fbpx

Լրացուցիչ

«Վարդարը» Թուրքիայում է մեծ նվաճման նպատակով, իսկ Մոսկվայի «Արարատը»՝ գավաթի հաջորդ փուլում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 23-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Վարդարի» պատվիրակությունը ժամանել է Թուրքիա, որտեղ օգոստոսի 24-ին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղն է անցկացնելու «Ֆեներբախչեի» հետ: Մակեդոնական թիմի հայտացուցակում են Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը: Առաջին խաղում «Վարդարը» հաղթել է 2-0 հաշվով, գոլերից մեկն էլ խփել է Բարսեղյանը:

«Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյան. «Ինձ համար մեծ պատիվ է կրկին հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից: Ստանալ քո երկիրը ներկայացնելու հնարավորություն՝ դա հատուկ զգացողություն է: Անհամբերությամբ եմ սպասում այդ փորձին և Ռումինիայի ու Դանիայի հետ հանդիպումներին»:

Ռուսաստանի գավաթ, 1/32 եզրափակիչ. «Արարատ» Մոսկվա 2-1 «Բալթիկա». հաղթական գոլերն իրենց հաշվին են գրանցել Խուրցիձեն և Դավիդովը: Մոսկովյան թիմը մարզում է Ալեքսանդր Գրիգորյանը: «Արարատը» դուրս է եկել գավաթի 1/16 եզրափակիչ:

«Արարատի» ավագ մարզիչ Պողոս Գալստյանը ինֆարկտ էր ստացել «Բալթիկայի» հետ խաղից առաջ կայացած մարզման ժամանակ: Ֆուտբոլիստներն ու ակումբի բժիշկներն առաջին օգնություն են ցույց տվել, ինչից հետո 56-ամյա մասնագետը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջողությամբ վիրահատվել է: Գալստյանն արդեն տեղափոխվել է ընդհանուր պալատ: Թիմը «Բալթիկայի» հետ մրցավեճում խաղադաշտ է մտել հատուկ շապիկներով:

Ալեքսանդր Գրիգորյան. «Դավիդ Յուրչենկոյի՝ «Անժիից» հեռանալու նախաձեռնողը եղել եմ ես: Նրա խոսքերն ուղղակի խղճուկ փորձեր են՝ ինձնից վրեժ լուծելու համար: Անկեղծ ասած, չէի ցանկանա, որ Հայաստանի հավաքականը նման դարպասապահ ունենար: Ընտրանին այժմ լավագույն ժամանակները չի ապրում: Երկրպագուները պետք է լինեն համբերատար, ֆուտբոլիստները՝ առավելագույնս նվիրված»:

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբում Հայաստանի չեմպիոն «Լեոն» Կիպրոսի Լառնակա քաղաքում մրցել է այդ երկրի չեմպիոն «Անորտոսիսի» հետ: Մեր թիմը ջախջախիչ հաղթանակի է հասել 5-1 հաշվով: «Լեոյից» դուբլով է աչքի ընկել Գարեգին Մաշումյանը, մեկական անգամ աչքի են ընկել Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Դոքմանյանը և Սերգեյ Լոգինովը:

Նեմանյա Վիդիչ. «Հենրիխ Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է, միշտ ճնշում է պաշտպաններին: Միակ բանը, որ պետք է բարելավի, խփած գոլերի քանակն է. նա մեկ մրցաշրջանում պետք է 10-15 գոլ խփի: Իհարկե, նրան ավելի շատ դուր է գալիս կազմակերպել գրոհները, քան եզրափակել, և դա լավ է թիմի համար, բայց, կարծում եմ, նա որոշ դրվագներում պետք է ավելի եսասեր լինի»:

ՈՒԵՖԱ-ի Գործադիր Կոմիտեի որոշմամբ` Գյումրիի «Տրիբունա» ակումբի «Գյումրի» աղջիկների թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանն արժանացել է «ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթի» մրցանակաբաշխության ոսկե մրցանակին՝ Մասսայական ֆուտբոլի լավագույն մարզիչ անվանակարգում: Ավելի ուշ՝ սեպտեմբերին, մրցանակի մասին կհայտարարվի նաև ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 5-րդ տուր. «Օդրա Օպոլե» 1-0 «Ռակուվ». Աղվան Պապիկյանը փոխարինման է մտել 72-րդ րոպեին: «Ռակուվն» ընթանում է 14-րդ հորիզոնականում:

Օգոստոսի 24-ին, ժամը 17:30-ին «Հանրապետական» մարզադաշտում 3-րդ անգամ կայանալու է Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը: Նշված օրը կպարգևատրվեն 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. հունիս ամիսները տարիքային 9 խմբերում բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերի բոլոր ուժեղագույնները և անհատական անվանակարգերում լավագույնները:


Ինչ խաղեր կանցկացնի Հենրիխ Մխիթարյանը մինչ Հայաստանի հավաքականին միանալը

Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)

«Արսենալը» պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը

«Արսենալի» լեգենդը հիասթափված է Օզիլի, Մխիթարյանի և Օբամեյանգի խաղից

Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը

Telegraph. Արտետան Մխիթարյանին և Օզիլին համարել է «Արսենալի» թույլ օղակներ

Հենրիխ Մխիթարյանը նշել է «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստին (տեսանյութ)

«Մխիթարյանը կարող է մեզ հետ այստեղ նստել». Էնդի Գրեյ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 2-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Վարդան Բիչախչյանի և Արմեն Ադամյանի հետխաղյա մեկնաբանությունները

ԱՊԼ. Մխիթարյանն ու խաղընկերները չկարողացան դիմադրել «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

«Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Շիրակ»-«Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հենոն և Գվարդիոլայի «Սիթին», սուպերգավաթներ, մարզային դերբի․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Տիգրան Բարսեղյանի սքանչելի գոլը և Մարկոս «Ասիստելին» (տեսանյութ)