Նոր անուններ ազգային և Մ-21 հավաքականներում ու «Բանանցի» 2-րդ կեսի «կախարդանքը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Նոր անուններ ազգային և Մ-21 հավաքականներում ու «Բանանցի» 2-րդ կեսի «կախարդանքը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Բանանց» 1-1 «Գանձասար-Կապան». Գեղամ Հարությունյանի գոլին դաշտի տերերը 2-րդ խաղակեսում պատասխանել են Ռումյան Հովսեփյանի դիպուկ հարվածով: «Բանանցն» այս առաջնությունում իր բոլոր՝ 5 գոլերն էլ խփել է ընդմիջումներից հետո: Գլխավոր մարզիչներ Արամ Ոսկանյանը և Կարեն Բարսեղյանը մասնակցել են հետխաղյա մամուլի ասուլիսների: «Բանանցն» իր ակտիվում ունի 3, «Գանձասար-Կապանը»՝ 1 միավոր:

Անատոլի Այվազովին Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա խաղերի համար հայտացուցակում կփոխարինի Գրիգոր Մելիքսեթյանը: Վերջինս «Գանձասար-Կապանի» կազմում մասնակցել է «Բանանցի» հետ մրցավեճին: Ընտրանու կազմ հրավիրված մյուս դարպասապահն Արսեն Բեգլարյանն է:

Ընկերական հանդիպում. Ղազախստան Մ-17 0-0 Հայաստան Մ-17. նույն հավաքականները հանդիպել էին նաև 2 օր առաջ, և Հայաստանի Մ-17 հավաքականը մրցակցի նկատմամբ առավելության էր հասել 5-2 հաշվով:

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի հետ արտագնա և Մակեդոնիայի հետ տնային ընտրական հանդիպումներին: Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների: Հայկ Գալստյանը հավաքականին կմիանա օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը: Ընտրանուն է միացել նաև գերմանական «Ալտլուդերսդորֆ» թիմի կենտրոնական պաշտպան Ռուբեն Փիլումյանը:

Մոսկվայի «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյան. «Երբ Հենրիխ Մխիթարյանը 18 տարեկան էր և խաղում էր Ռուսաստանում, նրան չցանկացան հրավիրել «Սպարտակը» և «Լոկոմոտիվը»: Հենրիխը տարիներ անց մերժեց աստղային «Անժիին», որը նրան առաջարկում էր տարեկան 5-6 մլն եվրո աշխատավարձ: Այդ և «Սպարտակի» առաջարկների ժամանակ նա պնդեց, որ ցանկանում է խաղալ Եվրոպայում»:

ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 26-րդ տուր. «Ռեալ Սոլթ Լեյք» 4-1 «Կոլորադո Ռապիդս». Յուրա Մովսիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռեալ Սոլթ Լեյքը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Արիս» 1-1 «ՆԵԱ Սալամիս». Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Դավիթ Մանոյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել հիմնական ժամանակի վերջին րոպեին: «ՆԵԱ Սալամիսը» եզրափակում է լավագույն քառյակը:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 6-րդ տուր. «Շտուտգարտ-2» 4-2 «Ֆրայբուրգ-2». Հայկ Գալստյանը փոխարինման է մտել 86-րդ րոպեին: «Շտուտգարտ-2»-ն ընթանում է 6-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» 0-0 «Սպարտակ Մոսկվա». Ռուսլան Կորյանը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո և ստացել դեղին քարտ: «ԲՄԱ-Խաբարովսկն» ընթանում է 15-րդ տեղում:

Ռուսաստանի Ազգային լիգա, 10-րդ տուր. «Ֆակել» 1-3 «Ենիսեյ». «Ֆակելից» Արթուր Առուստամյանը փոխարինման է մտել 56-րդ րոպեին, իսկ Արմեն Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում, «Ենիսեյից» Արթուր Սարկիսովը փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին, Արթուր Մալոյանն էլ մնացել է պահեստայինների նստարանին: «Ֆակելը» 18-րդ հորիզոնականում է, «Ենիսեյը»՝ 2-րդ:

Ամերիկյան ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա, 26-րդ տուր. «Չիկագո Ֆայր» 1-2 «Մինեսոտա Յունայթեդ». Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Չիկագո Ֆայրը» 4-րդ տեղում է:

Ֆրանսիայի Լիգա-1, 4-րդ տուր. «Դիժոն» 2-1 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր. «Ալեքսանդրիա» 0-1 «Վորսկլա». Գեղամ Կադիմյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Վորսկլան» եզրափակում է լավագույն եռյակը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր. «Զենիթ» 0-0 «Ռոստով». Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել 87-րդ րոպեին: «Ռոստովը» եզրափակում է լավագույն եռյակը:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր. «Սպիկուլ» 1-0 «Զիմբրու». Արտյոմ Խաչատուրովը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Զիմբրուն» ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Չեխիայի Երիտասարդական լիգա, 5-րդ տուր. «Բոհեմիանս» Մ-21 2-1 «Տեպլիցե» Մ-21. Դավիթ Մարտիրոսյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին: «Տեպլիցե» Մ-21-ը մնում է առաջնության առաջատարը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր. «Սկոպյե» 0-0 «Ռենովա». Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Սկոպյեն» ընթանում է 9-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 8-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21 1-2 «Սպարտակ Մոսկվա» Մ-21. Մանվել Ահարոնյանը 48-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին: «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21-ը 13-րդ հորիզոնականում է:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր. «Լիեպայա» 1-2 «Սպարտակս Յուրմալա». Էդգար Վարդանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Սպարտակսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայկական ֆուտբոլի վերջին նորություններին տեղեկանալու համար կարող եք բաժանորդագրվել՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը

Ամենաերկար անպարտելի խաղերի շարքն էլ չօգնեց «Շիրակին» մրցանակակիր դառնալու

Աղվան Դավոյան․ «Պատասխանատու ենք «Շիրակի» երկրպագուների առջև․ մեզնից միշտ կարող են նվիրված խաղ սպասել» (տեսանյութ)

Հոսքը չի դադարում․ «Շիրակի» ևս 2 ֆուտբոլիստներ հանդես կգան «Արարատում»

Վահագն Այվազյանը դարձել է «Վանի» ֆուտբոլիստ

«Վանը» նոր գլխավոր մարզիչ ունի. Կարեն Բարսեղյանն այլ պաշտոն կզբաղեցնի

«Գանձասարի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ուրարտու»

«Արարատը» ևս երկու համալրում ունի

«Շիրակը» կազմը համալրել է 3 հայ ֆուտբոլիստ

Պաշտոնական․ «Շիրակի» ևս մեկ ֆուտբոլիստ կարիերան կշարունակի «Արարատում»

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

Պաշտոնական. Ալեքսանդր Ռադչենկոն՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ