Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ես մեկ հիասթափություն հայկական ֆուտբոլում և Մոսկվայի «Արարատի» «սև» ճակատագիրը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

21414857 10159241992265247 6229406723096804666 o - Ես մեկ հիասթափություն հայկական ֆուտբոլում և Մոսկվայի «Արարատի» «սև» ճակատագիրը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Եվրո-2019», ընտրական մրցաշար, 3-րդ տուր. Հայաստանի Մ-21 0-3 Մակեդոնիայի Մ-21. հյուրերից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Տիհոմիր Կոստադինովը: Սա Արթուր Ոսկանյանի սաների առաջին պարտությունն էր այս շրջափուլում: Մեր հավաքականը մնացել է վաստակած 4 միավորով:

Արթուր Ոսկանյան. «Առաջին խաղակեսում 2 գոլ բաց թողեցինք մեր իսկ սխալների պատճառով: Երկրորդ 45 րոպեներին փորձեցինք հետ բերել կորցրածը, և, կարծում եմ, ինչ-որ բան ստացվեց: Միայն թե գոլային պահերի վերջնամասում խնդիրներ էինք ունենում: Մեր սխալներից հետո բաց թողած գոլերը փոխեցին խաղը: Ռուսաստանի հետ նախորդ խաղը շատ էներգիա էր խլել, բայց պետք է պատրաստ լինեինք այս հանդիպմանը: Թարմությունն այսօր այն չէր, ինչ ռուսների հետ մրցավեճում»:

Հայկ Գալստյան. «Դժվար խաղ էր: Պարտվեցինք, որովհետև շուտ գոլ «կերանք»: Լավ չէինք պայքարում, թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գրագետ չէինք գործում՝ հակառակ Ռուսաստանի դեմ խաղի: Այսօր մեր երևի ամենալավ հանդիպումը չէր: Այս ընտրական փուլում մյուս բոլոր խաղերին մոտենալու ենք հաղթանակի համար: Փորձելու ենք բոլորի հետ լավ խաղալ և հաղթահարել շրջափուլը»:

Մոսկվայի «Արարատը» կդադարեցնի իր գործունեությունը «Ռյազանի» հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Նա նշել է, որ նման սենսացիոն որոշման պատճառների մասին կխոսի այդ խաղից հետո:

«Արարատն» իր գործունեությունը սկսել է այս տարի: Ակումբի կազմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոման Պավլյուչենկոն, Ալեքսեյ Ռեբկոն, Մարատ Իզմայլովը և Իգոր Լեբեդենկոն, նաև հայազգի խաղացողներ: Մոսկովյան ակումբը Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի Կենտրոնական գոտու 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ վաստակած 17 միավորով:

«Արարատի» ավագ մարզիչ Պողոս Գալստյան. «Ակումբի փակման վերաբերյալ այդ ամենը խոսակցություններ են: Այո՛, դա հաստատել է Գրիգորյանը, բայց հստակ առայժմ ոչինչ չկա: Հուսով եմ՝ նախագիծը երկար կյանք կունենա: Ակումբը գումարների խնդիր չունի: Պատճառների մասին մենք այս պահին ոչինչ չգիտենք, բայց տեղյակ ենք, որ ակումբի՝ գործունեությունը շարունակելու հույս կա»:

Հայաստանի Մ-21 հավաքականի թեկնածու Օհան Ջորկայեֆի հարցազրույցը «Ֆուտբոլ-365»-ին. «Ամռանն իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն եմ կնքել ֆրանսիական «Նանտի» հետ: Մի քանի շաբաթ առաջ էլ հրավեր ստացա Հայաստանի ընտրանուց: Խորհրդակցեցի ընտանիքիս անդամների և հարազատներիս հետ ու հասկացա, որ ճիշտ կլինի ընդունել հրավերը, ներկայացնել իմ պատմական երկրի հավաքականը»:

youri oan djorkaeff reu h430 - Ես մեկ հիասթափություն հայկական ֆուտբոլում և Մոսկվայի «Արարատի» «սև» ճակատագիրը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Կիսապաշտպան Օհան Ջորկայեֆը՝ լեգենդար Յուրի Ջորկայեֆի որդին, առայժմ չի կարող հանդես գալ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում, քանի որ պետք է լուծվեն նրա փաստաթղթային խնդիրները: Խաղացողն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն: Նա մինչև «Նանտ» տեղափոխվելը ներկայացրել է «Սենտ-Էտիենի», «Էվիանի» պատանեկան ու երիտասարդական թիմերը: «Նանտի» շարքերը համալրել է՝ տեղափոխվելով «Մոնպելյեյից»:

Արգենտինայի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Նյուելս Օլդ Բոյզ» 1-2 «Գոդոյ Կրուզ». Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Նյուելս Օլդ Բոյզը» լքել է մրցաշարը:

2018թ. աշխարհի առաջնություն, ընտրական մրցաշար, Ասիայի գոտի, 10-րդ տուր. Իրան 2-2 Սիրիա. Մարտիկ Մարտիկյանը փոխարինման է մտել 67-րդ րոպեին և դարձել գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով հաշիվը դարձնել 2-2: Խմբային մրցաշարի արդյունքներով՝ Սիրիան «Մունդիալի» եզրափակիչ փուլ դուրս գալու համար կմրցի Սաուդիան Արաբիայի կամ Ավստրալիայի հետ:

«Եվրո-2019», ընտրական մրցաշար, 3-րդ տուր. Ֆրանսիա Մ-21 4-1 Ղազախստան Մ-21. Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 81-րդ րոպեին: Ղազախստանը գլխավորում է ընտրական խմբի մրցաշարային աղյուսակը:

Ընկերական հանդիպում. «Լոկոմոտիվ Մոսկվա» 4-1 «Անկարան». Արշակ Կորյանը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ թիմակից Արտյոմ Գալաջյանը փոխարինման է մտել 65-րդ րոպեին:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝


Պողոս Գալստյանը հաստատեց՝ «Արարատ Մոսկվան» հանդես չի գա Ռուսաստանի Ազգային լիգայում

Матч ТВ. «Արարատ Մոսկվան» որպես նախագիծ կզարգանա ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում

Յուրա Մովսիսյանն առաջին անգամ էր հայտնվել «Յուրգորդենի» մեկնարկային կազմում (տեսանյութ)

Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստները հանդես կգան Արևմտյան Հայաստանի հավաքականում

Մոսկվայի «Արարատը» ՖԱԼ-ին մասնակցելու լիցենզիա չի ստացել

Հայ ֆուտբոլիստի հերթական շքեղ գոլը Բելգիայում և «Շիրակի» շուրջ սկանդալային իրավիճակը (տեսանյութ)

Մոսկվայի «Արարատը» ժամկետից շուտ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ուղեգիր է նվաճել

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «ինձ աղբամանը նետեցին»

Վահան Բիչախչյանը 2018-ին առաջին անգամ եղել է «Ժիլինայի» 1-ին թիմի հիմնական կազմում (տեսանյութ)

Երբ վնասվածք ես ստացել, բայց խաղը քեզ համար բացառիկ է և ունես հպարտանալու առիթ

Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

«Արարատ-2»-ն «ապտակ հասցրեց» «Էրեբունիին», գեղեցիկ գոլ՝ Արտյոմ Միքայելյանի կատարմամբ (տեսանյութ)

Հարոյանի և Մանուչարյանի հարցն ավելի տագնապալի է դառնում

Հայկական 2 թիմ «ջարդուփշուր են արել» իրենց մրցակիցներին (տեսանյութ)

Եվրոպա լիգա 1/8. «Լոկոմոտիվ» – «Ատլետիկո Մադրիդ» (Ֆոտոշարք)