fbpx

Լրացուցիչ

Ալեքսեյ Երյոմենկո. «Կառլեն Մկրտչյանն այս ընդմիջումից կվերադառնա խաղադաշտ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոն Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (1-5) մասնակցել է մամուլի ասուլիսի.

-Իհարկե, 1-5 հաշվով պարտվել ոչ ոք չի ցանկանում: Թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում պետք է ուսումնասիրություն կատարել, թե ինչու հաղթեցիր կամ պարտվեցիր: Մենք պետք է այժմ հասկանանք պարտության պատճառը: Լավ սկսեցինք հանդիպումը, 2 գոլ կարող էինք խփել, բայց չստացվեց:

Հոգեբանական առումով դեռ լավագույն մակարդակի վրա չենք: Երիտասարդ թիմն այսօր մրցում էր ավելի փորձառուի դեմ: Չի հերիքում ագրեսիվությունը և ցանկությունը հաղթելու ցանկացած մենապայքարում: Մանր սխալներ ենք թույլ տալիս, որոնց վրա պետք է աշխատենք: Շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաղթանակի կապակցությամբ:

Ես նոր էմոցիաներ և խաղացողների նկատմամբ նոր հայացքներ ունեցա այս հանդիպումից հետո: Տեսանք, թե ով ինչպես է իրեն դրսևորում դժվարին մրցավեճում: Շարունակելու ենք աշխատել:

Բրազիլացի հարձակվող Վիլիան Արաուխո Դոս Սանթոսը, ով նոր է միացել թիմին, այսօր փոխարինման մտավ: Նրա ելույթն ինչպե՞ս կգնահատեք:

-Դժվար է այժմ գնահատական տալ: Սա առաջին խաղն էր, նա մի փոքր հուզված էր: Նա շատ էր սպասել այս պահին, գիտեր, որ փոխարինման է մտնելու, քանի որ այդպես էինք նախատեսել: Դժվար է, երբ մտնում ես խաղադաշտ, իսկ թիմդ պարտվում է 1-4 կամ 1-5 հաշվով: Բայց նկատելի է, որ որակյալ ֆուտբոլիստ է, գլխով լավ է խաղում: Նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Դեռ ժամանակ է պետք, որպեսզի մարզավիճակ հավաքի: Կարծում եմ՝ նրա դեպքում ամեն ինչ նորմալ կլինի: Գրոհների կազմակերպման ժամանակ ավելի շատ բազմազանություն կունենանք:

Ի՞նչ նորություններ կան Պետրոս Ավետիսյանից և Կառլեն Մկրտչյանից:

-Կառլենը մարզվում է թիմի հետ, օրեցօր ավելի լավ մարզավիճակ է հավաքում: Կարծում եմ՝ այս ընդմիջումից հետո կվերադառնա խաղադաշտ: Երևի դեռ չի ընդգրկվի հիմնական կազմում, սկզբնական շրջանում փոխարինման դուրս կգա:

Պետրոս Ավետիսյանին թույլատրվել է կատարել վազքային վարժություններ: Մենք պետք է համբերատար լինենք: Ես չեմ ցանկանում, որ նրանց մոտ վնասվածքի կրկնություն լինի, և այդ ֆուտբոլիստներին կորցնենք ավելի երկար ժամանակով: Կարծում եմ՝ մենք Պետրոսին նույնպես սեպտեմբերին կտեսնենք խաղադաշտում: Կառլենը երևի կվերադառնա սեպտեմբերի առաջին հատվածում, իսկ Պետրոսը՝ երկրորդ, ավելի մոտ վերջնամասին:

Սերոբ Գրիգորյանը նույնպես արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ: Կարծում եմ՝ ընդմիջումից հետո արդեն որոշակի փոփոխություններ կլինեն թիմի կազմում: Վերադարձող ֆուտբոլիստները մրցակցություն կստեղծեն, ինչը միանշանակ օգուտ է թիմին:


Անդրեյ Տալալաև․ «Եթե առաջ մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ» (տեսանյութ)

«Մաքաբի Թել-Ավիվ»-«Փյունիկ» կցուցադրվի հայկական հեռուսատեսությամբ

Էդգար Մանուչարյան․ «Արդեն շատ լավ մարզավիճակում եմ» (տեսանյութ)

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Ալեքսանդր Կարապետյան․ «Եթե հեռանամ Լյուքսեմբուրգից, իմ ընտրությունը չի լինի Հայաստանը»

«Փյունիկի» ֆուտբոլիստները ուղերձ են հղել Իսրայելի հայ համայնքին (տեսանյութ)

Նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչն ընդդեմ «Բանանցի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Արարատյան դերբին՝ Երևանում․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ-Արմենիա» – «Արարատ» խաղին ընդառաջ

«Պատմական»-ի գերադրական աստիճանի փնտրտուքով. Կանցնե՞ն հայկական ակումբները եվրագավաթների 4-րդ փուլ

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի

Սեսար Ռոմերո. «Ամեն ինչ լավ կլինի պատասխան խաղում» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան. «Վատն այն է, որ արդեն մի քանի խաղ չենք կարողանում գոլ խփել» (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան. «Հաջորդ փուլի շանսերը մինիմալ են, բայց ամեն ինչ կորած չէ» (տեսանյութ)

Արթուր Վանեցյանը հետևում էր «Ալաշկերտ» – «Կլուժ» հանդիպմանը ՖԱՖ-ի հետ (տեսանյութ)

«Ալաշկերտ»-«Կլուժ»՝ 0:2. VNews-ի ֆոտոշարքը (լուսանկարներ)

«Ալաշկերտի» ավագ մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը (ուղիղ հեռարձակում)