fbpx
Բաժիններ

«Արցախը» պոկվեց Վանաձորիի «Լոռիից» և առաջատար է, իսկ Մանուչարյանը վերջապես վերադարձավ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 11-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Առաջին խմբի առաջնություն, 5-րդ տուր. «Ավան Ակադեմիա» 1-2 «Արցախ». Գրիգոր Աղեկյանի դուբլին դաշտի տերերից խաղավերջում պատասխանել է Արմեն Հովհաննիսյանը: «Արցախը» խաղի ընթացքում չի իրացրել 11-մետրանոց 2 հարված:

«Փյունիկ-2» 3-2 «Գանձասար-Կապան-2». «Փյունիկ-2»-ից դուբլ է ձևակերպել Աշոտ Քոչարյանը, մրցակցի կազմից Ալեն Կարապետյանն էլ գրավել է սեփական դարպասը: Վերջինս խաղի ընթացքում գնդակն ուղարկել է նաև մրցակցի՝ «Փյունիկ-2»-ի դարպասը, կապանյան թիմից աչքի է ընկել նաև Գեղամ Սիմոնյանը:

«Արարատ-2» 2-2 «Լոռի». Ռուսլան Ավագյանի և Նարեկ Պապոյանի գոլերին Վանաձորը ներկայացնող թիմից պատասխանել են Դավիթ Փարեմուզյանը և Կոնդե Սեկուն:

«Էրեբունի» 3-0 «Ալաշկերտ-2». դաշտի տերերի առավելությունն ապահովել են Արսեն Հակոբյանի, Սոս Թադևոսյանի և Մարկ Բախտամյանի խփած գոլերը: Նույն հաշիվն է գրանցվել նաև «Բանանց-2»«Շիրակ-2» մրցավեճում. «Բանանցի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Էմիլ Եղիազարյանը, Աշոտ Ադամյանը և Մարտին Գրիգորյանը:

«Արցախն» այս տուրից հետո դարձել է միանձնյա առաջատար՝ վաստակած 13 միավորով: «Լոռին» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: «Փյունիկ-2»-ն իր ակտիվում գրանցել է 9 միավոր, իսկ «Բանանց-2»-ն ու «Արարատ-2»-ը՝ 8-ական: «Ալաշկերտ-2»-ը և «Ավան Ակադեմիան» վաստակել են 5-ական միավոր, «Շիրակ-2»-ը՝ 4, իսկ աղյուսակը եզրափակում են 3-ական միավոր ունեցող «Գանձասար-Կապան-2»-ն ու «Էրեբունին»:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր. «Ուրալ» 1-1 «ԲՄԱ-Խաբարովսկ». Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և ստացել դեղին քարտ, իսկ Էդգար Մանուչարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ՝ փոխարինման մտնելով 78-րդ րոպեին: «ԲՄԱ-Խաբարովսկից» Ռուսլան Կորյանը հայտավորված չի եղել խաղին: «Ուրալն» ընթանում է 10-րդ տեղում, իսկ «ԲՄԱ-Խաբարովսկը»՝ 15-րդ:

Գևորգ Ղազարյան. «Փառք Աստծո, իմ ապաքինումն ըստ նախատեսվածի է ընթանում: Գտնվում եմ ակումբի մարզաբազայում և արդեն ավելի ծանրաբեռնված մարզումներ եմ անցկացնում: Կարելի ասել՝ վերականգնողական վերջին փուլում եմ: Մոտ ժամանակներս կրկին կմեկնեմ Գերմանիա՝ բուժզննում անցնելու ինձ վիրահատած բժշկի մոտ: Եթե ամեն ինչ նորմալ լինի, այս ամիս կներգրավեմ թիմիս մարզումներին»:

Գևորգ Ղազարյանի վնասվածքը Հայաստան - Ղազախստան խաղում

«Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայան. «Առաջին խմբի առաջատար լինելը հոգեբանական առումով առավելություն է, բայց պետք է աշխատենք պահպանել այն: Ձմռանը կունենանք նորեկներ, ավելի հավանական է՝ լեգեոներներ: Ներկայիս կազմից կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնց խաղային որակները չեն բավարարում: Մեր նպատակները հաջորդ տարի Բարձրագույն խմբում ավելի լուրջ են լինելու»:

Եղիշե Մելիքյանը՝ «Մարիուպոլից» կրած պարտության մասին (0-1). «Մենք պարտվեցինք մեկ դրվագում թույլ տված սխալի պատճառով: Որոշ հատված խաղացինք անուշադիր, և այդ պահը վճռեց խաղի ելքը: Հասկանում եմ՝ սա մեր 6-րդ անընդմեջ պարտությունն էր, բայց արդյունքների հասնելը միանգամից չի լինում: Այս շրջանը հոգեբանորեն կազդի ֆուտբոլիստների վրա, բայց ես հենց դրա համար եմ այստեղ: Արդյունքների համար ես եմ պատասխանատու»:

«Էրեբունիի» ֆուտբոլիստները «Ալաշկերտ-2»-ի հետ մրցավեճից առաջ կրում էին հատուկ շապիկներ, որոնք նվիրված էին թիմի ավագ Հայկ Մելքոնյանի հիշատակին, ով դարձել էր ավտովթարի զոհ:

Բելգիայի 3-րդ դիվիզիոն, A խումբ, 2-րդ տուր. «Լոնդերզել» 2-2 «Սենտ-Էլուի». Մասիս Ոսկանյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 64-րդ րոպեին: «Սենտ-Էլուին» զբաղեցնում է 11-րդ տեղը:

Մոնղոլիայի Բարձրագույն խումբ, 15-րդ տուր. «Դերեն» 3-1 «Գոյո». Դավիթ Ղանդիլյանը դարձել է իր թիմի 3-րդ գոլի հեղինակը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Դերենն» ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր. «Ակտոբե» 2-0 «Շախտյոր Կարագանդա». Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 64-րդ րոպեին: «Շախտյորը» 8-րդ հորիզոնականում է:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Պելիստեր» 0-0 «Սկոպյե». Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Սկոպյեն» զբաղեցնում է 9-րդ տեղը:

Իրանի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր. «Գոստարեշ» 0-3 «Պերսեպոլիս». Անդրանիկ Թեյմուրյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Գոստարեշը» զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

Գագիկ Սիմոնյան․ «Այսօր ամենակարևորն այն էր, որ միավոր չկորցնեինք» (տեսանյութ)

10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գեորգի Ղազարյան․ «Մեր ֆիզիկականը չհերիքեց, որովհետև 15 օրվա ընթացքում 5 մարզում էինք անցկացրել» (տեսանյութ)