fbpx

Լրացուցիչ

«Վարդարի» «հեքիաթը» Եվրոպայում հայկական մոտիվներով, Յուրա Մովսիսյանի գոլը և Կարապետյանի նոր հեթ-տրիկը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 24-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Եվրոպա լիգա, փլեյ-օֆֆի պատասխան խաղ. «Ֆեներբախչե» (Թուրքիա) 1-2 «Վարդար» (Մակեդոնիա). հաղթական գոլն ավելացված 1-ին րոպեին խփվել է Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո: Նա և Հովհաննես Համբարձումյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: Այդպիսով, «Վարդարը», հաղթելով ընդհանուր 4-1 հաշվով, դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ:

Եվրոպա լիգա, փլեյ-օֆֆի պատասխան խաղ. «Դինամո Կիև» 3-1 «Մարիտիմու». Գևորգ Ղազարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և հայտավորված չի եղել խաղին: Թիմերի առաջին մրցավեճն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով: «Մարիտիմուն» դուրս է մնացել մրցաշարից:

ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիա, 27-րդ տուր. «Ռեալ Սոլթ Լեյք» 4-0 «Սան Խոսե». Յուրա Մովսիսյանը փոխարինման է մտել 83-րդ րոպեին և քառապատկել իր թիմի առավելությունը՝ գոլի հեղինակ դառնալով ավելացված 3-րդ րոպեին: «Ռեալ Սոլթ Լեյքն» այս պահին ընթանում է 8-րդ տեղում:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Պրոգրես Նիդերկորն» 7-1 «Պետանժ». Ալեքսանդր Կարապետյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ խփելով իր թիմի 3-րդ, 4-րդ և 7-րդ գոլերը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Ուշագրավ է, որ Կարապետյանը 3 գոլի հեղինակ էր դարձել նաև նախորդ տուրում, երբ իր թիմը հաղթել էր 6-0 հաշվով: «Պրոգրես Նիդերկորնը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կայացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդն» A խմբում հանդիպելու է պորտուգալական «Բենֆիկայի», շվեյցարական «Բազելի» և ռուսական «ԲԿՄԱ Մոսկվայի» հետ:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին Բարձրագույն խմբի 3-րդ տուրի՝ «Բանանցի» մրցավեճում ոչ սպորտային պահվածքի համար հայտարարել է խիստ նկատողություն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն էլ տուգանվել է 50000 դրամով:

Արաս Օզբիլիսը կարող է կարիերան շարունակել թուրքական մեկ այլ ակումբի՝ «Կարդեմիր Կարաբյուկսփորի» կազմում: Տրանսֆերը կարող է ձևակերպվել առաջիկա օրերին: Այս ակումբը Թուրքիայի Սուպերլիգայի 2-րդ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Օզբիլիսն ու ևս 3 ֆուտբոլիստներ չեն մտնում «Բեշիքտաշի» մարզչական շտաբի պլանների մեջ նոր մրցաշրջանում և մարզվում են հիմնական խմբից առանձին:

Էդգար Մանուչարյանը վերականգնվել է վնասվածքից, ինչի պատճառով չէր մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին խաղերին ու նաև չէր հրավիրվել Հայաստանի հավաքական: Նա նաև Instagram-ի իր էջում աջակցել է առողջական խնդիրներ ունեցող Պողոս Գալստյանին, ով Մոսկվայի «Արարատի» ավագ մարզիչն է: Նրանք միասին աշխատել են «Ուրալում»: «Առողջությո՛ւն, Արտյուշի՛չ»,- գրել է Մանուչարյանը:

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խումբ, 2-րդ տուր. «Լեո» 7-0 «Կլասիկ Քիշնև». Հայաստանի չեմպիոնից 4 գոլի հեղինակ է դարձել Մարկո Ռադովանովիչը, մեկական անգամ աչքի են ընկել Տիգրան ՎարդանյանըԳեղամ Մարտիրոսյան-Ֆրիզենը և Գոռ Սարգսյանը: «Լեոն» ձեռք է բերել մրցաշարի գլխավոր փուլի ուղեգիր, իսկ մինչ այդ 3-րդ տուրում օգոստոսի 26-ին խաղալու է Ուելսի ներկայացուցիչ «Ռեքսեմի» հետ:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի Հարավարևմտյան գոտի, 5-րդ տուր. «Ռյոհլինգ» 4-4 «Շտուտգարտ-2». Հայկ Գալստյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Շտուտգարտ-2»-ն ընթանում է 9-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի գավաթ, 1/32 եզրափակիչ. «Չիտա» 1-1 «Ենիսեյ» (հիմնական և լրացուցիչ ժամանակում). 11-մետրանոց հարվածաշարում 8-7 հաշվով առավելության է հասել «Ենիսեյը»: Արթուր Մալոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ իրացնելով հետխաղյա 11-մետրանոցը, իսկ նրա թիմակից Արթուր Սարկիսովը դուրս է մնացել խաղի հայտացուցակից: «Ենիսեյը» կմասնակցի գավաթի 1/16 եզրափակիչ փուլին:


Արաս Օզբիլիս․ «Ինձ համար միանշանակ օգտակար կլինի հոլանդական միջավայր վերադառնալը»

Ինչ խաղեր կանցկացնի Հենրիխ Մխիթարյանը մինչ Հայաստանի հավաքականին միանալը

Մոուրինյոյին շփոթեցրել է Պոգբայի պահվածքը, իսկ «Բարսելոնան» նախատեսում է առաջնորդվել Կոուտինյոյի տրանսֆերի սցենարով

Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)

«Արսենալը» պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը

ԱՊԼ-ի ակումբները ցանկանում են վերադարձնել տրանսֆերային նախկին վերջնաժամկետները

Վերամիավորո՞ւմ Ռոնալդուի հետ. Մարսելոն մեկնաբանել է «Յուվենտուս» տեղափոխության լուրերը

«Արսենալի» լեգենդը հիասթափված է Օզիլի, Մխիթարյանի և Օբամեյանգի խաղից

Զիդանը աչք է դրել Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի վրա

Էդգար Մանուչարյան․ «Արդեն շատ լավ մարզավիճակում եմ» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է «Բանանցը» գլխավորելու հետ կապված լուրերը

Ռաբիոն կմնա ՊՍԺ-ում, բայց հաջորդ տարի նոր ակումբ կտեղափոխվի

«Արսենալի» կիսապաշտպանը մտադիր է Ֆրանսիա տեղափոխվել

Պաշտոնական․Աշխարհի նորընծա չեմպիոնը տեղափոխվեց «Ռոմա»

«Բարսելոնայում» հայտարարություն են արել Պոգբայի հավանական տրանսֆերի վերաբերյալ

Շաքիրին ասել է, թե ինչու է մերժել «Յունայթեդին» և ընտրել «Լիվերպուլը»