fbpx
Բաժիններ

Թռիչք դեպի Ռումինիա՝ խմբում իրավիճակը բեկելու համար, իսկ Մոսկվայի «Արարատում» փոփոխություն կա. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 30-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի ազգային հավաքականի պատվիրակությունն օգոստոսի 31-ի առավոտյան կժամանի Բուխարեստ: Նույն օրը կկայանա գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը, ինչին կհաջորդի հավաքականի մարզումն «Արենա Նացիոնալե» մարզադաշտում: Առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ռումինիա – Հայաստան խաղը նախատեսված է սեպտեմբերի 1-ին:

Օգոստոսի 30-ի տեղական ժամանակով երեկոյան ժամը 20։00-ի դրությամբ վաճառվել է ՌումինիաՀայաստան հանդիպման մոտ 17000 տոմս: «Արենա Նացիոնալե» մարզադաշտը, որտեղ կայանալու է խաղը, ընդունում է 55,634 հանդիսական։ Վաղը ու հատկապես խաղի օրը սպասվում է տոմսերի ավելի ակտիվ վաճառք:

Կյանքից հեռացել է «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի երիտասարդ ֆուտբոլիստ Հայկ Մելքոնյանը: 18-ամյա խաղացողը դարձել է ավտովթարի զոհ: Նա «Էրեբունու» ավագն էր և հանդես էր գալիս Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: VivaroNews.am-ի խմբագրակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Հայկ Մելքոնյանի հարազատներին և «Էրեբունի» ֆուտբոլային ակումբին:

Մոսկվայի «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը լքել է այդ պաշտոնը, ինչի մասին ֆուտբոլիստները տեղեկացել են երեկոյան մարզման ժամանակ: Նա ժամանակին հեռացել էր նաև «Ուլիսի» և «Արմավիրի» նախագահի պաշտոնից: «Արարատն» այս պահին Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի «Կենտրոնական» գոտու առաջատարն է, նաև նվաճել է գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի ուղեգիր:

Վալերի Հովհաննիսյան. «Ցավոք, կապված առողջական լուրջ խնդիրների հետ, որը երկարատև բուժում է պահանջում, ստիպված եմ «Արարատից» հեռանալու՝ ինձ համար ծանր որոշում կայացնել: Վստահ եմ՝ ակումբն առաջիկայում մեծ հաջողությունների է հասնելու և կատարելու իր առջև դրված խնդիրները: Շնորհակալ եմ ակումբի բոլոր անդամներին համատեղ աշխատանքի համար»:

WhoScored.com-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականը: Այնտեղ է նաև 3 խաղում 5 գոլային փոխանցում իր հաշվին գրանցած Հենրիխ Մխիթարյանը:

Ռումինիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդրու Կիպցիու. «Մենք ուժեղ ենք Հայաստանի հավաքականից, բայց նրանք էլ լավ ֆուտբոլիստներ ունեն: Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը, ում դեմ Եվրոպա լիգայում խաղացել եմ «Անդերլեխտի» կազմում: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն էր: Մտադիր ենք հաղթել Հայաստանին ու Չեռնոգորիային և պայքարել խմբում 2-րդ տեղի համար»:

Ռումինիայի հավաքականի դարպասապահ Չիպրիան Տատարուշանու. «Մենք ընդամենը 5% հնարավորություն ունենք պայքարելու եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Հուսով եմ՝ 6 միավոր կհավաքենք Հայաստանի և Չեռնոգորիայի դեմ խաղերում: Մտածում ենք միայն հաղթանակի մասին: Արդեն շատ միավորներ ենք կորցրել: Օրինակ՝ մենք պետք է հաղթեինք Ղազախստանում: Այս պահին միայն մեկ հաղթանակ ունենք, բայց դրա թիվը շուտով կարող է ավելանալ»:

Ռուսաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բուշմանովը՝ Հայաստանի դեմ ընտրական առաջիկա խաղի մասին (օգոստոսի 31). «Մեր նպատակն այս ընտրական խմբում 1-ին տեղը գրավելն է: Մենք խաղալու ենք տանը և անպայման պետք է հաղթանակ տոնենք: Կցանկանայի հրավիրել երկրպագուներին մարզադաշտ և կխնդրեի նրանց ակտիվորեն աջակցել մեզ»:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 4-րդ տուր. ԲԿՄԱ Մ-21 3-1 «Ռուբին» Մ-21. ԲԿՄԱ-ից Նաիր Տիկնիզյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ «Ռուբինից» Գևորգ Հարությունյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: ԲԿՄԱ-ն առաջնության առաջատարն է, իսկ «Ռուբինն» ընթանում է 3-րդ հորիզոնականում:

Հայկական ֆուտբոլի վերջին նորություններին տեղեկանալու համար կարող եք բաժանորդագրվել՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

Դիմիտար Բերբատովն ավարտեց մարզական կարիերան

Եվրոպա լիգայի հաղթողի հիմնական հավակնորդները՝ ըստ բուքմեյքերների

Մխիթարյանը մեկնարկում է Եվրոպա լիգայում իր նոր երթը «Ռոմայի» հետ

Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Զբիգնև Բոնեկ. «Ռոմայում» վաղուց Մխիթարյանի նման ֆուտբոլիստի անհրաժեշտություն կար»

Մխիթարյանը՝ «Ռոմայի» ամսագրի շապիկին

Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում»․ Ինչպես արձագանքեցին իտալական մամուլը, թիմակիցներն ու Ֆրանչեսկո Տոտին (տեսանյութ)

«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով». Կարծիք Իտալիայից՝ Մխիթարյանի նորամուտի մասին

Մխիթարյանը Բատիստուտայի ու Բոնեկի կողքին է հայտնվել նորամուտի գոլի շնորհիվ

Ֆրանչեսկո Տոտի. «Գիտեի, որ Մխիթարյանն ու Վերետուն դառնալու են Ֆոնսեկայի թիմի առանցքային մասնիկը»

Չեմպիոնների լիգայում Նեյմարի որակազրկումը կրճատվել է

«Ռոման» անիմացրել է Հենրիխ Մխիթարյանի նորամուտի գոլը (տեսանյութ)

Գարի Նևիլ․ «Մինո Ռայոլան ուղղակի խայտառակություն է»

Գտնվել է Մխիթարյանի մասին պաշտոնական հայտարարության մեջ նշված երեխաներից մեկը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին