fbpx

Հավաքականը կրկին խնդիր ունի հենակետային գոտում, իսկ «Լոռին» ջախջախեց մրցակցին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 3-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ուժերն է չափելու Դանիայի ընտրանու հետ: Հայերը 6 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում են, իսկ դանիացիները 13 միավորով 2-3-րդ տեղերն են կիսում Չեռնոգորիայի հավաքականի հետ: Լեհերն առաջատար են վաստակած 16 միավորով:

Արթուր Պետրոսյան. «Դանիայի հետ մրցավեճում խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու համար։ Տարոն Ոսկանյանի բացակայությանը մեծ կորուստ է, հատկապես Հրայր Մկոյանի բացակայության պայմաններում, բայց կփորձենք փոխհատուցել։ Գրիգոր Մելիքսեթյանը շատ լավ տպավորություն թողեց, բայց սա մեկ խաղ էր, և, հուսով ենք, կշարունակի նույն մակարդակով»։

Ինչպես հայտարարել է Արթուր Պետրոսյանը, Գոռ Մալաքյանը Ռումինիայի ընտրանու հետ մրցավեճում փոխարինվել է մկանային խնդիրների պատճառով և դժվար թե մասնակցի Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը, իսկ Կամո Հովհաննիսյանն առողջական խնդիր չունի: Ռումինացիների հետ խաղը որակազրկման պատճառով բաց թողած Արտակ Գրիգորյանը պատրաստ է խաղադաշտ վերադառնալ:

Արտակ Եդիգարյան. «Փորձել ենք առավելագույնս վերականգնվել, որպեսզի շատ լավ հանդիպում անցկացնենք։ Ճիշտ է, ցավալի պարտություն կրեցինք ռումինացիներից, բայց տրամադրությունը լավ է։ Ամեն ինչ անցյալում է, այլևս ոչինչ չենք կարող անել։ Փորձելու ենք լավ խաղով ուրախացնել երկրպագուներին»:

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդե. «Թիմում բոլորը լավ վիճակում են, խնդիրներ չկան։ Հայ ֆուտբոլիստները լավ որակ ունեն, տեխնիկապես լավ են պատրաստված, լավ են խաղում տանը։ Արագ թիմ է, որին դժվար է վերահսկել, ուստի պետք է հնարավորինս քիչ տարածություն տանք։ Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով ապացուցել է դա և՛ Գերմանիայում, և՛ Անգլիայում»։

Առաջին խմբի առաջնություն, 1-ին տուրից հետաձգված խաղ. «Ավան Ակադեմիա» 1-5 «Լոռի». հյուրերից դուբլ է ձևակերպել Վիգեն Ավետիսյանը, մեկական անգամ աչքի են ընկել Էդգար Մկրտչյանը (11մ), Էրիկ Ղարիբյանը և Դավիթ Ասլանյանը, իսկ դաշտի տերերից միակ պատասխան գոլը խփել է Արմեն Նահապետյանը: «Լոռին» 4-րդ տուրից հետո 10 միավորով 1-2-րդ տեղերն է կիսում «Արցախի» հետ:

ԴանիաՀայաստան հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական անձնակազմը՝ Բոբի Մեդենի գլխավորությամբ: Նրան եզրերում կօգնեն Գրեմ Սթյուարտը և Ալսթոն Մատերը: 4-րդ մրցավարի պարտականությունը կկատարի Կլոդ Ռոնավոնը (Ֆրանսիա), իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչը կլինի Կոնրադ Պլատոուզը (Ավստրիա):

Չեխիայի երիտասարդական լիգա, 6-րդ տուր. «Տեպլիցե» Մ-21 3-0 «Չեսկե-Բուդեյովիցե» Մ-21. Դավիթ Մարտիրոսյանը 79-րդ րոպեին խփել է իր թիմի 3-րդ գոլը: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 67-րդ րոպեին: «Տեպլիցե» Մ-21-ը զբաղեցնում է 1-ին հորիզոնականը:

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված հավաքականների միջև կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կկայանա 2018թ.-ին: Մրցաշարը կանցկացվի հաջորդ տարվա մայիսի 31-ից հունիսի 9-ը Բրավա կղզում: Դրան մասնակցելու հնարավորություն են ստացել 16 հավաքականներ:

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը հեռացել է Մոլդովայի «Զիմբրուից»: Ակումբը որոշել է չերկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը: Խաչատուրովը, ով ավելի վաղ խաղացել է նաև Տիրասպոլի «Շերիֆում», այս պահին նոր ակումբի որոնումների մեջ է:

Վալերի Հովհաննիսյան. «Ինչպե՞ս ես կարող եմ 20 մլն ռուբլի գողանալ ակումբից, երբ ինքս համարվում եմ ակումբի միակ հիմնադիրը: Ինչպե՞ս ես կարող եմ գողանալ ինքս ինձնից: Մոսկվայի «Արարատի» նախագահի պաշտոնից ես ոչ մի տեղ չեմ հեռացել: Երկրից դուրս եմ գտնվում առողջական խնդիրների պատճառով»:

Ամերիկյան ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա, 27-րդ տուր. «Մոնրեալ Իմպակտ» 0-1 «Չիկագո Ֆայր». Միակ գոլը հեղինակել է Բաստիան Շվայնշտայգերը: Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Չիկագո Ֆայրը» եզրափակում է լավագույն եռյակը:

Բելգիայի 2-րդ դիվիզիոն, 4-րդ տուր. «Սերկլ Բրյուգե» 2-0 «Լյերս». Իվան Յագանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 65-րդ րոպեին: «Լյերսը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Շվեյցարիայի 1-ին դիվիզիոն, 6-րդ տուր. «Բրյուլ» 1-2 «Ստադ Նիոն». Հրաչ Յագանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ստադ Նիոնը» ընթանում է 3-րդ տեղում:

Շվեդիայի 4-րդ դիվիզիոն, 20-րդ տուր. «Կումլա» 0-2 «Լինչյոպինգ Սիթի». Լևոն Պաչաջյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլի հեղինակ՝ բացելով հաշիվը: «Լինչյոպինգ Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


«Արցախ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկի. «Առաջին րոպեներից ցլին կոտոշներից չբռնեցինք»

«Արցախ» – «Լոռի»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Մխիթարյանը, Մբապեն և Մեսին՝ Եվրոպայի հարձակողական ոճի լավագույն ֆուտբոլիստների թվում

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

Ատելությունից սեր՝ մեկ քայլ, բայց սա միայն ֆուտբոլիստների հաղթանակը չէր

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները

Մի բարկացրեք մեզ. ԹՈՓ-10 խաղ, երբ Հայաստանի հավաքականը հաղթել է պարտվելուց հետո (տեսանյութ)

Քանի հանդիսական է ներկա եղել Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին

Հայաստանը շարունակում է լավագույնը մնալ Ազգերի լիգայում ցուցանիշներից մեկով

Մակեդոնիայի հավաքականի պաշտպան. «Այսպիսի մրցավարությունով նույնիսկ Իսպանիայի հավաքականը չէր հաղթի»

Ազգերի լիգա. Ո՞ր թիմերն են հավակնում ԵՎՐՈ-2020-ի ուղեգրի D դիվիզիոնից

Գորան Պանդեվ. «Բարդիի մասնակցությամբ դրվագում ակնհայտ 11 մետրանոց էր»

Ջախջախիչ հաղթանակ, որը վերադարձրեց երկրպագուի հույսն ու հավատը․ VNews.am-ի ֆոտոշարքը Հայաստան – Մակեդոնիա հանդիպումից