fbpx
Բաժիններ

Մխիթարյանն ու Բիչախչյանը գիտեն՝ ինչպես ցնծություն պարգևել հայ ժողովրդին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 6-րդ տուր. «Արարատ» 0-2 «Գանձասար-Կապան». հյուրերից հաջողության են հասել Հայկ Իշխանյանը և Լուբամբո Մուսոնդան: «Գանձասար-Կապանն» այս հաղթանակից հետո ունի 5 միավոր և լքել է վերջին հորիզոնականը՝ բարձրանալով 5-րդ տեղ: Նույնքան՝ 5 միավոր ունի նաև «Փյունիկը»: Հետնապահի դերը ստանձնել է «Արարատը», որի ակտիվում գրանցված է 4 միավոր:

Հանդիպման վերջնամասում տեղի է ունեցել միջադեպ: «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը բուռն դժգոհություն է արտահայտել մրցավարությունից, և նրա ու գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի լեզվակռվի պատճառով խաղն ընդհատվել է: Մրցավարն էլ վաղաժամ ավարտել է հանդիպումը, երբ դեռ ընթացքի մեջ է եղել լրացուցիչ ժամանակը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Մանչեսթեր Յունայթեդ» 4-0 «Էվերտոն». Հենրիխ Մխիթարյանը 83-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 88-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյոյի թիմը հավասար միավորներով 1-2-րդ տեղերն է կիսում «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 9-րդ տուր. «Ժիլինա-Բ» 3-4 «Սերեդ». Վահան Բիչախչյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 26-րդ և 30-րդ րոպեներին: Վահանը 11-րդ րոպեին իր հաշվին նաև արդյունավետ փոխանցում է գրանցել: «Ժիլինա-Բ»-ն նահանջել է 2-րդ հորիզոնական:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» 2-2 «Ախմատ». Ռուսլան Կորյանը խաղը սկսել է առաջին րոպեներից և փոխարինվել 67-րդ րոպեին: «ԲՄԱ-Խաբարովսկը» գրավում է 14-րդ տեղը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր. «Սկոպյե» 1-1 «Վարդար». «Վարդարից» Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը, ինչպես և «Սկոպյեից»՝ Տիգրան Կանդիկյանը: «Վարդարը» եզրափակում է լավագույն քառյակը, իսկ «Սկոպյեն» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Ռուբին» 0-1 «Ուրալ». Վարազդատ Հարոյանը խաղը բաց է թողել որակազրկման պատճառով, իսկ Էդգար Մանուչարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 65-րդ րոպեին: «Ուրալը» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

«Ստալի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ «Ալեքսանդրիայից» կրած պարտությունից հետո (1-4). «Մրցակիցը մեր ֆոնին շատ լավ խաղաց: Անհատական սխալները մեզ համար շատ խնդիրներ առաջացրին: Առանձնակի դժգոհ եմ մեր խաղի որակից: Այսպես պարտվել չի կարելի: Մեկ սխալը դեռ կարելի է ուղղել, բայց երկրորդը, երրորդը… Ֆուտբոլիստները չկատարեցին առաջադրանքը, և շուտով պետք է լուրջ զրույց ունենամ նրանց հետ»:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Դոքսա» 4-1 «ՆԵԱ Սալամիս». Դավիթ Մանոյանը մասնակցել է առաջին խաղակեսին, իսկ Տարոն Ոսկանյանն՝ ամբողջ մրցավեճին: «ՆԵԱ Սալամիսն» ընթանում է 12-րդ տեղում:

Վանաձորի «Լոռին» 3 տարվա պայմանագիր է կնքել գանացի հենակետային կիսապաշտպան Աննան Մենսահի հետ: Վերջինս 21 տարեկան է, հանդես է եկել գանական «Չիթահ» թիմում: Նա 2015 թվականին փորձաշրջան է անցել հոլանդական «ԱԶ Ալկմարում»:

Ամերիկյան ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 30-րդ տուր. «Ռեալ Սոլթ Լեյք» 2-1 «Փորթլենդ». Յուրա Մովսիսյանը փոխարինման է մտել 58-րդ րոպեին և ստացել դեղին քարտ: «Ռեալ Սոլթ Լեյքը» 6-րդ հորիզոնականում է:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 6-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 0-2 «Դինամո Դրեզդեն». Սարգիս Ադամյանը խաղը սկսել է հիմնական կազմում և փոխարինվել 76-րդ րոպեին: «Յան Ռեգենսբուրգը» տեղ է զբաղեցնում 15-րդ հորիզոնականում:

Արգենտինայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր. «Նյուելս Օլդ Բոյզ» 2-0 «Օլիմպո». Մաուրո Գևգեոզյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում: «Նյուելս Օլդ Բոյզը» զբաղեցնում է 11-րդ տեղը:

Գերմանիայի Մ-17 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 6-րդ տուր. «Այնթրախտ Բրաունշվայգ» Մ-17 1-3 «Համբուրգ» Մ-17. Երջանիկ Գուբասարյանը փոխարինման է մտել 60-րդ րոպեին: «Համբուրգ» Մ-17-ը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Ամերիկյան ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա, 29-րդ տուր. «Չիկագո Ֆայր» 3-0 «ԴՍ Յունայթեդ». Դավիթ Արշակյանը փոխարինման է մտել ավելացված 1-ին րոպեին: «Չիկագո Ֆայրը» եզրափակում է լավագույն եռյակը:

Լատվիայի առաջնություն, 22-րդ տուր. «Մետտա» 2-2 «Վենտսպիլս». Վիուլեն Այվազյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Վենտսպիլսն» ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Չեխիայի Երիտասարդական լիգա, 7-րդ տուր. «Տեպլիցե» Մ-21 0-2 «Մլադա Բոլեսլավ» Մ-21. Դավիթ Մարտիրոսյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Տեպլիցե» Մ-21-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր. «Ռաբոտնիչկի» 2-6 «Շկենդիա». Վարդան Պողոսյանը փոխարինման է մտել 75-րդ րոպեին: «Ռաբոտնիչկին» եզրափակում է լավագույն տասնյակը:

Բելգիայի 3-րդ դիվիզիոն, A խումբ, 3-րդ տուր. «Սեն-Էլուի» 5-2 «Գենտ». Մասիս Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Սեն-Էլուին» տեղ է զբաղեցնում 9-րդ տեղում:

Շվեյցարիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ. «Լոկարնո» 1-4 «Ստադ Նիոնե». Հրաչ Յագանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ստացել դեղին քարտ: «Ստադ Նիոնեն» դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 9-րդ տուր. «Հրոբրի Գլոգուվ» 2-3 «Ռակուվ». Աղվան Պապիկյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռակուվն» ընթանում է 17-րդ տեղում:

Դանիայի Սուպերլիգա, 9-րդ տուր. «Միդտյուլանդ» 5-1 «Հոբրո». Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Հոբրոն» ընթանում է 2-րդ տեղում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր. «Շախտյոր Կարագանդա» 2-1 «Օկժետպես». Գևորգ Նաջարյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Շախտյորը» 6-րդ տեղում է:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» պատրաստ է իր կիսապաշտպաններից մեկին ներառել Պոգբայի տրանսֆերային գործարքում

Աբրահամ Խաշմանյանը 10-րդ մարզիչն է, որ պարտությամբ է նշել նորամուտը Հայաստանի հավաքականում

Ստաֆիլիդիսը պատմել է իր և Ադամյանի՝ Հայաստան – Հունաստան խաղի վերաբերյալ հետաքրքիր գրազի մասին

Հովհաննես Համբարձումյան․ «Վերջին փոխանցումն ու գոլն էին պակասում, որ հավասարեցնեինք հաշիվը» (տեսանյութ)

Մխիթարյանը բացատրել է՝ ինչու է ձախողվել «Արսենալում»

«Ատլետիկոն» պատրաստ է 40 մլն. եվրո առաջարկել «Բարսայի» ֆուտբոլիստի դիմաց

«Իբրահիմովիչը ցանկանում է կարիերան ավարտել այդ առաջնությունում». «Գելեքսիի» գլխավոր մարզիչ

Հալանդը կարող է «շրջանցել» գրանդներին ու անակնկալ ընտրություն կատարել

Վահան Բիչախչյան․ «Գոլ բաց թողնելուց հետո սկսում ենք ավելի լավ խաղալ․ պիտի 0-0-ի ժամանակ այդպես գործենք» (տեսանյութ)

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել այսօրվա մարզումից՝ նշելով մոտալուտ վերադարձը (ֆոտո)

Մանջուկիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբում (լուսանկարներ)

Գրանդ ակումբները հերթ են կանգնել Սանչոյին գնելու համար

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

Վիդալը մեկնաբանել է «Ինտեր» տեղափոխության լուրերը

Ֆոնսեկա. «Մխիթարյանի հետ «Ռոման» կճախրի»