Մոսկվայի «Արարատը» «վերածնվեց» և հաղթեց, իսկ հայազգի ֆուտբոլիստը Սլովակիայում հեթ-տրիկ գրանցեց. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Մոսկվայի «Արարատը» «վերածնվեց» և հաղթեց, իսկ հայազգի ֆուտբոլիստը Սլովակիայում հեթ-տրիկ գրանցեց. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 7-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Մոսկվայի «Արարատի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյան. ««Արարատում» ամեն ինչ կարգին է, ակումբը կշարունակի իր գոյությունը, սակայն այնտեղ փոփոխություններ տեղի կունենան: Ես դուրս եմ գալիս հիմնադիրների ցանկից, իմ փոխարեն ակումբի գործադիր տնօրենը կդառնա Իգոր Կորոտկովը: 100% բաժնեմասերը փոխանցում եմ ժողովրդին, որպեսզի Կորոտկովը զբաղվի դրանց ճիշտ բաշխմամբ»:

Վալերի Հովհաննիսյան. «Ինձ զեկուցվել է իմ դեմ ներկայացված ֆինանսական մեղադրանքների մասին: Կարող եմ ասել, որ այդտեղ սխալմունք է տեղի ունեցել, կողմերը չեն հասկացել միմյանց: Մանրամասների մասին կարող եք տեղեկանալ ակումբի նոր սեփականատերից: «Արարատը» հավերժ կմնա իմ սրտում, քանի որ ես եմ այն հիմնադրել: Ես և ընտանիքս ամբողջ կյանքում երկրպագելու ենք այս թիմին»:

Ռուսաստանի ՊՖԼ, Կենտրոնական գոտի, 8-րդ տուր. «Արարատ Մոսկվա» 1-0 «Ռյազան». միակ գոլը խփել է Եգոր Տարականովը: Նշենք, որ «Ռյազանից» Մարտուն Աբովյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Արթուր Շահնազարովը փոխարինվել է 60-րդ րոպեին: «Ռյազանի» գլխավոր մարզիչը Գառնիկ Ավալյանն է: «Արարատն» այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռյազանը» 2-րդ տեղում է:

Ալեքսանդր Գրիգորյան. «Համաձա՞յն եք ինձ հետ, որ մեզ՝ հայերիս հետ ձանձրալի չէ: Կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստներն այս ամբողջ խառը շրջանում 3-ական կգ էին կորցրել նյարդային վիճակից ելնելով: Հիմա ավելի շատ կլինեմ լրագրողների ուշադրության կենտրոնում, ինչը պակասում էր Պրեմիեր լիգայի թիմից հեռանալուց հետո: Արդեն նկատում եմ փոփոխություններ»:

«Գանձասար-Կապանը» վարձակալական հիմունքներով պայմանագիր է կնքել 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Աբդուլա Բաբայի հետ: Այս ֆուտբոլիստը Գանայից է, խաղում է ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում, կարող է գործել նաև որպես կենտրոնական հարձակվող։

Ռուսաստանի Ազգային լիգա, 12-րդ տուր. «Կուբան» 1-1 «Ենիսեյ». Արթուր Սարկիսովը փոխարինման է մտել 46-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը՝ նրանից 9 րոպե անց: «Ենիսեյը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Իլյա Ժիգուլև. «Շատ գոհ ենք Ջիբրալթարի դեմ խաղում երկրպագուների աջակցությունից Տուլայում: Իսկ Մոսկվայում, որտեղ մրցեցինք Հայաստանի հավաքականի հետ, մի փոքր հիասթափություն ունեցանք: Հայ երկրպագուները երևի գերազանցում էին տրիբունաներում հավաքված ռուսներին: Բայց չհաղթեցինք ոչ թե երկրպագուների պատճառով, այլ նրա, որ չիրացրինք մեր գոլային պահերը»:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 6-րդ տուր. «Կոմարնո» 3-3 «Բարդեհով». Վահագն Միլիտոսյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Նա գոլերից երկուսը խփել է 11մ հարվածով: Միլիտոսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ինչպես և նրա թիմակից Դավիթ Հովսեփյանը, ով ստացել է դեղին քարտ: «Կոմարնոն» զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Ազգային լիգա, 12-րդ տուր. «Բալթիկա» 2-1 «Լուչ-Էներգիա». Իշխան Գելոյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: Խաղի ընթացքում զգուշացվել է դեղին քարտով: «Լուչ-Էներգիան» ընթանում է 16-րդ տեղում:

Ուրուգվայի Սեգունդա, 15-րդ տուր. «Աթենաս» 2-1 «Սերո Լարգո». Կառլոս Քեոսեյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել հիմնական ժամանակի վերջին րոպեին: Նա ստացել է դեղին քարտ: «Աթենասը» եզրափակում է լավագույն քառյակը:

Մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրը: «Գանձասար-Կապանը» սեպտեմբերի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ուժերն է չափելու չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Խաղի մանրամասներն՝ այստեղ:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նորեկն ամենաարդյունավետն էր 11մ հարվածով չպատժված թիմում․ «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Վալերի Հովհաննիսյանն ընտրվել է «Տամբովի» նախագահ

Հայաստանի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Արարատ» (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյան. «Վերջ այն ֆանտաստիկ վեց տարիներին»

Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Ալեքսանդր Գրիգորյանը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ալեքսանդր Գրիգորյանը բանակցել է Սերգեյ Գալեցկու հետ․ նա կարող է տեղափոխվել «Կրասնոդար»

Ալեքսանդր Գրիգորյան. «Ինձ դուր եկան մեր համալրումները, բայց գոհ չեմ, թե ինչպես խաղացինք»

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը

Ալեքսանդր Գրիգորյան. «Պատահում է` հիմնական կազմից 1-2 խաղացող են բացակայում, պատահում է՝ թիմի կեսը. Մեզ մոտ երկրորդ դեպքն էր» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպասում էինք, որ կարող ենք «Շիրակից» լուրջ դիմադրության հանդիպել» (տեսանյութ)

Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումները չեն կայանա

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան կշարունակվի 9 ակումբով

Ինչպիսի տեսք կունենա VBET ՀՊԼ մրցաշարային աղյուսակը, եթե «Գանձասար-Կապանը» դուրս գա մրցաշարից

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վայրը փոխվել է

«Գանձասար-Կապանը» ՀՖՖ-ին չի տեղեկացրել ելույթները դադարեցնելու մասին