fbpx
Բաժիններ

«Արցախն» ու «Լոռին» նոր առաջատարի ի հայտ բերեցին, իսկ կրքերը խաղադաշտում շիկացած էին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 18-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Առաջին խմբի առաջնություն, 6-րդ տուր. «Արցախ» 0-1 «Լոռի». միակ գոլն իր հաշվին է գրանցել Վանաձորի թիմի նորեկ Աննան Մենսահը:

Հանդիպման վերջնամասում և նույնիսկ խաղի ավարտից հետո իրավիճակը թեժ էր: «Արցախի» և «Լոռիի» ֆուտբոլիստների միջև բախում էր սկսվել, որից անմասն չէին նաև մարզադաշտում գտնվող երկրպագուները:


«Ալաշկերտ-2» 0-1 «Բանանց-2». այստեղ էլ հաղթական գոլը խփել է Աշոտ Ադամյանը՝ հստակորեն իրացնելով 11-մետրանոցը:

«Գանձասար-Կապան 2» 4-1 «Էրեբունի». կապանյան թիմից աչքի են ընկել Աշոտ Կարապետյանը, Տիգրան Իվանյանը, Սուրեն Առաքելյանը և Արթուր Կարապետյանը:

«Ավան Ակադեմիա» 2-0 «Փյունիկ-2». գոլերի հեղինակ են դարձել Արմեն Հովհաննիսյանը և Ժիրայր Շաղոյանը:


«Արարատ-2»-ի և «Շիրակ-2»-ի մրցավեճում հաշիվը չի բացվել՝ 0-0:

Առաջին խմբի առաջնությունը հերթական տուրից հետո նոր առաջատար ունի՝ ի դեմ «Լոռիի» (14 միավոր): Նրան հետապնդում են «Արցախը» (13 միավոր) և «Բանանց-2»-ը (11 միավոր), որոնց էլ նախորդում են «Արարատ-2»-ը (9 միավոր), «Փյունիկ-2»-ը (9 միավոր), «Ավան Ակադեմիան» (8 միավոր), «Գանձասար-Կապան-2»-ը (6 միավոր), «Շիրակ-2»-ը (5 միավոր), «Ալաշկերտ-2»-ը (5 միավոր) և «Էրեբունին» (3 միավոր):

Թուրքիայի Սուպերլիգա, 5-րդ տուր. «Բեշիքտաշ» 2-0 «Կոնյասփոր». Արաս Օզբիլիսը դուրս է մնացել հայտացուցակից: Վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ակումբը տեղափոխել է 2-րդ թիմ, որի հետ էլ նա մարզվում է:

Ուրուգվայի Կլաուսուրա, 5-րդ տուր. «Նասիոնալ» 0-2 «Պենյարոլ». Դիեգո Ռոսի Մարաշլյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: «Պենյարոլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Լոկոմոտիվ» 0-1 «Ամկար». Արշակ Կորյանը դուրս է մնացել հայտացուցակից: «Լոկոմոտիվը» եզրափակում է լավագույն եռյակը:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

Գագիկ Սիմոնյան․ «Այսօր ամենակարևորն այն էր, որ միավոր չկորցնեինք» (տեսանյութ)

10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գեորգի Ղազարյան․ «Մեր ֆիզիկականը չհերիքեց, որովհետև 15 օրվա ընթացքում 5 մարզում էինք անցկացրել» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Կլինեն խաղեր, երբ Դեսիրեն և Աղեկյանը միասին կհայտնվեն մեկնարկային կազմում» (տեսանյութ)

Արթուր Ավագյան․ «Մարզիչը հանձնարարել էր գոլային փոխանցում կատարել, գոլ խփել» (տեսանյութ)