«6-միավորանոց» խաղ Երևանում, որը շիկացրեց մարզադաշտը, և Լևոն Պաչաջյանի բենեֆիսը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«6-միավորանոց» խաղ Երևանում, որը շիկացրեց մարզադաշտը, և Լևոն Պաչաջյանի բենեֆիսը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Բարձրագույն խումբ, 6-րդ տուր. «Ալաշկերտ» 1-0 «Շիրակ». տուրի կենտրոնական խաղում 52-րդ րոպեին միակ գոլը խփել է Ուրոշ Նենադովիչը: Դաշտի տերերից կարմիր քարտ է ստացել Անդրանիկ Ոսկանյանը, հյուրերից՝ Արամ Մուրադյանը: Միհրան Մանասյանն էլ վրիպել է 11-մետրանոց նշակետից: «Շիրակը», որը նախորդ 5 խաղում նույնքան հաղթանակ էր տոնել, 15 միավորով մնում է առաջատար, իսկ «Ալաշկերտը» 11 միավորով 2-րդ հորիզոնականում է:

Աբրահամ Խաշմանյանը հեռացվել է տեխնիկական գոտուց «Ալաշկերտ»«Շիրակ» խաղի երկրորդ կեսում: 4-րդ մրցավարի կարծիքով՝ մասնագետը շատ հաճախ էր լքում մարզչի համար նախատեսված տարածքը՝ պահեստայինների նստարանի առջև: Նաև նշենք, որ վնասվածք է ստացել և առաջին խաղակեսից անմիջապես հետո փոխարինվել Հայաստանի հավաքականի անդամ Արտակ Եդիգարյանը:

 

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր. «Ալեքսանդրիա» 4-1 «Ստալ». Էդգար Մալաքյանը փոխարինման է մտել 55-րդ րոպեին, Գոռ Մալաքյանը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ Արթուր Դանիելյանը մնացել է պահեստայինների նստարանին: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 10-րդ տեղը:

 

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 9-րդ տուր. «Ֆրանկֆուրտ» 1-0 «Շտուտգարտ-2». Հայկ Գալստյանը փոխարինման է մտել 84-րդ րոպեին: «Շտուտգարտ-2»-ը տեղ է գրավում 7-րդ հորիզոնականում:

 

Բելառուսի Բարձրագույն խումբ, 22-րդ տուր. «Կրումկաչի» 0-3 «Տորպեդո-Բելազ». Կամո Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Տորպեդո-Բելազն» ընթանում է 5-րդ հորիզոնականում:

 

Գերմանիայի Մ-19 Բունդեսլիգա, Հարավային գոտի, 6-րդ տուր. «Այնթրախտ» Մ-19 1-1 «Գրոյտեր Ֆյուրտ» Մ-19. Գերման Կուրբաշյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 73-րդ րոպեին: «Գրոյտեր Ֆյուրտ» Մ-19-ը զբաղեցնում է 12-րդ տեղը:

 

Շվեդիայի 4-րդ դիվիզիոն, 22-րդ տուր. «Լինչյոպինգ Սիթի» 4-0 «Վերմբոլս». Լևոն Պաչաջյանը դարձել է մեկ գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Լինչյոպինգ Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Ուրալի» 19-ամյա կիսապաշտպան Վոլոդյա Իսրայելյան. «Ծնողներս ծնվել են Եկատերինբուրգում, ապա տեղափոխվել Վրաստան՝ Ախալքալաք քաղաք: Այնտեղ էլ ծնվել եմ: Մեկ ամսական էի, երբ վերադարձանք Եկատերինբուրգ: Հայրս ֆուտբոլիստ էր, խաղացել է նաև Վրաստանում: Հիմա շատ ուրախ եմ, որ խաղում եմ «Ուրալի» 2-րդ թիմի հիմնական կազմում: Նպատակս գլխավոր թիմ տեղափոխվելն ու Պրեմիեր լիգայում հանդես գալն է»:

 

Ռուսաստանի ՊՖԼ, Կենտրոնական գոտի, 9-րդ տուր. «Արարատ» Մոսկվա 4-0 «Սոկոլ». աչքի են ընկել Ալեքսեյ Պուգինը, Իգոր Լեբեդենկոն, Եգոր Տարականովը և Դավիթ Դավիթյանը: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Արարատը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր. «Վերես» 1-0 «Վորսկլա». Գեղամ Կադիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 64-րդ րոպեին: «Վորսկլան» եզրափակում է լավագույն եռյակը:

 

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 6-րդ տուր. «Պրոգրես Նիդերկորն» 1-0 «Դիֆերանջ». Ալեքսանդր Կարապետյանը դարձել է հանդիպման միակ և վճռորոշ գոլի հեղինակը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին, նաև զգուշացվել է դեղին քարտով: «Պրոգրեսն» առաջնության առաջատարն է:

 

Պորտուգալիայի Պրիմեյրա, 6-րդ տուր. «Մարիտիմու» 2-1 «Ավեշ». Գևորգ Ղազարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և առայժմ չի հայտավորվում իր թիմի հանդիպումներին: «Մարիտիմուն» եզրափակում է լավագույն եռյակը:

 

Ռուսաստանի Ազգային լիգա, 14-րդ տուր. «Օլիմպիեց» 0-2 «Ենիսեյ». Արթուր Սարկիսովը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ Արթուր Մալոյանը փոխարինման է մտել 66-րդ րոպեին: «Ենիսեյը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. ԲԿՄԱ Մոսկվա 2-0 «Ռոստով». Խորեն Բայրամյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռոստովն» այս պահին 5-րդ տեղում է:

 

Ֆրանսիայի Լիգա-1, 6-րդ տուր. «Տրուա» 0-1 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը ներկա պահին գրավում է 10-րդ հորիզոնականը:

 

Ռուսաստանի Ազգային լիգա, 14-րդ տուր. «Կուբան» 2-2 «Ֆակել». Արմեն Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արթուր Առուստամյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ֆակելն» ընթանում է 17-րդ հորիզոնականում:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր. «Մարիուպոլ» 1-0 «Զիրկա». Արման Հովհաննիսյանը դուրս է մնացել հայտացուցակից: «Զիրկան» ընթանում է 8-րդ տեղում:

Էստոնիայի Բարձրագույն խումբ, 30-րդ տուր. «Վիլյանդի» 1-1 «Ինֆոնետ Տալին». Սերգեյ Թումասյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին, իսկ Ալեքսանդր Թումասյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ինֆոնետ Տալինը» եզրափակում է լավագույն քառյակը:

Ռուսաստանի Ազգային լիգա, 14-րդ տուր. «Լուչ-Էներգիա» 1-1 «Զենիթ-2». Իշխան Գելոյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: «Լուչ-Էներգիան» 15-րդ տեղում է:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 10-րդ տուր. «Զենիթ» Մ-21 1-0 «Ուֆա» Մ-21. Կիրիլ Ալոյանը փոխարինման է մտել 88-րդ րոպեին: «Զենիթ» Մ-21-ը տեղ է զբաղեցրել 6-րդ հորիզոնականում:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 8-րդ տուր. «Կոմարնո» 3-3 «Պոգորնյե». Վահագն Միլիտոսյանը դարձել է իր թիմի 3-րդ գոլի հեղինակը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, նաև ստացել դեղին քարտ, իսկ թիմակից Դավիթ Հովսեփյանը հեռացվել է խաղադաշտից 59-րդ րոպեին: «Կոմարնոն» ընթանում է 14-րդ տեղում:

Քաթարի Պրեմիեր լիգա, 1-ին տուր. «Ալ-Արաբի» 1-3 «Ալ-Սայլիա». Մարտիկ Մարտիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 10-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21 2-1 «Ախմատ» Մ-21. Մանվել Ահարոնյանը 63-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը և հաղթանակ պարգևելով իր թիմին: Ահարոնյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել հիմնական ժամանակի վերջին րոպեին: «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21-ը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 10-րդ տուր. «Ռուբին» Մ-21 3-1 «Ուրալ» Մ-21. Գևորգ Հարությունյանը փոխարինման է մտել 67-րդ րոպեին: «Ռուբին» Մ-21-ն ընթանում է 3-րդ հորիզոնականում:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Յուվենտուսը» Մորատայի դուբլի շնորհիվ հաղթեց Կիևի «Դինամոյին» (տեսանյութ)

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Ալեքսանդր Գրիգորյան. «Մեր թիմը կարող է ավելի լավ խաղալ ու կխաղա ավելի լավ» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյանը գոլը նվիրել է Հայաստանին

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

«Մոնակոն» չկարողացավ հաղթել 10 ֆուտբոլիստով մնացած «Մոնպելյեին» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյանը փոխարինման մտավ, գոլ խփեց ու փոխարինվեց՝ վնասվածք ստանալով (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

Տիգրան Դավթյան. «Երիտասարդ թիմ է, փորձառու թիմ չէ, որ կարողանա այսպիսի իրավիճակներից դուրս գալ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք ունենք պլան A, B, C» (տեսանյութ)