fbpx
Բաժիններ

Բիչախչյանի լիցքավորած «բենզինը» «Շիրակում» չի սպառվում, իսկ Կուրբաշյանը Բունդեսլիգայում գոլ խփեց. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 10-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Բարձրագույն խումբ, 5-րդ տուր. «Փյունիկ» 0-2 «Շիրակ». Գյումրիի ակումբից աչքի են ընկել Մուսա Փոլ Բակայոկոն և Իգոր Ստանոևիչը: Գյումրեցիները 5 խաղից հետո 100%-անոց արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ երևանցիները 5 միավորով մնում են 4-րդ տեղում: Գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը և Ալեքսեյ Երյոմենկոն հանդիպումից հետո հանդիպել են լրագրողների հետ:


Ռուսաստանի Ազգային լիգա, 13-րդ տուր. «Ենիսեյ» 4-0 «Լուչ-Էներգիա». Արթուր Սարկիսովը խփել է իր թիմի 3-րդ գոլը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 51-րդ րոպեին: Նրա թիմակից Արթուր Մալոյանը մնացել է պահեստայինների նստարանին, ինչպես և «Լուչ-Էներգիայից» Իշխան Գելոյանը: «Ենիսեյը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ժոլտ Հոռնյակի գլխավորած «Լուչ-Էներգիան» 13-րդ տեղում է:

«Ենիսեյի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը խաղից հետո հայտնել է, որ Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել: Վերջինս ենթարկվելու է ծնկի հետազոտության, և, հնարավոր է, վնասվածքը լուրջ լինի:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 7-րդ տուր. «Ժիլինա-Բ» 2-1 «Պոդբրեզովա-Բ». Վահան Բիչախչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 55-րդ րոպեին: «Ժիլինայի» երիտասարդական թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր. «Ստալ» 0-1 «Մարիուպոլ». Գոռ Մալաքյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում, Էդգար Մալաքյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին, իսկ Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընթանում է 9-րդ հորիզոնականում:

Գերմանիայի Մ-19 Բունդեսլիգա, 5-րդ տուր. «Գրոյտեր Ֆյուրտ» Մ-19 1-2 «Շտուտգարտ» Մ-19. Գերման Կուրբաշյանը 60-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 80-րդ րոպեին: «Գրոյտեր Ֆյուրտ» Մ-19-ը 12-րդ հորիզոնականում է:

ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 29-րդ տուր. «Վանկուվեր» 3-2 «Ռեալ Սոլթ Լեյք». Յուրա Մովսիսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին: «Ռեալ Սոլթ Լեյքը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա, 28-րդ տուր. «Չիկագո Ֆայր» 1-1 «Նյու-Յորք». Դավիթ Արշակյանը փոխարինման է մտել մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին: «Չիկագո Ֆայրը» եզրափակում է լավագույն եռյակը:

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան բաց նամակով է հանդես եկել. «Ներողություն եմ խնդրում «Ալաշկերտի» հետ խաղում իմ ոչ պրոֆեսիոնալ պահվածքի` խաղադաշտն ինքնակամ լքելու համար։ Գիտակցում եմ, որ իմ սխալ քայլով ավելի եմ դժվարեցրել թիմակիցներիս գործը՝ ավելորդ լարվածություն հաղորդելով թիմին: Իմ սխալը ուղղելու միակ վայրը խաղադաշտն է»։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Շկուպի» 2-1 «Ռաբոտնիչկի». Վարդան Պողոսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ռաբոտնիչկին» 8-րդ տեղում է:

Ռուսաստանի Ազգային լիգա, 13-րդ տուր. «Ֆակել» 2-0 «Ռոտոր». Արմեն Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արթուր Առուստամյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ֆակելն» ընթանում է 18-րդ հորիզոնականում:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր. «Էշչ» 0-1 «Պրոգրես Նիդերկորն». Ալեքսանդր Կարապետյանն ամբողջական խաղ է անցկացրել: «Պրոգրես Նիդերկորնը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ուրուգվայի Կլաուսուրա, 4-րդ տուր. «Պենյարոլ» 2-0 «Մոնտեվիդեո». Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Պենյարոլն» այս պահին առաջնության առաջատարն է:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր. «Զիրկա» 0-1 «Չեռնոմորեց». Արման Հովհաննիսյանը չի հայտնվել հայտացուցակում: «Զիրկան» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 9-րդ տուր. «Ուրալ» Մ-21 1-2 «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21. «Ուրալից» Վոլոդյա Իսրայելյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 56-րդ րոպեին, իսկ «ԲՄԱ-Խաբարովսկից» Մանվել Ահարոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ուրալ» Մ-21-ը զբաղեցնում է 16-րդ տեղը, իսկ «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21-ը՝ 11-րդ:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Արմեն Պետրոսյան․ «Ափսոսում եմ, որ տղաների «քրտինքը» չպարգևատրվեց 3 միավորով» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Առաջնությունում ավելացել է որակյալ լեգեոներների քանակը, հայերն էլ որակապես աճ են գրանցել» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Թիմը ֆուտբոլ է խաղում, պայքարում է․․․ բացակայում է միայն եզրափակիչ հարվածը» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Երկշաբաթյա դադարի պատճառով ընկել էինք խաղային ռիթմից» (տեսանյութ)

«Շիրակը» բաց թողեց 1-ին հորիզոնական բարձրանալու հնարավորությունը (տեսանյութ)