fbpx
Բաժիններ

Որոնք են այն հավաքականները, որոնց Հայաստանի ընտրանին երբեք չի հաղթել

Հայաստանի ազգային հավաքականին ոչ միայն չհաջողվեց ռևանշի հասնել սեփական հարկի տակ ռումինացիներից  0-5 ջախջախիչ հաշվով կրած պարտության դիմաց, այլև կրկին խաղադաշտը թողեց պարտված: Ռումինիայի հավաքականի հետ անցկացրած 5 հանդիպումներում մեր ընտրանին 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

Ռումինացիների հետ մրցավեճում միակ դրական արդյունքը գրանցվել է մրցակիցների առաջին ծանոթության ժամանակ, որը կայացել է 2004թ. նոյեմբերի 17-ին «Հանրապետական» մարզադաշտում: ՀՀ հավաքականը Բեռնար Կազոնիի գլխավորությամբ շատ անհաջող էր մեկնարկել 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ կրելով 4 անընդմեջ պարտություն:

Ռումինացիների հետ հանդիպումն էլ անհաջող սկսվեց մեր ֆուտբոլիստների համար: Արդեն 29-րդ րոպեին Մարիկայի խփած գոլի շնորհիվ ռումինացիները հաշվի մեջ առաջ անցան: Եվ միայն երկրորդ խաղակեսում Կարեն Դոխոյանի տպավորիչ գոլի շնորհիվ հաջողվեց խուսափել պարտությունից: Այդ գոլն առայժմ միակն է ռումինացիների հետ կայացած 5 հանդիպումներում:

Հայաստանի հավաքականը մինչ օրս մրցել է աշխարհի 60 երկրների ընտրանիների հետ: Նրանցից 33-ի հետ խաղերում մեր ֆուտբոլիստներին առայժմ չի հաջողվել հաղթանակ տոնել: Բոլորից անհաջող ՀՀ հավաքականը խաղացել է իսպանացիների հետ՝ տանուլ տալով 6 հանդիպումներն էլ: Ֆրանսիացիներն էլ շահել են բոլոր 5 խաղերը:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի ցուցանիշներն այն 33 ընտրանիների հետ, որոնց հաղթել դեռևս չի հաջողվել:

Հավաքականներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Իսպանիա 6 0 0 6 1-16 0 0
2.Ֆրանսիա 5 0 0 5 2-14 0 0
3.Գերմանիա 3 0 0 3 2-15 0 0
4.Բոսնիա 2 0 0 2 1-6 0 0
5.Թուրքիա 2 0 0 2 0-4 0 0
6.Հոլանդիա 2 0 0 2 0-3 0 0
7.Իռլանդիա 2 0 0 2 1-3 0 0
8.Չիլի 1 0 0 1 0-7 0 0
9.Մարոկկո 1 0 0 1 0-6 0 0
10.Պերու 1 0 0 1 0-4 0 0
11.Էկվադոր 1 0 0 1 0-3 0 0
12.Ալժիր 1 0 0 1 1-3 0 0
13.Իրան 1 0 0 1 1-3 0 0
14.Քուվեյթ 1 0 0 1 1-3 0 0
15.Հունգարիա 1 0 0 1 0-2 0 0
16.Իսրայել 1 0 0 1 0-2 0 0
17.ԱՄՆ 1 0 0 1 0-1 0 0
18.Ռումինիա 5 0 1 4 1-12 1 6,6
19.Ռուսաստան 5 0 1 4 1-10 1 6,6
20.Կիպրոս 5 0 1 4 3-10 1 6,6
21.Ֆինլանդիա 4 0 1 3 1-6 1 8,3
22.Հունաստան 4 0 1 3 0-4 1 8,3
23.Իսլանդիա 3 0 1 2 0-4 1 11,1
24.Նորվեգիա 2 0 1 1 1-4 1 16,6
25.Լատվիա 2 0 1 1 0-2 1 16,6
26.Իտալիա 2 0 1 1 3-5 1 16,6
27.Լյուքսեմբուրգ 1 0 1 0 1-1 1 33,3
28.Պանամա 1 0 1 0 1-1 1 33,3
29.Հորդանան 1 0 1 0 0-0 1 33,3
30.Պորտուգալիա 6 0 2 4 4-9 2 11,1
31.Սերբիա 5 0 2 3 1-8 2 13,3
32.Ուելս 2 0 2 0 2-2 2 33,3
33.Ուկրաինա 8 0 3 5 8-17 3 12,5

Աշոտ Հայրապետյան


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայ երկրպագուներն ամենուր են. Ինչպիսի աջակցություն ուներ հավաքականը վերջին խաղերին (տեսանյութ)

Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել

Podcast #7. Ցտեսություն, ԵՎՐՈ 2020. Հայաստանի հավաքականի սարսափելի ելույթների ամփոփումը

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Ռոբերտ Արզումանյան․ «Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում»

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Թվել Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ ըստ իրենց հաղթանակների քանակի. VNews-ի Quiz-ը

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Անավարտ ճամփորդություն ու գորշ խաղ. Ֆինլանդիա-Հայաստան խաղը լուսանկարներով

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Էդգար Բաբայան. «Հենոն ուժեղ է, բայց մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն ու գործնականում լքում է պայքարը (տեսանյութ)

ԳՈԼ. Ֆինլանդիայի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Հայաստանի ընտրանու դարպասը (տեսանյութ)