fbpx

Լրացուցիչ

«Ալաշկերտը» դաժան հաշվեհարդար տեսավ «Փյունիկից». Արտակ Եդիգարյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

  • Բարձրագույն խումբ, 4-րդ տուր
  • «Ալաշկերտ» 5-1 «Փյունիկ»
  • Գոլը՝ 1-0՝ Արտակ Եդիգարյան 13՛, 2-0՝ Ուրոշ Նենադովիչ 27՛, 2-1՝ Ալիկ Առաքելյան 29՛, 3-1՝ Արտակ Եդիգարյան 30՛, 4-1՝ Արտակ Եդիգարյան 39՛, 5-1՝ Խորեն Վերանյան 58՛
  • «Ալաշկերտ» մարզադաշտ, Երևան

ՎԵՐՋ. Տուրի առաջին հանդիպումն ավարտված է: «Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր, իսկ «Փյունիկը» մնաց իր 5 միավորով: Առաջնության առաջատարը կրկին «Շիրակն» է՝ վաստակած 9 միավորով, որը դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

87՛ Թիմերը պարզորոշ ցույց են տալիս, որ արդեն ամեն ինչ պարզ է: Գերգոլառատ մրցավեճն աստիճանաբար մոտենում է ավարտին:

83′ Զավեշտալի իրավիճակ. «Փյունիկի» կազմում կատարվեց փոփոխություն. կարծես՝ տարօրինակ ոչինչ չկա, բայց Ռոբերտ Հակոբյանի փոխարեն խաղադաշտ մտավ 14 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստ, որպիսին հայտացուցակում ոչ ոք նշված չէ:

76՛ «Ալաշկերտը» ստացել էր տուգանային հարվածի իրավունք: Արտակ Եդիգարյանը փորձեց հերթական գլուխգործոցն արարել, բայց հուժկու հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

74՛ Այսօր, կարելի է ասել, հեռակա հակամարտություն է նաև Հայաստանի հավաքական հրավիրված 2 դարպասապահների՝ Բեգլարյանի և Մանուկյանի միջև: Այդ «մրցամարտում» առայժմ վստահորեն հաղթում է Բեգլարյանը:

72՛ Չեմպիոնը պատասխանեց իր վտանգավոր դրվագով: Արտակ Դաշյանը պատ խաղարկեց Աշոտ Սարդարյանի հետ և անչափ նպաստավոր դիրքում էր, բայց շատ թույլ հարվածեց, և Գոռ Մանուկյանն առանց բարդությունների տիրեց գնդակին:

71՛ «Փյունիկը» ստացել էր անկյունային հարվածի իրավունք: Խառնաշփոթ իրավիճակում ամենից շուտ կողմնորոշվեց փոխարինման մտած Դոս Սանթոսը, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

69՛ Խաղի տեմպը բավականաչափ ընկել է: Ալեքսեյ Երյոմենկոյի թիմը 5-րդ գոլից հետո, թվում է, վերջնականապես հանձնվեց, իսկ Աբրահամ Խաշմանյանի սաներն էլ քառապատկված վստահությամբ են շարունակում հանդիպումը:

64՛ Կրկնակի փոփոխություն «Ալաշկերտի» կազմում. Ուրոշ Նենադովիչի և Արտյոմ Սիմոնյանի փոխարեն խաղադաշտ են մտել Աշոտ Սարդարյանն ու Միհրան Մանասյանը:

63՛ Փոփոխություն «Փյունիկի» կազմում. պաշտպան Արամ Շախնազարյանի փոխարեն հանդիպումը շարունակում է թիմի բրազիլացի նորեկ Վիլիան Արաուխո Դոս Սանթոսը, ում համար սա նորամուտի խաղ է:

58՛ ԳՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ. ԽՈՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ. Խաղադաշտ մտնելուց վայրկյաններ անց դարձավ գոլի հեղինակ: Գրոհը շատ երկարատև էր: Եզրափակիչ փուլում Արտակ Դաշյանի հարվածից հետո Գոռ Մանուկյանը հետ մղեց գնդակը, վերջինս բաժին հասավ Վերանյանին, նա էլ անարգել հարվածեց դարպասի ձախ ներքևի անկյունը՝ 5-1:

57՛ Առաջին փոփոխությունն «Ալաշկերտի» կազմում: Արթուր Եդիգարյանին փոխարինում է Խորեն Վերանյանը՝ ավագի թևկապը հանձնելով նրան:

52՛ Փյունիկցիներն ակտիվ են սկսել երկրորդ խաղակեսը: Ձախ թևից հետևած փոխանցումից հետո գլխով հարվածեց գրոհին միացած պաշտպան Արամ Շախնազարյանը: Արսեն Բեգլարյանը հեշտությամբ տիրեց գնդակին:

51՛ Ֆանտաստիկ հանդիպում անցկացնող Արտակ Եդիգարյանն էլ այսօր հանդես է գալիս հենակետայինի դիրքում՝ զույգ կազմելով Արտակ Գրիգորյանի հետ: Ճիշտ է ասված՝ Եդիգարյանին որ դիրքում էլ վստահեն, միևնույնն է՝ կխաղա բարձր մակարդակով, նույնիսկ դարպասապահի դիրքում:

49՛ Լևոն Հայրապետյանն այսօր էլ գործում է կիսապաշտպանության կենտրոնում: Հավաքականի թեկնածուն քիչ առաջ բավականին հարմարավետ դիրքում էր գնդակ ստացել, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ էր:

46՛ Ընդմիջումից անմիջապես հետո փոփոխություն «Փյունիկի» կազմում: Հովհաննես Պողոսյանի փոխարեն խաղը շարունակում է Կարեն Խատուևը:

46՛ Մեկնարկում է երկրորդ խաղակեսը:

Ընդմիջում:

39′ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ. ԱՐՏԱԿ ԵԴԻԳԱՐՅԱՆ՝ ՀԵԹ-ՏՐԻԿ. Չեմպիոնը մոտ 25մ հեռավորության վրա ստացել էր տուգանային հարվածի իրավունք: Արտակ Եդիգարյանն իր ոճով՝ թնդանոթային ոճով հարված կատարեց և ոչ մի հնարավորություն չթողեց Գոռ Մանուկյանին: Ֆանտաստիկ գոլ էր՝ 4-1:

34՛ Հայաստանի չեմպիոնը մոտ էր հերթական գոլը խփելուն: Ձախ թևից գնդակը դեպի տուգանային հրապարակ փոխանցեց Գագիկ Դաղբաշյանը, բայց Ուրոշ Նենադովիչին մի փոքր չբավականացրեց գնդակին հասնելու համար:

30՛ ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿ ԵԴԻԳԱՐՅԱՆ. «Ալաշկերտն» արագ գրոհ կազմակերպեց: Շատ մոտ տարածության վրա գնդակ ստացավ Արտակ Եդիգարյանը և առանց մեծ դժվարության գրավեց դարպասը՝ 3-1: Եդիգարյանն իր հաշվին դուբլ գրանցեց:

29՛ ԳՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼ. ԱԼԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ. «Փյունիկն» արագորեն կրճատեց հաշվի տարբերությունը: Մոտ 11-մետրանոց նշակետի մոտ գնդակ ստացավ Ալիկ Առաքելյանը և գրավեց դարպասը՝ 2-1:

27′ ԳՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼ. ՈՒՐՈՇ ՆԵՆԱԴՈՎԻՉ. «Ալաշկերտը» կրկնապատկեց հաշիվը: Արտակ Եդիգարյանը գնդակը փոխանցեց ձախից գրոհին միացող Գագիկ Դաղբաշյանին, նա էլ՝ դարպասային հրապարակում գտնվող Նենադովիչին: Վերջինս մոտ տարածությունից անարգել գրավեց դարպասը՝ 2-0:

20՛ «Ալաշկերտը» տարածքային հսկայական առավելություն ունի: «Փյունիկն» առայժմ մեկ վտանգավոր գրոհ է կազմակերպել, բայց այդ դրվագում իրեն հիանալի է դրսևորել Արսեն Բեգլարյանը:

13՛ ԳՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼ. ԱՐՏԱԿ ԵԴԻԳԱՐՅԱՆ. Նրա՝ մոտ 20մ հեռավորությունից կատարած հարվածից հետո գնդակը փոքր-ինչ անդրադարձվեց մրցակցի ֆուտբոլիստից և հայտնվեց դարպասում՝ 1-0:

Մեկնարկային կազմեր՝

«Ալաշկերտ». 55. Արսեն Բեգլարյան, 3. Անդրանիկ Ոսկանյան, 4. Մլադեն Զելկովիչ, 13. Միլյան Յաբլան, 8. Գագիկ Դաղբաշյան, 17. Արտակ Եդիգարյան, 21. Արտակ Գրիգորյան, 9. Արտակ Դաշյան, 20. Արթուր Եդիգարյան, 14. Արտյոմ Սիմոնյան, 15. Ուրոշ Նենադովիչ:

Պահեստայիններ՝ 90. Դարկո Տոֆիլոսկի, 6. Արարատ Առաքելյան, 2. Դմիտրո Խովբոշա, 10. Խորեն Վերանյան, 22. Աշոտ Սարդարյան, 11. Նորայր Ասլանյան, 7. Միհրան Մանասյան:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:

«Փյունիկ». 12. Գոռ Մանուկյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 3. Արթուր Քարտաշյան, 20. Լևոն Հայրապետյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 30. Վահագն Հայրապետյան, 10. Հովհաննես Պողոսյան, 18. Ալիկ Առաքելյան, 6. Նարեկ Ասլանյան, 9. Ռոբերտ Մինասյան:

Պահեստայիններ՝ 13. Վալերի Ոսկոնյան, 23. Դավիթ Տերտերյան, 19. Հովհաննես Նազարյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան, 23. Վիլիան Արաուխո Դոս Սանտոս, 33. Սամվել Սպերցյան, 21. Կարեն Խատուև:

Գլխավոր մարզիչ՝ Ալեքսեյ Երյոմենկո:


Անդրեյ Տալալաև․ «Եթե առաջ մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ» (տեսանյութ)

«Մաքաբի Թել-Ավիվ»-«Փյունիկ» կցուցադրվի հայկական հեռուսատեսությամբ

Էդգար Մանուչարյան․ «Արդեն շատ լավ մարզավիճակում եմ» (տեսանյութ)

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Ալեքսանդր Կարապետյան․ «Եթե հեռանամ Լյուքսեմբուրգից, իմ ընտրությունը չի լինի Հայաստանը»

«Փյունիկի» ֆուտբոլիստները ուղերձ են հղել Իսրայելի հայ համայնքին (տեսանյութ)

Նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչն ընդդեմ «Բանանցի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Արարատյան դերբին՝ Երևանում․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ-Արմենիա» – «Արարատ» խաղին ընդառաջ

«Պատմական»-ի գերադրական աստիճանի փնտրտուքով. Կանցնե՞ն հայկական ակումբները եվրագավաթների 4-րդ փուլ

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի

Սեսար Ռոմերո. «Ամեն ինչ լավ կլինի պատասխան խաղում» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան. «Վատն այն է, որ արդեն մի քանի խաղ չենք կարողանում գոլ խփել» (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան. «Հաջորդ փուլի շանսերը մինիմալ են, բայց ամեն ինչ կորած չէ» (տեսանյութ)

Արթուր Վանեցյանը հետևում էր «Ալաշկերտ» – «Կլուժ» հանդիպմանը ՖԱՖ-ի հետ (տեսանյութ)

«Ալաշկերտ»-«Կլուժ»՝ 0:2. VNews-ի ֆոտոշարքը (լուսանկարներ)

«Ալաշկերտի» ավագ մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը (ուղիղ հեռարձակում)