fbpx
Բաժիններ

«Փյունիկ» – «Շիրակ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՓՅՈՒՆԻԿ» – «ՇԻՐԱԿ» 

77 խաղ, +43=11-23, 127:82

10 սեպտեմբերիժ.18:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

Նախորդ մրցաշրջանի համեմատ «Փյունիկն»  ավելի հաջող էր մեկնարկել ընթացիկ առաջնությունում՝ 3 հանդիպումներում վաստակելով 5 միավոր: Ընդ որում «Բանանցի» հետ մեկնարկային խաղում փյունիկցիները ձեռքից բաց էին թողել հաղթանակը՝ հաշվի մեջ առջևում լինելով 2 գնդակի տարբերությամբ:

Սակայն «Ալաշկերտի» հետ կայացած 4-րդ տուրի հանդիպումը շատ անհաջող դասավորվեց փյունիկցիների համար, որոնք կրեցին ՀՀ առաջնություններում իրենց ամենախոշոր հաշվով պարտություններից մեկը՝ 1-5:

Առաջնությունում հայտարարված դադարի ժամանակ «Փյունիկը» շարունակեց կազմի համալրումը: Թիմի մարզաշապիկը կկրեն Արթուր Միրանյանն ու Դիդիե Բորիս Կադիոն, ով հայ մարզասերներին հայտնի է Գյումրիի «Շիրակում» ունեցած ելույթներից: Բացառված չէ, որ Դիդիեն իր նախկին թիմակիցների հետ խաղում խաղադաշտ դուրս գա:

Առաջնության առաջատարի հետ հանդիպմանը «Փյունիկը»  մոտեցել է կազմի կորուստներով: Վնասվածքի պատճառով իրենց թիմակիցներին չեն կարող օգնել 4 գնդակով «Փյունիկի»  ռմբարկուների ցանկը գլխավորող Ալիկ Առաքելյանը և պաշտպան Լևոն Հայրապետյանը: Նրանց ապաքինման համար մոտ երկու շաբաթ կպահանջվի: Ինչ խոսք, նրանց բացակայությունը զգալի կորուստ է «Փյունիկի» համար:

Թեև «Շիրակը» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում իր կազմում ավելի շատ կորուստներ ունեցավ, քան համալրումների թիվն էր, սակայն շատ հաջող է հանդես գալիս մեկնարկային հանդիպումներում: Գյումրեցիները հաղթանակով են ավարտել առաջնության 4 հանդիպումներն էլ և արդեն մեկնարկից զգալիորեն առաջ են պոկվել իրենց հետապնդողներից:

Եվ եթե «Փյունիկի» հետ մրցավեճում էլ «Շիրակին» հաջողվի շարունակել հաղթարշավը, ապա «Ալաշկերտից» միավորների տարբերությունը կհասնի 7-ի, ինչն առաջին շրջանի համար ահռելի առավելություն կլինի:

Նախորդ մրցաշրջանում մրցակիցները 7 անգամ էին մրցել միմյանց հետ: Խաղերից մեկը կայացել էր Հայաստանի գավաթի եզրափակչում, որում «Շիրակը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել:

Առաջնությունում էլ «Շիրակն» առավելության էր հասել փյունիկցիների նկատմամբ՝ տոնելով 3 հաղթանակ 2 պարտության դիմաց: Հաղթանակներից երկուսը գյումրեցիները տոնել էին Երևանում: Փյունիկցիներն էլ երկու անգամ հաջողության էին հասել Գյումրիում:

Նախորդ առաջնությունում մրցակիցների մրցավեճում 11մ 4 հարված էր նշանակվել, որոնցից 3-ը՝ «Շիրակի»  դարպասին: Փյունիկցիներից Դավիթ Մանոյանն ու Պետրոս Ավետիսյանը հաջող էին իրացրել հարվածները, իսկ Վարդան Պողոսյանի հետ մենամարտում հաղթող էր դուրս եկել Անատոլի Այվազովը: Շիրակցի Ռումյան Հովսեփյանի հարվածն էլ հետ էր մղել Վալերի Ոսկոնյանը:

Հարկ է նշել, որ մինչև 2016/17թթ. առաջնությունը, մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 9 հանդիպումներում «Շիրակին» ոչ մի կերպ չէր հաջողվել հաղթել «Փյունիկին»՝ կրելով 6 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ շիրակցիները տոնել էին 2014թ. ապրիլի 6-ին Գյումրիում՝ 3-1:

Մրցակիցների միջև նախորդ առաջնությունում կայացած 6 հանդիպումներում արդյունավետ խաղով աչքի է ընկել «Շիրակի» ռմբարկու Վիուլեն Այվազյանը, ով 5 գոլ է խփել՝  2 անգամ դառնալով դուբլի հեղինակ:

Իսկ ընդհանուր առմամբ մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել նախկին փյունիկցի Գևորգ Ղազարյանը, որի օգտին 11 գոլ է գրանցված: «Փյունիկին» առավել մեծ տհաճություն է պատճառել «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը, ով խփել է 8 գնդակ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

«Միշտ պայքարելու ենք, չնայած ամեն ինչի». Գևորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Գևորգ Ղազարյանը Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում կլինի Հայաստանի ընտրանու ավագը

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»