Հայտնի մասնագետ Հարի Ռեդնապը հեռացվել է պաշտոնից - VNews
Բաժիններ

Հայտնի մասնագետ Հարի Ռեդնապը հեռացվել է պաշտոնից

Անգլիացի հայտնի մասնագետ Հարի Ռեդնապը հեռացվել է «Բիրմինգհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Թիմը Չեմպիոնշիփում շաբաթ օրը սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվել է «Պրեստոնին», ինչից հետո հայտարարվել է ակումբի ղեկավարության որոշման մասին: Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Լի Քարսլին:

Սա Չեմպիոնիշիփի նոր առաջնությունում մարզչական առաջին պաշտոնանկությունն է:

«Բիրմինգհեմը» Չեմպիոնշիփ-2017/18-ը սկսել էր հյուրընկալվելիս «Իսպվիչից» կրած պարտությամբ, ապա 4 միավոր էր վաստակել «Բրիսթոլի» և «Բոլթոնի» հետ հանդիպումներում: Դրանց հաջորդել էին Չեմպիոնիշիփում 5 պարտությունները և գավաթի խաղարկությունից դուրս մնալը:

70-ամյա Ռեդնապը բիրմինգհեմցիներին գլխավորել էր ապրիլին՝ օգնելով թիմին պահպանելու տեղը Չեմպիոնշիփում: Մասնագետը մինչ այս մարզել է «Բորնմուտը», «Վեստ Հեմը», «Պորտսմուտը», «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը», ՔՊՌ-ն և Հորդանանի հավաքականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: