fbpx

Լրացուցիչ

Արտակ Եդիգարյանի հեթ-տրիկը «ծնունդ է տվել» մի քանի տպավորիչ ռեկորդների

«Փյունիկի» հետ 4-րդ տուրի խաղում 3 անգամ գրավելով Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը` Արտակ Եդիգարյանը դարձավ ընթացիկ առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակը: Եդիգարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում առաջին անգամ հասավ նման հաջողության:

Բարձրագույն խմբի առաջնություններում Արտակ Եդիգարյանը հեթ-տրիկի հեղինակ դարձած «Ալաշկերտի» երկրորդ ֆուտբոլիստն է: Ալաշկերտցիներից առաջինը նման հաջողության է հասել Միհրան Մանասյանը: Հետաքրքիր է, որ նա էլ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Փյունիկի» հետ խաղում: 2014թ. մայիսի 3-ին կայացած այդ խաղում էլ «Ալաշկերտը» հաղթել էր 5-1 հաշվով: Դա ՀՀ առաջնություններում ալաշկերտցիների տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Այդ մրցաշրջանում նույնպիսի արդյունք էր գրանցվել նաև «Ուլիսի» հետ խաղում: Այնպես որ Եդիգարյանի հեթ-տրիկի շնորհիվ «Ալաշկերտը» կրկնեց ՀՀ առաջնություններում ամենախոշոր հաշվով հաղթանակի իր ռեկորդը:

Հիշեցնենք, որ ալաշկերտցիներից մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է Միհրան Մանասյանին, ով անցյալ տարվա նոյեմբերի 23-ին «Արարատի» հետ խաղում ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել:

Հեթ-տրիկի շնորհիվ Արտակ Եդիգարյանը 4 գնդակով Ալիկ Առաքելյանի հետ գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության մեկնարկային 4 հանդիպումներում Արտակն ընդամենը մեկ գնդակ էր խփել՝ աչքի ընկնելով «Փյունիկի» հետ 2-րդ տուրի մրցախաղում: Հավելենք, որ Եդիգարյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է միայն 3 խաղի:

Արտակ Եդիգարյանը դարձավ 2017թ. օրացուցային տարում կայացած Հայաստանի առաջնության հանդիպումների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն՝ ընդհանուր առմամբ իր օգտին գրանցելով 12 գոլ: Դրանցից 8-ը նա խփել է նախորդ առաջնության գարնանային հատվածում:

Այդ ցուցանիշով 27-ամյա Եդիգարյանն «Ալաշկերտի» ֆուտբոլիստների մեջ տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Միհրան Մանասյանի արդյունքը, ով այդ տարիքում անցյալ տարի 11 գոլ էր խփել:

Ինչպես հայտնի է, Արտակ Եդիգարյանը նախորդ մրցաշրջանից է սկսել աչքի ընկնել արդյունավետությամբ՝ 13 գնդակով Միհրան Մանասյանի հետ ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու: Մինչ այդ Եդիգարյանի համար ռեկորդային էր 2010թ. առաջնությունում ցույց տված արդյունքը: Այդ տարի Արտակը «Փյունիկում» անցկացրած 27 հանդիպումներում 6 գոլի հեղինակ էր դարձել: Նրա ցուցանիշը 3–րդն էր չեմպիոնի տիտղոսը 10-րդ անգամ անընդմեջ նվաճած «Փյունիկում»: Նրան գերազանցել էին միայն Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին, որոնք 16-ական գնդակով ճանաչվել էին առաջնության լավագույն ռմբարկուներ:

Արտակ Եդիգարյանը գերազանց մրցաշրջան անցկացրեց, որն, անկասկած, առայժմ լավագույնն է նրա ֆուտբոլային կարիերայում: Արտակն  ունիվերսալ ֆուտբոլիստ է և հավասարապես հաջող է հանդես գալիս խաղային ցանկացած դիրքում՝ դրսևորելով իր վարպետությունը: Օժտված լինելով խաղային բարձր որակներով, աշխատասիրությամբ, Արտակը խաղադաշտում մեծ ծավալի աշխատանք է կատարում թե՛ պաշտպաններին փոխօգնության գալիս, թե՛ թիմի գրոհներին միանալիս: Իսկ նրա «թնդանոթային» հարվածները մեկ անգամ չէ, որ տհաճություն են պատճառել մրցակիցների դարպասապահներին:

27-ամյա ֆուտբոլիստը 3-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ալաշկերտում», որի կազմում դարձել է երկրի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ արժանացել է սուպերգավաթակրի տիտղոսին: Նորամուտը նշելով 2015թ. օգոստոսի 22-ին «Ուլիսի» հետ խաղում, Արտակ Եդիգարյանն արդեն 4-րդ խաղում՝ սեպտեմբերի 19-ին բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»՝ Գյումրիում գրավելով «Շիրակի» դարպասը:

Հեթ-տրիկի շնորհիվ Եդիգարյանը ՀՀ առաջնություններում «Ալաշկերտում» խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի և շրջանցելով Հեբեր Արաուխոյին, թիմի բոլոր տարիների ռմբարկուների ցանկում տեղ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականում: Նա գերազանցեց Հեբերի ևս մեկ ցուցանիշը: Բրազիլացի հարձակվողը թիմի ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ էր գործել 2015/16թթ. առաջնության մեկնարկային 4 հանդիպումներում՝ խփելով 3 գնդակ:

Արտակը հիանալի է սկսել նոր մրցաշրջանը՝ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ: Բոլոր նախադրյալները կան հուսալու, որ շնորհալի ֆուտբոլիստը կկարողանա գերազանցել նախորդ առաջնության իր ցուցանիշը և արդյունավետության անձնական նոր ռեկորդ կսահմանի:

Ընդհանուր առմամբ ՀՀ առաջնություններում Եդիգարյանն անցկացրած 163 հանդիպումներում 31 գոլի հեղինակ է դարձել:

Աշոտ Հայրապետյան


Անդրեյ Տալալաև․ «Եթե առաջ մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ» (տեսանյութ)

«Մաքաբի Թել-Ավիվ»-«Փյունիկ» կցուցադրվի հայկական հեռուսատեսությամբ

Էդգար Մանուչարյան․ «Արդեն շատ լավ մարզավիճակում եմ» (տեսանյութ)

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 2-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Վարդան Բիչախչյանի և Արմեն Ադամյանի հետխաղյա մեկնաբանությունները

«Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Շիրակ»-«Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հենոն և Գվարդիոլայի «Սիթին», սուպերգավաթներ, մարզային դերբի․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մարզային միակ իսկական դերբին․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Լոռի» խաղին ընդառաջ

Ալեքսանդր Կարապետյան․ «Եթե հեռանամ Լյուքսեմբուրգից, իմ ընտրությունը չի լինի Հայաստանը»

«Փյունիկի» ֆուտբոլիստները ուղերձ են հղել Իսրայելի հայ համայնքին (տեսանյութ)

Նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչն ընդդեմ «Բանանցի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Արարատյան դերբին՝ Երևանում․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ-Արմենիա» – «Արարատ» խաղին ընդառաջ

«Պատմական»-ի գերադրական աստիճանի փնտրտուքով. Կանցնե՞ն հայկական ակումբները եվրագավաթների 4-րդ փուլ

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի