fbpx

Լրացուցիչ

Բուֆոնը միայն մի դեպքում ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Յուվենտուսում»

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ևս մեկ մրցաշրջան կշարունակի ելույթները, եթե թուրինյան թիմը հաղթի Չեմպիոնների լիգայում.

-Չեմպիոնների լիգայի մթնոլոլորտն առաննահատուկ է, քանի որ դու կարող ես զգալ Եվրոպայի լավագույն մարզադաշտերի շունչը: Երբ երիտասարդ ես, դու այդ ամենը սովորական ես ընդունում, քանի որ առջևումդ դեռ շատ հնարավորություններ են լինելու: Սակայն երբ արդեն տարեց ես, հասկանում ես, որ կան բաներ՝ այլևս երբեք չես զգալու:

Ցանկանում եմ կրկին զգալ «Սանտիագո Բեռնաբեուի» և «Կամպ Նոուի» մթնոլորտը: Ցանկանում եմ ևս մեկ յուրահատուկ երեկո անցկացնել «Օլդ Թրաֆորդում»: Դեմ չէի լինի ևս մեկ անգամ զգալ «Սելթիկ Պարկի» անհավանական մթնոլորտը:

Հուսով եմ՝ դրանցից գոնե մեկը ես կզգամ կրկին, սակայն իրականությունն այն է, որ ճակատագիրն այդ վայրերից մեկում գուցե ինձ թույլ չտա այլևս հայտնվել:

Կարիերաս անկատար չեմ համարի, եթե չհաղթեմ Չեմպիոնների լիգայում: Ես շատ տիտղոսներ եմ նվաճել «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կազմում, որպեսզի իրավիճակին այդպես նայեմ: Սակայն, Չեմպիոնների լիգան ինձ համար դեռևս մնում է երազանք:

Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ, ուստի գավաթը գլխավերևումս պահելու հնարավորություն կա: Իհարկե, դա հեշտ չի լինի, բայց մենք պատրաստ ենք պայքարի:

Եթե մենք նվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա ես կշարունակեմ խաղալ ևս մեկ մրցաշրջան: Այդ ժամանակ կկարողանամ հաղթել նաև աշխարհի ակումբային առաջնությունում և նվաճել այլ մրցանակներ,- ասել է Բուֆոնը:


«Բարսելոնան» կարող է մոռանալ Պյանիչի մասին

Ադրիեն Ռաբիոն միայն մի պայմանով կմնա ՊՍԺ-ում

Ռաբիոն գրավել է ևս մեկ թոփ ակումբի ուշադրությունը

Վերամիավորո՞ւմ Ռոնալդուի հետ. Մարսելոն մեկնաբանել է «Յուվենտուս» տեղափոխության լուրերը

Ռամոսը՝ Ռոնալդուի մասին․ «Այս ակումբը բոլոր խաղացողներից ավելի մեծ է, նույնիսկ՝ Ռոնալդուից»

«Ռեալը» քայլեր է ձեռնարկել «Յուվենտուսի» կիսապաշտպանին ձեռք բերելու համար

Ալեգրի. «Ոչ ոք «Ռեալին» չի նվիրել Չեմպիոնների լիգայի 4 գավաթները, դրանք հաղթել է Ռոնալդուն»

Ալեգրի. «Հիմա «Յուվենտուսն» ավելի շատ է ձգտում Չեմպիոնների լիգայի գավաթին»

Գոլ 1-ին խաղում. Ռոնալդուն նորամուտը նշել է գոլով (տեսանյութ)

Ռոնալդուի տեղափոխությունից 1 ամիս անց. ինչպիսի աճ է գրանցել «Յուվենտուսը» սոցցանցերում

Կասանո. «Ռոնալդուն 40 գոլ կխփի Ա սերիայում, բայց Չեմպիոնների լիգան «Բարսելոնան» կհաղթի»

Ռոնալդուն կիսվել է «Յուվենտուսում» իր նորամուտի սպասելիքներով

Չեմպիոնների լիգա. Հայտնի են իրենց դիրքերում լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները ծաղրել են Ռոնալդուին մարզման ժամանակ (տեսանյութ)

«Ռեալը» ծրագրում է հնարավորություն տալ Ռոնալդուին նորից խաղալ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում

Բուֆոն․ «Մբապեն գերմարդկային ունակություններ ունի»