fbpx

Արարատ Առաքելյանը դարձավ «ընտրյալների» ցուցակի 39-րդ ֆուտբոլիստը

Ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստներից մեկի՝  33-ամյա Արարատ Առաքելյանի ֆուտբոլային կարիերայում հիշարժան իրադարձություն տեղի ունեցավ: «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումն «Ալաշկերտի» փորձառու պաշտպանի հոբելյանական՝ 250-րդ խաղն էր բարձրագույն խմբում: Նա դարձավ ՀՀ առաջնություններում 250 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 39-րդ ֆուտբոլիստը:

Արարատ Առաքելյանն ընթացիկ առաջնության մասնակիցներից առաջինը նշեց 250-րդ խաղի հոբելյանը: Առաջնության աշնանային հատվածում նման հաճելի հոբելյան է սպասում նաև գանձասարցի Արա Խաչատրյանին (248 խաղ), «Բանանցի» փորձառու պաշտպաններ Գևորգ Հովհաննիսյանին (246) ու Արամ Բարեղամյանին (244) և արարատցի Գևորգ Պողոսյանին (245):

Արարատ Առաքելյանը «Բանանցի» (նախկինում ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցի) ֆուտբոլի դպրոցի սան է: Բարձրագույն խմբում էլ ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ ակումբում: 18-ամյա ֆուտբոլիստը բարձրագույն խմբում նորամուտը նշել է 2002թ. առաջնության 2-րդ տուրում, մայիսի 4-ին «Սպարտակի» հետ կայացած խաղում: Հանդիպման 64-րդ րոպեին «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատանի ֆուտբոլիստին խաղադաշտ մտցրեց Հայկ Բաբայանի փոխարեն:

Առաջին իսկ հանդիպումներից ֆիզիկական լավ տվյալներով օժտված պատանի ֆուտբոլիստն իրեն լավ դրսևորեց, ուստի պատահական չէ, որ մասնակցեց առաջնության 22 հանդիպումներից 17-ին՝ դառնալով երկու գոլի հեղինակ՝ գրավելով Կապանի «Լեռնագործի» և «Միկայի» դարպասները:

6 մրցաշրջան հանդես գալով «Բանանցում», Արարատ Առաքելյանը զգալի փորձ կուտակեց ու դարձավ թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Նա այդ ժամանակահատվածում ոչ մի մրցաշրջանում չմնաց առանց մրցանակի՝ դառնալով եռակի արծաթե և բրոնզե մրցանակակիր, 2007թ. էլ թիմակիցների հետ կիսելով Հայաստանի գավաթի նվաճման բերկրանքը:

2007թ. մրցաշրջանից հետո Արարատ Առաքելյանը հրավիրվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Սակայն նրան այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել ուկրաինական ակումբի հիմնական կազմում, ուստի 2010թ. վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում իր 4-րդ արծաթե մեդալը նվաճեց:

2011թ. ամռանը Առաքելյանը պայմանագիր կնքեց Իրանի «Պասի» հետ, որտեղ մեկ մրցաշրջան հանդես գալուց հետո հաջորդ տարվա հուլիսին կրկին հագավ «Բանանցի» մարզաշապիկը:

Ընդհանուր առմամբ «Բանանցում» անցկացրած 9 մրցաշրջանների ընթացքում Արարատ Առաքելյանը մասնակցել է առաջնության 171 խաղի և դարձել է 19 գոլի հեղինակ: Անցկացրած խաղերի քանակով Առաքելյանը «Բանանցում» երկրորդ ցուցանիշն ունի և ընդամենը մեկ խաղով է զիջում թիմի ռեկորդակիր Սամվել Մելքոնյանին: Իսկ խփած գոլերի քանակով նա «Բանանցի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում է:

2013/14թթ. առաջնության աշնանային հատվածն Առաքելյանն անցկացրեց «Գանձասար-Կապանում», իսկ գարնանը տեղափոխվեց «Ալաշկերտ», որի կազմում հասավ իր ֆուտբոլային կարիերայի ամենամեծ նվաճմանը՝ երկու տարի անընդմեջ արժանանալով Հայաստանի չեմպիոնի տիտղոսին, դառնալով սուպերգավաթակիր:

ՀՀ առաջնություններում «Ալաշկերտում» անցկացրած խաղերի քանակով (71) Առաքելյանը Միհրան Մանասյանի (103 խաղ) և Վահագն Մինասյանի (77) հետ լավագույն եռյակում է:

Նշենք նաև, որ Առաքելյանը բարձրագույն խմբում «Ալաշկերտում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է: Թիմի կազմում նրա օգտին գրանցված 3 գոլերից վերջինն Արարատ Առաքելյանը խփել է 33 տարեկան 81 օրականում՝ այս տարվա ապրիլի 23-ին գրավելով «Շիրակի» դարպասը:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում 250 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Խաղ
1.Հովհաննես Թահմազյան 461
2.Տիգրան Դավթյան 409
3.Սարգիս Հովսեփյան 365
4.Արթուր Քոչարյան 357
5.Արարատ Հարությունյան 336
6.Արսեն Ավետիսյան 329
7.Կարեն Ալեքսանյան 324
8.Արտյոմ Ադամյան 320
9.Նորայր Գրիգորյան 319
10.Կարեն Սիմոնյան 314
11.Տիգրան Հովհաննիսյան 305
12.Գևորգ Կասպարով 300
13.Դավիթ Գրիգորյան 299
14.Սարգիս Նազարյան 299
15.Գագիկ Մարգարյան 295
16.Անդրանիկ Բարիկյան 291
17.Արմեն Պետրոսյան 289
18.Սամվել Մելքոնյան 282
19.Կարեն Զաքարյան 282
20.Արմեն Պետիկյան 280
21.Վարդան Բիչախչյան 279
22.Ալեքսանդր Թադևոսյան 275
23.Աղվան Մկրտչյան 271
24.Ալբերտ Աֆյան 269
25.Գրիգոր Մկրտչյան 269
26.Արսեն Բալաբեկյան 267
27.Ռայմոնդ Զադուրյան 264
28.Հովհաննես Դեմիրճյան 264
29.Կարեն Նավոյան 264
30.Կարեն Խաչատրյան 261
31.Հրաչյա Միքայելյան 261
32.Ռաֆայել Նազարյան 260
33.Կարեն Բարսեղյան 259
34.Կարեն Գրիգորյան 256
35.Տիգրան Գսպեյան 255
36.Վահրամ Լոբյան 255
37.Արթուր Ոսկանյան 254
38.Վահագն Մինասյան 253
39.Արարատ Առաքելյան 250

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Արամ Հայրապետյան․ «Զարմացած էի, երբ 30 տարեկանում առաջին անգամ հրավիրվեցի հավաքական» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ առաջիկա խաղի, առանձին ֆուտբոլիստների, երիտասարդներին շանս տալու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Հայաստան – Ֆինլանդիա. Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը (ուղիղ)

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Տղաների կատարած աշխատանքից գոհ եմ, արդյունքից՝ ոչ» (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Միայն 1 հաղթական մեկնարկ. Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր Հայաստանի հավաքականի ելույթներից ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Մեր կազմում կա ֆուտբոլիստ, որ Ջեկոյից ու Պյանիչից էլ բարձրակարգ է» (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Արմեն Գյուլբուդաղյանցի և Սարգիս Ադամյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)