Տիգրան՝ Մակեդոնիայի «արքան», Մարկոսի գլուխգործոցը և առեղծվածային «Բանանցը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Տիգրան՝ Մակեդոնիայի «արքան», Մարկոսի գլուխգործոցը և առեղծվածային «Բանանցը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 9-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր. «Արարատ» 1-2 «Բանանց». 11մ հարվածով հաշիվը բացել է Անդրանիկ Քոչարյանը, սակայն հյուրերը 2-րդ խաղակեսում Ռումյան Հովսեփյանի և Վահագն Այվազյանի գոլերի շնորհիվ հաղթանակ են տոնել: «Բանանցն» առաջնության մեկնարկային 5 խաղերի 1-ին կեսերից հետո եղել է պարտվողի դերում, բայց 3 դեպքում կորզել ոչ-ոքի, մեկում էլ պարտության մատնել մրցակցին:

«Բանանցն» այս հաղթանակից հետո 6 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական, իսկ «Արարատը» 4 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է: Գլխավոր մարզիչներ Արամ Ոսկանյանը և Ալբերտ Սաֆարյանը մասնակցել են հետխաղյա մամուլի ասուլիսների: Տուրի վերջին մրցավեճում սեպտեմբերի 10-ին «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է «Շիրակի» հետ:

Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ. «Ալ-Շաբաբ» 1-0 «Ալ-Բատին». միակ գոլն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով խփել է Մարկոս Պինեյրո Պիզելին: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ալ-Շաբաբը» մրցաշարի 1/4 եզրափակչում է:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Վարդար» 3-1 «Սիլկես». Տիգրան Բարսեղյանը կրկնապատկել է հաշիվն՝ աչքի ընկնելով 57-րդ րոպեին: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 64-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում: «Վարդարը» զբաղեցնում է 3-րդ տեղը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր. «Սթոք Սիթի» 2-2 «Մանչեսթեր Յունայթեդ». «ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը Ռոմելու Լուկակուի գոլի դրվագում որպես գոլային փոխանցման հեղինակ նշել է Հենրիխ Մխիթարյանին, ով եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին: Սա Հենրիխի 6-րդ արդյունավետ փոխանցումն էր 4 խաղում: Ժոզե Մոուրինյոյի թիմն այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր. «ՆԵԱ Սալամիս» 1-4 ԱՊՕԵԼ. Տարոն Ոսկանյանն ու Դավիթ Մանոյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: «ՆԵԱ Սալամիսն» ընթանում է 9-րդ հորիզոնականում:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 8-րդ տուր. «Շտուտգարտ-2» 0-2 «Մայնց-2». Հայկ Գալստյանը փոխարինման է մտել 69-րդ րոպեին: «Շտուտգարտ-2»-ը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Ֆրանսիայի Լիգա-1, 5-րդ տուր. «Մոնպելյե» 0-1 «Նանտ». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Պորտուգալիայի առաջնություն, 5-րդ տուր. «Մարիտիմու» 1-0 «Ռիու Ավե». Գևորգ Ղազարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից: «Մարիտիմուն» 5-րդ հորիզոնականում է:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 8-րդ տուր. «Ռակուվ» 1-3 «Ստալ Մելեց». Աղվան Պապիկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: «Ռակուվը» զբաղեցնում է 15-րդ տեղը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր. «Վորսկլա» 1-1 «Օլիմպիկ». Գեղամ Կադիմյանը եղել է հիմնական կազմում, հենց 1-ին րոպեին դարձել գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվել 82-րդ րոպեին: «Վորսկլան» 2-րդ տեղում է:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր. «Ռոստով» 2-2 «Արսենալ Տուլա». Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին: «Ռոստովը» 4-րդ հորիզոնականում է:

Հոլանդիայի առաջնություն, 4-րդ տուր. «Հերակլես» 2-4 «Ֆեյենորդ». Գոռ Աղբալյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Հերակլեսը» եզրափակում է լավագույն տասնյակը:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 20-րդ տուր. «Սպարտակս Յուրմալա» 0-3 «Վենտսպիլս». «Սպարտակսից» Էդգար Վարդանյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ «Վենտսպիլսից» Վիուլեն Այվազյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Սպարտակսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վենտսպիլսը» եզրափակում է լավագույն եռյակը:

Շվեյցարիայի 1-ին դիվիզիոն, 7-րդ տուր. «Ստադ Նիոնե» 7-0 «Կյոնից». Հրաչ Յագանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Ստադ Նիոնեն» ընթանում է 2-րդ հորիզոնականում:

Դանիայի Սուպերլիգա, 8-րդ տուր. «Հոբրո» 3-2 «Սյոներյուսկ». Էդգար Բաբայանը խաղացել է առաջին րոպեներից և փոխարինվել 66-րդ րոպեին: «Հոբրոն» ընթանում է 2-րդ տեղում:

Արգենտինայի 3-րդ դիվիզիոն, 2-րդ տուր. «Էքսկուրսիոնիտաս» 1-1 «Դեպորտիվո Արմենիո». վերջինս ընթանում է 2-րդ տեղում:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 7-րդ տուր. «Տատրան» 4-1 «Կոմարնո». Դավիթ Հովսեփյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Վահագն Միլիտոսյանը չի հայտնվել հայտացուցակում: «Կոմարնոն» գրավում է 15-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի երիտասարդական լիգա, 9-րդ տուր. «Ռոստով» Մ-21 4-1 «Արսենալ Տուլա» Մ-21. Նորիկ Մկրտչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 19-րդ րոպեին: «Ռոստով» Մ-21-ը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Էստոնիայի Բարձրագույն խումբ, 28-րդ տուր. «Ինֆոնետ Տալին» 1-3 «Ֆլորա». Ալեքսանդր Թումասյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ Սերգեյ Թումասյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ինֆոնետ Տալինը» եզրափակում է լավագույն քառյակը:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

«Ուրարտուն» Դեսիրեի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Վանի» նկատմամբ (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)

Մխիթարյանի նրբագեղ գոլային փոխանցումը «Բենևենտոյի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Էդգար Մալաքյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին» «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Մոնակոն» չկարողացավ հաղթել 10 ֆուտբոլիստով մնացած «Մոնպելյեին» (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հաղթանակ տոնեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Էդգար Բաբայանը գոլի հեղինակ է դարձել «Հոբրոյի» կազմում