fbpx

Լրացուցիչ

Le Parisien. ՊՍԺ-ն «մահացու» հարձակվողական եռյակ կունենա

ՊՍԺ-ն տրանսֆերային պատուհանի վերջին օրերին մտադիր է կրկին պայթեցնել տրանսֆերային շուկան, պնդում է Le Parisien-ը:

Ըստ պարբերականի՝ շատ հավանական է, որ փարիզյան ակումբը հանգստյան օրերին կհայտարարի «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի մասին: Տեղափոխությունը կգնահատվի 150 մլն եվրո:

«Մոնակոն» համաձայնել է բանակցություններ սկսել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի վերաբերյալ, երբ ավարտվել են նրա ապագայի վերաբերյալ տարբեր ասեկոսեները: Մասնավորապես, նրա շաբաթական աշխատավարձը ՊՍԺ-ում կազմելու է 320 հազար եվրո, մինչդեռ Մադրիդի «Ռեալն» առաջարկում էր ընդամենը 120 հազար:

Ակումբի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն այժմ բանակցությունների վերջնական փուլում է: «Մոնակոն» ներկա պահին փոխարինող է փնտրում Մբապեին:

Ինչ վերաբերում է փարիզցիներին, ապա ակումբը մոտ ժամանակներս բաժանվելու է Սերժ Օրյեից, Գժեգոժ Կրիխովյակից և Յուլիան Դրաքսլերից: Հավանական է, որ ակումբից կհեռանա նաև Անխել դի Մարիան:

ՊՍԺ-ի ղեկավարության ցանկությունն է տեսնել Նեյմար – Մբապե – Կավանի հարձակվողական ֆանտաստիկ եռյակը:


Արաս Օզբիլիս․ «Ինձ համար միանշանակ օգտակար կլինի հոլանդական միջավայր վերադառնալը»

Մոուրինյոյին շփոթեցրել է Պոգբայի պահվածքը, իսկ «Բարսելոնան» նախատեսում է առաջնորդվել Կոուտինյոյի տրանսֆերի սցենարով

ԱՊԼ-ի ակումբները ցանկանում են վերադարձնել տրանսֆերային նախկին վերջնաժամկետները

Վերամիավորո՞ւմ Ռոնալդուի հետ. Մարսելոն մեկնաբանել է «Յուվենտուս» տեղափոխության լուրերը

Ռաբիոն կմնա ՊՍԺ-ում, բայց հաջորդ տարի նոր ակումբ կտեղափոխվի

«Արսենալի» կիսապաշտպանը մտադիր է Ֆրանսիա տեղափոխվել

Պաշտոնական․Աշխարհի նորընծա չեմպիոնը տեղափոխվեց «Ռոմա»

«Բարսելոնայում» հայտարարություն են արել Պոգբայի հավանական տրանսֆերի վերաբերյալ

ՊՍԺ-ն 100 մլն ֆունտ ստեռլինգ կառաջարկի «Տոտենհեմի» կիսապաշտպանի համար

«Շալկեին» «Բարսելոնայի» պաշտպանն է պետք

«Ռեալը» քայլեր է ձեռնարկել «Յուվենտուսի» կիսապաշտպանին ձեռք բերելու համար

Վիլիանը նշել է, որ մոտ է եղել «Չելսիից» հեռանալուն

«Լիոնի» նախագահը խոսել է Ֆեկիրի ապագայի մասին

AS. Լոպետեգին երկու ֆուտբոլիստի տրանսֆեր է պահանջել Ֆլորենտինո Պերեսից

ՊՍԺ-ն անցել է կտրուկ գործողությունների Ադրիեն Ռաբիոյի վերաբերյալ

Տուխել. «Ադրիեն Ռաբիոն կարող է այս ամիս լքել ՊՍԺ-ն»