fbpx
Բաժիններ

Ինչ պատմական նվաճման հասավ Մուսոնդան, ով ինքնակամ հեռացել էր խաղադաշտից

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան, ով «Ալաշկերտի» հետ մրցավեճում ինքնակամ լքել էր խաղադաշտն ու այնուհետև այդ արարքի համար ներողություն խնդրել, Հայաստանում հանդես եկած լեգեոնականների մեջ տարիքային նոր ռեկորդ սահմանեց: 22-ամյա զամբիացի ֆուտբոլիստը բարձրագույն խմբում 72-րդ հանդիպումն անցկացրեց և գերազանցեց նախկին ուլիսցի Նգավուկա Լիե Պատոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 71 խաղ էր անցկացրել:

Լուբամբո Մուսոնդան տարիքային երկրորդ ռեկորդը սահմանեց: Անցած տարի էլ նա գերազանցել էր Լիե Պատոյի 21 տարեկանների համար սահմանած տարիքային ռեկորդը:

Լուբամբո Մուսոնդան Հայաստանում հայտնվեց 2014/15թթ. մրցաշրջանի շեմին, երբ Վալերի Հովհաննիսյանն օգնության ձեռք մեկնեց ֆինանսական խնդիրների պատճառով լուծարման վտանգի տակ հայտնված «Ուլիսին» ու հապճեպորեն նոր թիմ կազմավորեց՝ հրավիրելով մի խումբ լեգեոնականների:

Զամբիացի ֆուտբոլիստն «Ուլիսում» նորամուտը նշեց առաջնության երկրորդ տուրում, 2014թ. օգոստոսի 16-ին «Գանձասարի» հետ կայացած խաղում, որում թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը 19-ամյա Մուսոնդային ընդգրկել էր մեկնարկային կազմում:

Հենց առաջին խաղից Մուսոնդան ամրապնդվեց «Ուլիսի» հիմնական կազմում: Օգոստոսի 31-ին «Ալաշկերտի» հետ խաղում Մուսոնդան բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում՝ գրավելով Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը:

Առաջնության աշնանային հատվածում Մուսոնդան մասնակցեց 13 հանդիպման: Զամբիայի ազգային հավաքականի կազմում Աֆրիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո Մուսոնդան փետրվարին փորձաշրջանի մեկնեց «Ակտոբե», սակայն թիմի գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը հրաժարվեց նրա ծառայություններից:

Հաջորդ մրցաշրջանում Մուսոնդան ելույթները շարունակեց գանձասարցիների կազմում՝ նորամուտը նշելով 2015թ. օգոստոսի 2-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: Կարճ ժամանակահատվածում զամբիացին դարձավ գանձասարցիների առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Լուբամբո Մուսոնդան 4-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում: Չնայած երիտասարդ տարիքին, Մուսոնդան ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից բարձրագույն խմբում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած այլազգի ֆուտբոլիստն է:

Մուսոնդան կապանցիների կազմում գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների, ինչպես նաև ամենաարդյունավետ և բոլորից շատ խաղեր անցկացրած այլազգի ֆուտբոլիստների լավագույն տասնյակում է:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանում հանդես եկած լեգեոնականների տարիքային ռեկորդներն անցկացրած խաղերի քանակով:

Տարիք Ռեկորդակիր Ակումբ Խաղ Թվական
16 Էմանուել Մբոլա «Փյունիկ» 23 2009
17 Կառլ Լոմբե «Փյունիկ» 35 2003
18 Կառլ Լոմբե «Փյունիկ» 55 2004
19 Կառլ Լոմբե «Փյունիկ» 64 2005
20 Ումարու Կաինա «Արարատ» 40 2016
21 Լուբամբո Մուսոնդա «Գանձասար Կապան» 55 2016
22 Լուբամբո Մուսոնդա «Գանձասար Կապան» 72 2017
23 Գագա Թբիլաշվիլի «Գանձասար» 75 2007
24 Գագա Թբիլաշվիլի «Գանձասար» 103 2008
25 Գագա Թբիլաշվիլի «Ուլիս» 130 2009
26 Գագա Թբիլաշվիլի «Ուլիս» 153 2010
27 Գագա Թբիլաշվիլի «Իմպուլս» 165 2011
28 Նոա Կասուլե «Գանձասար», «Ուլիս» 150 2013
29 Ալեքս դա Սիլվա «Միկա» 140 2011
30 Ալեքս դա Սիլվա «Միկա» 169 2012
31 Ալեքս դա Սիլվա «Միկա» 192 2013
32 Ալեքս դա Սիլվա «Միկա» 218 2014
33 Ալեքս դա Սիլվա «Միկա» 230 2015
34 Վիրգին Մարշավելա «Գանձասար» 34 2008
35 Վիրգին Մարշավելա «Գանձասար» 54 2009
36 Սոսո Գրիշիկաշվիլի «Միկա» 30 2009
37 Վիրգին Մարշավելա «Գանձասար» 61 2011
41 Սերգեյ Գոռլուկովիչ «Միկա» 2 2002

Աշոտ Հայրապետյան


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

Գոլառատ ոչ-ոքի «Ուրարտու» – «Շիրակ» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)