fbpx

Լրացուցիչ

Արտակ Եդիգարյան-շոու երևանյան տապին, պատանիների հաղթանակը և «Վարդարի» մրցակիցները Եվրոպա լիգայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Ալաշկերտ» 5-1 «Փյունիկ». Չեմպիոնից հեթ-տրիկ է ձևակերպել Արտակ Եդիգարյանը, մեկական անգամ աչքի են ընկել Ուրոշ Նենադովիչը և Խորեն Վերանյանը: Փյունիկցիներից պատասխանել է Ալիկ Առաքելյանը: Գլխավոր մարզիչներ Աբրահամ Խաշմանյանը և Ալեքսեյ Երյոմենկոն մասնակցել են հետխաղյա մամուլի ասուլիսների: «Ալաշկերտն» ունի 7, «Փյունիկը»՝ 5 միավոր:

Ընկերական հանդիպում. Հայաստանի Մ-17 հավաքական 5-2 Ղազախստանի Մ-17 հավաքական. Հայ պատանիներից դուբլեր են ձևակերպել Ժիրայր Շաղոյանը և Նարեկ Գրիգորյանը, մեկ գոլ էլ իր հաշվին է գրանցել Կարեն Մուրադյանը:

Կայացել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Մակեդոնական «Վարդարի» մրցակիցները լինելու են ռուսական «Զենիթը», նորվեգական «Ռուսենբորգը» և իսպանական «Ռեալ Սոսյեդադը»:

Զլատան Իբրահիմովիչ. «Կարծում եմ՝ սա լինելու է Հենրիխ Մխիթարյանի մրցաշրջանը: Նախորդ մրցաշրջանի մեկնարկում նա խնդիրներ ունեցավ, բայց հետո բացվեց, իսկ այս մրցաշրջանում արդեն հրաշալի է: Մարդիկ թերագնահատում են նրան, քանի որ Հենրիխը չունի հնչեղ անուն և փոքրիկ երկրից է: Բայց նա վաստակել է այն վստահությունը, որը հիմա ստանում է: Ես խաղադրույք եմ կատարում նրա օգտին»:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 20-րդ տուր. «Դնեպր» 0-5 «Տորպեդո Բելազ». Կամո Հովհաննիսյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Տորպեդո-Բելազը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Էստոնիայի Բարձրագույն խումբ, 27-րդ տուր. «Ֆլորա» 2-4 «Ինֆոնետ Տալին». Հյուրերի 3-րդ գոլը խփել է Սերգեյ Թումասյանն՝ աչքի ընկնելով 56-րդ րոպեին: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 60-րդ րոպեին: Ալեքսանդր Թումասյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ինֆոնետ Տալինը» 4-րդ հորիզոնականում է:

«Վարդարի» ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը եղել են թուրքական թերթի շապիկին: Մակեդոնական թիմը խաղալու է Եվրոպա լիգայի խմբային փուլում՝ շրջանցելով թուրքական «Ֆեներբախչեին»: Այդպիսով, 11 մլն եվրո բյուջե ունեցող թիմը պայքարից դուրս է թողել մի ակումբի, որի բյուջեն կազմում է 92 մլն եվրո:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 8-րդ տուր. «Ռուբին» Մ-21 1-0 «Տոսնո» Մ-21. Գևորգ Հարությունյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին: «Ռուբին» Մ-21-ը 2-րդ տեղում է:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 8-րդ տուր. «Լոկոմոտիվ» Մ-21 2-0 «Ուրալ» Մ-21. «Լոկոմոտիվից» Արշակ Կորյանը մասնակցել է առաջին խաղակեսին, Գևորգ Սարգսյանը՝ փոխարինման մտել 92-րդ րոպեին, իսկ «Ուրալից» Վոլոդյա Իսրայելյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: «Լոկոմոտիվ» Մ-21-ը զբաղեցնում է 5-րդ, իսկ «Ուրալ» Մ-21-ը՝ 16-րդ հորիզոնականը:

Դանիայի Սուպերլիգա, 7-րդ տուր. «Սիլկեբորգ» 0-2 «Հոբրո». Էդգար Բաբայանը եղել է հիմնական կազմում, խաղի ընթացքում զգուշացվել դեղին քարտով և փոխարինվել 61-րդ րոպեին: «Հոբրոն» ընթանում է 2-րդ տեղում:


Խորեն Բայրամյանը՝ «Ռուբին» – «Զենիթ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Անդրեյ Տալալաև․ «Եթե առաջ մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ» (տեսանյութ)

Ինչ խաղեր կանցկացնի Հենրիխ Մխիթարյանը մինչ Հայաստանի հավաքականին միանալը

Մոուրինյոյին շփոթեցրել է Պոգբայի պահվածքը, իսկ «Բարսելոնան» նախատեսում է առաջնորդվել Կոուտինյոյի տրանսֆերի սցենարով

Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)

«Արսենալը» պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը

«Մաքաբի Թել-Ավիվ»-«Փյունիկ» կցուցադրվի հայկական հեռուսատեսությամբ

«Արսենալի» լեգենդը հիասթափված է Օզիլի, Մխիթարյանի և Օբամեյանգի խաղից

Զիդանը աչք է դրել Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի վրա

Էդգար Մանուչարյան․ «Արդեն շատ լավ մարզավիճակում եմ» (տեսանյութ)

«Բարսելոնայում» հայտարարություն են արել Պոգբայի հավանական տրանսֆերի վերաբերյալ

Շաքիրին ասել է, թե ինչու է մերժել «Յունայթեդին» և ընտրել «Լիվերպուլը»

Telegraph. Արտետան Մխիթարյանին և Օզիլին համարել է «Արսենալի» թույլ օղակներ

Հենրիխ Մխիթարյանը նշել է «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստին (տեսանյութ)

«Մխիթարյանը կարող է մեզ հետ այստեղ նստել». Էնդի Գրեյ

«Ման. Յունայթեդը» դե Խեային չմերժվող առաջարկ կանի