրապետյանը և Արմեն Մանուչարյանը, «Շիրակից»՝ Անատոլի Այվազովը:

Արթուր Ոսկանյանը հրապարակել է երիտասարդական հավաքականի հայտացուցակը, որում ընդգրկված 22 ֆուտբոլիստները կհայտավորվեն «Եվրո-2019»-ի ընտրական փուլի առաջիկա մրցավեճերի համար: «Բանանցն» ունի 10 ներկայացուցիչ, «Փյունիկը»՝ 8, «Ավան Ակադեմիան», ավստրիական «Էսլինգը», գերմանական «Շտուտգարտը» և սլովակական «Ժիլինան»՝ 1-ական:

Տիգրան Բարսեղյանը՝ «Ֆեներբախչեի» նկատմամբ հաղթանակի մասին (2-0). «Առաջին խաղի արդյունքը լավն է, բայց այն չի երաշխավորում հաջորդ փուլի ուղեգիր: Պետք է միշտ կենտրոնացած լինենք, քանի որ մրցակիցը հզոր է: Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի առաջին խաղում, բայց ամենակարևորն այն կլինի, որ «Վարդարը» դուրս գա հաջորդ փուլ: Պետք է այնպիսի արդյունք գրանցենք, որ գոհացնի մեր բոլոր երկրպագուներին»:

«Ալաշկերտի» կազմը համալրել է մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին: Փորձառու դարպասապահն իր կարիերան սկսել է Մակեդոնիայի «Պոբեդա» թիմում, որում հանդես է եկել 2005-2008թթ.` 2006թ. դառնալով Մակեդոնիայի չեմպիոն: Այնուհետև խաղացել է շվեյցարական «Շաֆհաուզենում», Սլովակիայի 3 թիմերում: Նա նաև հանդես է եկել Մակեդոնիայի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականներում, 2013թ.-ին մեկ խաղ էլ անցկացրել է ազգային ընտրանու կազմում:

«Փյունիկը» մեկ տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Վիլիան Արաուխո Դոս Սանտոսի հետ: 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Վիլլա Նովա» և «Կորինտիանս Ալագոանա» թիմերում։

Rusfootball.info-ն կազմել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ հայտնվել է նաև Վարազդատ Հարոյանը: Կայքը գրել է. «ԲԿՄԱ-ի հետ խաղը (0-0) շատ բարդ էր «Ուրալի» ոչ միայն դարպասապահի, այլև պաշտպանների համար: Չնայած նրան, որ «բանակայինները» հարձակման գծում խնդիրներ ունեն, դաշտի տերերը ստիպված էին շատ ուշադիր գործել: Առանձնահատուկ հուսալիությամբ աչքի ընկավ Հարոյանը»:

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի՝ «Բանանց»«Ալաշկերտ» խաղի (2-2) 2 դրվագ մեծ քննարկումների առիթ էր տվել: ՀՖՖ-ի մրցավարական բաժինը հայտնել է, որ որոշումները ճիշտ են կայացվել: Գագիկ Դաղբաշյանը «Բանանցի» դարպասը գրավելուց առաջ եղել էր խաղից դուրս վիճակում, իսկ Մատվեյ Գույգանովի հարվածից հետո գնդակն ամբողջությամբ հատել էր դարպասային գիծը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Ակադեմիա Պանդևա» 2-0 «Սկոպյե». Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ խաղին: Հայազգի դարպասապահը, ով շաբաթներ առաջ «Մակեդոնիա ՖԱ»-ից տեղափոխվել էր «Գոստիվար», վերջերս է միացել «Սկոպյեին»: Վերջինս 2-րդ տուրից հետո ոչ մի միավոր չի վաստակել և մրցաշարային աղյուսակն է եզրափակում «Պոբեդայի» հետ:

Հոլանդիայի Երիտասարդական լիգա, A խումբ, 1-ին տուր. «Ֆեյենորդ» Մ-21 0-1 «Հերակլես» Մ-21. Գոռ Աղբալյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ուզբեկստանի Բարձրագույն խումբ, 18-րդ տուր. «Կիզիլկում» 3-1 «Կոկանդ». Արթուր Գևորգյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Կիզիլկումը» եզրափակում է լավագույն տասնյակը:

Մոնղոլիայի Բարձրագույն խումբ, 13-րդ տուր. «Դերեն» 2-0 «Ատլետիկ». Երևանի «Արարատի» նախկին հարձակվող Դավիթ Ղանդիլյանը դարձել է գոլի հեղինակ՝ կրկնապատկելով հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ խաղին: «Դերենը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Իրանի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Ֆուլադ» 2-1 «Գոստարեշ». Անդրանիկ Թեյմուրյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 73-րդ րոպեին: «Գոստարեշը» 15-րդ հորիզոնականում է:


Անդրեյ Տալալաև. «Գոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս»

Երբ հրաշքն այդքան մոտ էր. «Փյունիկն» ավարտում է ելույթները ԵԼ-ում (տեսանյութ)

«Ալաշկերտն» անզոր էր նաև պատասխան խաղում. «Կլուժը» շարունակում է պայքարը (տեսանյութ)

ՀՐԱՇԱԼԻ. «Փյունիկը» բացել է հաշիվը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում (տեսանյութ)

«Կլուժ»-«Ալաշկերտ»՝ 1:0. տանտերերը իրացնում են նշանակված 11 մետրանոցը (տեսանյութ)

«Փյունիկի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Կլուժի» դեմ խաղում

«Մաքաբի Թել-Ավիվ»-«Փյունիկ». Հայկական թիմի հավանական մեկնարկային կամզը՝ ըստ VNews-ի

«Կլուժ»-«Ալաշկերտ». Հայաստանի չեմպիոնի հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

«4 կերուխում ու 1 ֆուտբոլ». Վասիլի Ուտկինը ներկայացրել է ֆիլմ Հայաստանի մասին (տեսանյութ)

Անդրեյ Տալալաև․ «Եթե առաջ մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ» (տեսանյութ)

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Մոլդովայի ընտրանուն (տեսանյութ)

Ընկերական խաղ․ Մոլդովայի Մ-21 – Հայաստանի Մ-21․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Մաքաբի Թել-Ավիվ»-«Փյունիկ» կցուցադրվի հայկական հեռուսատեսությամբ

Էդգար Մանուչարյան․ «Արդեն շատ լավ մարզավիճակում եմ» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է «Բանանցը» գլխավորելու հետ կապված լուրերը