Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ-ռումինական կրքեր կլինեն Բուխարեստի «սրտում», իսկ երիտասարդականը մարտնչեց ռուսների դեմ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

IMGL9982 - Հայ-ռումինական կրքեր կլինեն Բուխարեստի «սրտում», իսկ երիտասարդականը մարտնչեց ռուսների դեմ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 31-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Եվրո-2019», ընտրական փուլ. Ռուսաստանի Մ-21 0-0 Հայաստանի Մ-21. Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 81%-19%, հարվածներ՝ 9-2, հարվածներ դարպասին՝ 2-0, սեյվեր՝ 0-2, խախտումներ՝ 9-4, դեղին քարտեր՝ 1-1:

Հայաստանի ազգային հավաքականի պատվիրակությունը ժամանել է Ռումինիա, անցկացրել նախախաղային մարզում, իսկ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել են նախախաղյա մամուլի ասուլիսի: Ռումինիա – Հայաստան մրցավեճը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 22:45-ին, Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում:

Մոսկվայի «Արարատի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը, ով նախօրեին հայտարարել էր պաշտոնից առողջական խնդիրների պատճառով հեռանալու մասին, մեղադրվում է ակումբից 20 մլն ռուբլի հափշտակելու մեջ: Ըստ ակումբի՝ այդ կորուստը հայտնաբերվել է ֆինանսական ստուգումից հետո: Գումարը հաշիվներից հանվել է առանց համապատասխան փաստաթղթերի: Գումարները փոխանցվել են Հովհաննիսյանի հաշվին: Ակումբը դիմել է իրավապահ մարմիններին:

«Զենիթի» երիտասարդական թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Եփրեմ Վարդանյանը կարիերան կշարունակի Սանկտ-Պետերբուրգի մեկ այլ ակումբում՝ «Դինամոյում»: Նրա հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր: Վարդանյանը հայտավորված կլինի գլխավոր թիմի կազմում, բայց կանոնակարգով հնարավորություն կունենա խաղալու նաև ՊՖԼ-ում:

2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ, ասիական գոտի, 9-րդ տուր. Սիրիա 3-1 Քաթար. Մարտիկ Մարտիկյանը դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ երրորդ գոլի ժամանակ: Նա փոխարինման է մտել 89-րդ րոպեին: Սիրիայի հավաքականը զբաղեցնում է 3-րդ տեղը:

Կիսապաշտպան Սերգեյ Կուզնեցովը համալրել է Մոսկվայի «Արարատի» շարքերը: 31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր: Սերգեյն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լուչ-Էներգիայում», այնուհետև խաղացել է Մոսկվայի «Դինամոյում» և «Լոկոմոտիվում», Սամարայի «Կռիլյա Սովետովում», Կրասնոդարի «Կուբանում», «Ռոստովում», «Խիմկիում», Սարանսկի «Մորդովիայում» և Տուլայի «Արսենալում»:

Ընկերական խաղ. «ԿՎՎ Կույկ» 0-6 «Հերակլես». Գոռ Աղբալյանը 80-րդ րոպեին խփել է իր թիմի վերջին՝ 6-րդ գոլը: Նա մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Հայկական ֆուտբոլի վերջին նորություններին տեղեկանալու համար կարող եք բաժանորդագրվել՝


Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Պողոս Գալստյանը հաստատեց՝ «Արարատ Մոսկվան» հանդես չի գա Ռուսաստանի Ազգային լիգայում

Матч ТВ. «Արարատ Մոսկվան» որպես նախագիծ կզարգանա ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում

Յուրա Մովսիսյանն առաջին անգամ էր հայտնվել «Յուրգորդենի» մեկնարկային կազմում (տեսանյութ)

«Վարդարը» հաղթել է, Տիգրան Բարսեղյանի ու Հովհաննես Համբարձումյանի ֆանտաստիկ ելույթը (տեսանյութ)

Մոսկվայի «Արարատը» ՖԱԼ-ին մասնակցելու լիցենզիա չի ստացել

Հայտնի է, թե երբ կհրապարակվի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի անունը

Ուրախ լուր Հայաստանի հավաքականի երկրպագուների համար

Պայծառափայլ և գոլառատ օր՝ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել «Վարդարի» կազմում (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանն այս տարի իր երկրորդ գոլն է խփել «Վարդարի» կազմում

Ձայն ձայնի տված. հերթական տպավորիչ ռեկորդը՝ «Գանձասար-Կապանում»

Մոսկվայի «Արարատը» ժամկետից շուտ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ուղեգիր է նվաճել

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

Վերադարձավ ու հեռացվեց. Հովհաննես Համբարձումյանը կարմիր քարտ է ստացել

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում