fbpx

Լրացուցիչ

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԱԼԱՇԿԵՐՏ»«ՓՅՈՒՆԻԿ» 

18 խաղ, +5=5-8, 26:34

25 օգոստոսի, ժ.17:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

Մրցաշարային աղյուսակում հարևան թիմերի մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Նախորդ մրցաշրջանի համեմատ երկրի չեմպիոնն այնքան էլ հաջող չի մեկնարկել: Անցկացրած 3 հանդիպումներից հետո «Ալաշկերտը» վաստակած 4 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում, մինչդեռ նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում թիմի հաշվին 7 միավոր էր գրանցված:

Նախորդ տուրում «Ալաշկերտը» «Բանանցի» հետ մրցավեճում  հաշվի մեջ առջևում լինելով 2-0 հաշվով, ձեռքից բաց թողեց հաղթանակը: Աբրահամ Խաշմանյանը դժգոհ էր իր որոշ ֆուտբոլիստների գործողություններից, որոնք ըստ նրա շարունակում են միևնույն սխալները գործել: Մարզիչը նշել էր, որ թիմում նոր համալրումներ կլինեն:

Եվ ահա «Փյունիկի»  հետ խաղից առաջ չեմպիոնի կազմը համալրել է 31-ամյա մակեդոնացի փորձառու դարպասապահ Մարկո Տոֆիլոսկին, ով չի բացառվում, որ արդեն այս խաղում ստանձնի «Ալաշկերտի» դարպասի պաշտպանությունը: Վերջին շրջանում Արսեն Բեգլարյանն այնքան էլ վստահ խաղ չի ցուցադրում, իսկ մեկնարկային տուրում Գյումրիում նրա թույլ տված կոպիտ սխալի հետևանքով «Ալաշկերտը» ցավալի պարտություն կրեց:

Անշուշտ, թիմում Տոֆիլոսկու ներկայությունը կստիպի ՀՀ ազգային հավաքականի դարպասապահին ավելի զգոն լինել, քրտնաջան աշխատել տեղ գտած թերությունները վերացնելու համար: Երկու դարպասապահների մրցակցությունն օգտակար կլինի ինչպես նրանց, այնպես էլ ամբողջ թիմի համար:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոն էլ հավատարիմ մնաց խոստմանը: Օրերս թիմի կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Վիլիան Արաուխո Դոս Սանտոսը։ Նա ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» արդեն երկրորդ լեգեոնականն է ռուսաստանցի Մաքսիմ Երմակովից հետո:

Ի տարբերություն «Ալաշկերտի», «Փյունիկը» նախորդ մրցաշրջանի համեմատ ավելի հաջող է մեկնարկել՝ 3 հանդիպումներում վաստակած 5 միավորով ընթանալով 2-րդ հորիզոնականում: Եվ եթե «Բանանցի» հետ խաղում փյունիկցիները ձեռքից բաց չթողնեին հաղթանակը, ապա 4 միավորի փոխարեն այժմ ընդամենը 2-ով հետ կմնային առաջնության առաջատար «Շիրակից»:

Նախորդ մրցաշրջանում մրցակիցները միմյանց հետ 8 անգամ էին հանդիպել: Խաղերից երկուսը կայացել էին Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում և ավարտվել էին փյունիկցիների հաղթանակով: Ի դեպ, հենց «Փյունիկի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից անմիջապես հետո էր Աբրահամ Խաշմանյանը հրաժարական տվել:

Իսկ ահա առաջնության հանդիպումներում նվազագույն առավելության էր հասել «Ալաշկերտը»՝ տոնելով երկու հաղթանակ, պարտվելով մեկում: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» հարկի տակ անցկացված 3 հանդիպումներն էլ ավարտվել էին ոչ-ոքի: Ընդ որում առաջին երկու խաղերում դարպասներն անառիկ էին մնացել, իսկ վերջին հանդիպումում գրանցվել էր գերարդյունավետ ոչ-ոքի՝ 3-3:

Այդ խաղում հաշիվը բացել էր չեմպիոնը, որից հետո փյունիկցիները 3 անգամ գրավել էին Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: «Ալաշկերտը» պարտությունից խուսափել էր Արտակ Դաշյանի դուբլի շնորհիվ:

Մրցակիցների միջև նախորդ առաջնության հանդիպումներում առավել արդյունավետ էր գործել առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Արտակ Եդիգարյանը, ով 3 անգամ գրավել էր «Փյունիկի»  դարպասը:

Իսկ ընդհանրապես «Փյունիկի» հետ հանդիպումներում չափազանց արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը, ով արդեն 10 անգամ գրավել է մրցակցի դարպասը: «Փյունիկից»  4-ական գնդակ են խփել Սարգիս Բալոյանը և Կամո Հովհաննիսյանը:

Աշոտ Հայրապետյան


Անդրեյ Տալալաև․ «Եթե առաջ մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ» (տեսանյութ)

«Մաքաբի Թել-Ավիվ»-«Փյունիկ» կցուցադրվի հայկական հեռուսատեսությամբ

Էդգար Մանուչարյան․ «Արդեն շատ լավ մարզավիճակում եմ» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է «Բանանցը» գլխավորելու հետ կապված լուրերը

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 2-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Վարդան Բիչախչյանի և Արմեն Ադամյանի հետխաղյա մեկնաբանությունները

«Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Շիրակ»-«Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հայտնի է «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը

Հենոն և Գվարդիոլայի «Սիթին», սուպերգավաթներ, մարզային դերբի․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Տիգրան Բարսեղյանի սքանչելի գոլը և Մարկոս «Ասիստելին» (տեսանյութ)

Մարզային միակ իսկական դերբին․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Լոռի» խաղին ընդառաջ

Ռաֆայել Նազարյան․ «Ֆեդերացիան պետք է լեգեոներների սահմանափակում մտցնի հայկական ակումբներում» (տեսանյութ)

Արամ Ոսկանյանի մամուլի ասուլիսը, որից կարճ ժամանակ անց նա հրաժարական տվեց (տեսանյութ)

Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել