fbpx

«Արարատ» – «Բանանց». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԱՐԱՐԱՏ»  – «ԲԱՆԱՆՑ» 

58 խաղ, +13=18-27, 59:88

9 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, ՊԵԿ մարզահամալիրի մարզադաշտ

Նախորդ մրցաշրջանը ձախողած «Արարատը» լուրջ մտադրություններով է սկսել առաջնությունը՝ զգալիորեն բարելավելով խաղային որակները, ինչն իր անմիջական արտացոլումն է գտել թիմի արդյունքներում և մրցաշարային աղյուսակում:

Եթե նախորդ առաջնության 4 տուրից հետո «Արարատն» ընդամենը մեկ միավոր էր վաստակել, այն էլ 4-րդ տուրում «Փյունիկի»  հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ՝ այդպես էլ չկարողանալով բացել գոլերի հաշիվը, ապա ընթացիկ առաջնությունում վաստակած 4 միավորով 4-րդ տեղում է:

Ընդ որում արարատցիները կարող էին ավելի բարձր արդյունք գրանցել, եթե մարզական բախտը որոշ դեպքերում երես չթեքեր նրանցից: Մասնավորապես, նախորդ տուրում Գյումրիում արարատցիները բավական լավ տպավորություն թողեցին առաջատարի հետ մրցախաղում և կարող էին նույնիսկ հաղթել, սակայն չօգտագործեցին գոլային նպաստավոր պահերը, մի քանի դրվագներում էլ գյումրեցիներին օգնության եկավ դարպասաձողը:

Կարելի է արդեն վստահորեն փաստել, որ ընթացիկ առաջնությունում «Արարատը» բավական մարտունակ թիմ է դարձել և դժվարին մրցակից է ցանկացած թիմի համար: Մնում է միայն, որ արարատցիներն ավելի արդյունավետ օգտագործեն գոլային պահերը:

«Բանանցն» ընթացիկ առաջնությունում մարտնչող թիմի համբավ է ձեռք բերել: «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ մրցավեճում մրցակիցներին զիջելով 0-2 հաշվով, «Բանանցը» կարողացել է կամային բարձր որակներ դրսևորել ու խուսափել պարտությունից: Բայց դա չի կարող գոհացնել թիմի երկրպագուներին: «Բանանցին» առայժմ չի հաջողվել հաղթանակ տոնել: Թիմը 3 միավորով 5-րդ տեղում է:

«Բանանցն» անհաջող է անցկացրել առաջնության հանդիպումների հատկապես առաջին խաղակեսերը՝ բոլոր 4 խաղերում էլ 0-1 հաշվով զիջելով մրցակիցներին: Հետո գերկամային ջանքեր է ներդրել մրցակցությունում բեկում մտցնելու համար: Խաղերից 3-ում դա թիմին հաջողվել է՝ բավարարվելով միայն ոչ-ոքիով: Սա խնդիր է, որը շուտափույթ լուծման կարիք ունի: Այլապես «Բանանցի» ֆուտբոլիստներին  դժվար կլինի հաջողության հասնել մրցակիցների նկատմամբ:

Նախապատրաստվելով «Արարատի» հետ հանդիպմանը, «Բանանցը» սեպտեմբերի 4-ին սեփական հարկի տակ կայացած ընկերական խաղում 3-1 հաշվով հաղթեց առաջին խմբի առաջատարներից մեկին՝ «Արցախին»: Այդ խաղին մասնակցեցին թիմի փորձառու ֆուտբոլիստներ Արթուր Ավագյանն ու Արամ Բարեղամյանը, որոնք արդեն ապաքինվել են վնասվածքից և կարող են օգնել իրենց թիմակիցներին «Արարատի» հետ կայանալիք առաջիկա մրցավեճում:

Նախորդ առաջնությունում մրցակիցների մրցավեճում առավելությունը «Բանանցի» կողմն էր, որը 6 հանդիպումներից հաղթել էր 3-ում, 2-ն ավարտել էր ոչ-ոքի և միայն մեկում էր պարտվել:

Ընդ որում միայն 6-րդ շրջանում «Արարատին» հաջողվեց Դավիթ Մինասյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել «Բանանցին»: Այդ հաղթանակն ինչ-որ չափով կարելի է պատմական համարել «Արարատի» համար, քանի որ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած նախորդ 19 հանդիպումներում արարատցիներին չէր հաջողվել հաղթել «Բանանցին»՝ կրելով 10 պարտություն, 9 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն արարատցիները տարել էին 2012թ. հոկտեմբերի 27-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 1-0 հաշվով:

Արարատցիներից բոլորից արդյունավետ է գործել թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Վահե Յաղմուրյանը` խփելով 5 գնդակ: «Բանանցի» կազմում էլ նույնպիսի արդյունքի են հասել Սամվել Մելքոնյանն ու Արսեն Բալաբեկյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Տիգրան Եսայան․ «Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, դժգոհ՝ արդյունքից» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի բացակայության, եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Գլխավոր հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում․ «Փյունիկը» հաղթեց այս առաջնությունում իր վերջին խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումները «Լոռի»-«Փյունիկ» խաղի միջադեպերի վերաբերյալ

Սևադա Արզումանյան․ «Տղաներն անվստահ էին գործում խաղային պարզունակ իրավիճակներում»

Վարդան Մինասյան․ «Թիմը հոգեբանորեն պատրաստ է վերջին քայլը կատարելու դեպի չեմպիոնություն»

Կոբյալկոն իր ծանրակշիռ խոսքն ասաց ամենակարևոր պահին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Արցախ» խաղից

«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը