fbpx

Լրացուցիչ

El Pais. Ռոնալդուն կրկին պատճառ ունի «Ռեալից» հեռանալու համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին սկսել է մտածել ակումբից հեռանալու մասին, հաղորդում է El Pais-ը:

Ըստ պարբերականի տվյալների՝ պորտուգալացին դժգոհ է մնացել այն բանից, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան իրեն որակազրկել է 5 խաղով, քանի որ Սուպերգավաթային մրցավեճում կարմիր քարտ ստանալուց հետո հրել է գլխավոր մրցավարին: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը դա համարում է անհարգալից վերաբերմունք իր նկատմամբ:

Երբ պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը դեռ հունիսին սկսել է քննարկել այլ ակումբ տեղափոխության պայմանները, պորտուգալացին չի հերքել նման հնարավորությունը:

Ֆուտբոլիստի հարազատներից մեկն El Pais-ին հայտնել է, որ ակումբում վստահ են՝ Ռոնալդուն ոչ մի տեղ չի հեռանա, բայց անձամբ Կրիշտիանուն չի կարող երաշխավորել այդ վստահությունը: «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչ օգոստոսի 31-ը»,- հայտնել է աղբյուրը:

Կրիշտիանու Ռոնալդուն ակումբային գրանցումը փոխելու մասին խոսել էր նաև դատարանում: Նա հայտնել էր, որ Անգլիայում երբեք չէր հանդիպի խնդիրների հարկային մարմինների հետ՝ ի տարբերություն Իսպանիայի:


La Gazzetta dello Sport. Մոդրիչը կհանդիպի Պերեսին

Լոպետեգի. «Ատլետիկոն» իր գոլերով պատժեց մեզ»

Լոպետեգի. «Այս պարտություն չի ազդի «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության վրա»

Կազեմիրոն ասել է, թե ինչու է «Ռեալը» պարտվել «Ատլետիկոյին»

Հայտնի է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաջորդ տարվա անցկացման օրն ու վայրը

Նոր ջանքեր Միխայել Շումախերի առողջական վիճակի բարելավման համար

Տխուր վիճակագրությունների շարք «Ռեալի» երկրպագուների համար

Չկան Ռոնալդուն ու Զիդանը, չկա տիտղոս․ «Ատլետիկոն»՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

Անհավանական գեղեցիկ գոլ, Կոկեի դիպուկ հարվածը, և հաշիվը 4-2 է (տեսանյութ)

Դեռ պետք չէ իջեցնել վարագույրները․ Դիեգո Կոստան դուբլ ձևակերպեց (տեսանյութ)

Սերխիո Ռամոսն արդեն «Ռեալին» է հաշվի մեջ առաջ մղում (տեսանյութ)

Շոուն շարունակվում է․ Կարիմ Բենզեման խփեց պատասխան գոլը (տեսանյութ)

Շոկային մեկնարկ․ Դիեգո Կոստան գրավեց «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Պատմության մեջ առաջին անգամ «Ատլետիկոյի« կազմն ավելի թանկարժեք է, քան «Ռեալինը»

«Ռեալի» երիտասարդ աստղը նորից վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ