fbpx

«Փյունիկ» – «Բանանց». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԲԱՆԱՆՑ»
12 խաղ, +7=2-3, 169

20 սեպտեմբերիժ.18:00,  «Հանրապետական»  մարզադաշտ

1992թ., եզրափակիչ
28.05 ՀՄԸՄ – «Բանանց»՝  02 (00)
Արա Նիգոյան (79), Աշոտ Ավետիսյան (87):

2002թ., 1/4  եզրափակիչ
19.04 «Բանանց» – «Փյունիկ»՝  1-2 (0-1)
Գոռ Աթաբեկյան (13) – Մամադու Դիավարա (70, 75):

27.04 «Փյունիկ» – «Բանանց»՝  20 (10)
Վարդան Մինասյան (32` 11մ), Արման Քարամյան (48):

2003թ., 1/2  եզրափակիչ
18.05 «Բանանց» – «Փյունիկ»՝  11 (10)
Արարատ Առաքելյան (2) – Իսա Տրաորե (55):

23.05 «Փյունիկ» – «Բանանց»՝  12 (10, լր. ժամ. 01)
Էդգար Մանուչարյան (17) – Արամ Հակոբյան (77), Արամ Սարգսյան (99):

 2004թ., եզրափակիչ
09.05  «Փյունիկ» – «Բանանց»՝  00, 65` 11մ

2006թ., 1/2  եզրափակիչ
19.04 «Փյունիկ» – «Բանանց»՝  10 (10)
Աղվան Մկրտչյան (10):

26.04 «Բանանց» – «Փյունիկ»՝  21 (20)
Արամ Հակոբյան (11, 32` 11մ) – Աղվան Մկրտչյան (83):
36-րդ րոպեին Աղվան Մկրտչյանը չիրացրեց 11մ հարվածը:

2009թ., եզրափակիչ
09.05 «Բանանց» – «Փյունիկ»՝  01 (00)
Հենրիխ Մխիթարյան (90+2):

2010թ., եզրափակիչ
10.05.  «Փյունիկ» – «Բանանց»՝  40 (30)
Դավիթ Մանոյան (14), Մարկոս Պիզելի (41), Գևորգ Ղազարյան (45+3, 70):

2016/17թթ., 1/2  եզրափակիչ
11.04.2017  «Փյունիկ» – «Բանանց»՝  2-1 (1-1)
Պետրոս Ավետիսյան (36), Արամ Բարեղամյան (52, ինքնագոլ) – Նենադ Ինյաց (28):

25.04.2017  «Բանանց» – «Փյունիկ»՝  0-1 (0-0)
Արամ Շահնազարյան (50):

2-րդ տարին անընդմեջ  «Փյունիկի» և «Բանանցի» գավաթային ճանապարհները կրկին հատվել են: Նախորդ խաղարկությունում մրցակիցների կիսաեզրափակիչ մրցավեճն ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով, որը հետագայում եզրափակչում գավաթը զիջել էր «Շիրակին»՝ պարտվելով 0-3 խոշոր հաշվով:

Ընդամենը 5 օր առաջ մրցակիցներն իրենց հարաբերություններն էին պարզել առաջնության 6-րդ տուրի խաղում, որում «Բանանցը» 2-1 հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ «Փյունիկը» 3-րդ անընդմեջ պարտությունն էր կրել:

Մրցակիցների գավաթային հերթական դիմակայությունը 9-րդն է: Դրանցից միայն 2-ում է «Բանանցին»  հաջողվել հաղթահարել «Փյունիկի»  արգելքը:

Անշուշտ, մրցակիցների միջև կայացած գավաթային 12 հանդիպումներից առանձնանում են պատվավոր մրցանակի եզրափակիչները: «Փյունիկն» ու «Բանանցը» մինչ օրս 4 անգամ են միմյանց հետ վիճարկել Հայաստանի գավաթը:

1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում նորաստեղծ թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հանդես եկող «Բանանցին», որը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը: «Փյունիկի» ղեկին, որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ, խաղացող-մարզչի կարգավիճակով Խորեն Հովհաննիսյանն էր:

12 տարի անց՝ 2004թ. «Փյունիկը» Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ եզրափակչում ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ: Ճիշտ է, այս անգամ էլ փյունիկցիներին չհաջողվեց խոցել մրցակցի դարպասը՝ հաղթելով միայն հետխաղյա 11մ հարվածներով:

Թիմերի միջև կայացած գավաթի հաջորդ երկու եզրափակիչները տարբեր կերպ դասավորվեցին: 2009թ. եզրափակիչ խաղում գավաթի բախտը վճռեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գնդակը: Իսկ ահա հաջորդ տարի «Փյունիկը» եզրափակչում պարզապես ջախջախեց «Բանանցին»՝  4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Գրանցված խոշոր հաշիվն ինչ-որ չափով անսպասելի էր, քանի որ «Բանանցը» մակեդոնացի մարզիչ Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ շատ հաջող էր մեկնարկել առաջնությունում՝ 7 տուրից հետո ընդամենը 3 միավորով հետ մնալով առաջատար «Փյունիկից», որի հետ մինչ գավաթի եզրափակիչն առաջնության հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝  1-1:

«Փյունիկի» հետ գավաթային մրցավեճում վերջին անգամ «Բանանցին» հաջողությունն ուղեկցել է 2003թ. խաղարկության կիսաեզրափակչում (1-1, 2-1): Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ «Բանանցը» մտավ եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով զիջեց «Միկային»: Դրանից հետո մրցակիցների միջև կայացած գավաթային 5 դիմակայություններում էլ առավելության է հասել «Փյունիկը»:

Մրցակիցների գավաթային հանդիպումներում առավել արդյունավետ է գործել «Բանանցի» ներկայիս մարզիչ Արամ Հակոբյանը՝ խփելով 3 գնդակ: Փյունիկցիներից 2-ական անգամ գոլի հեղինակ են դարձել Մամադու Դիավարան, Աղվան Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արարատյան ու մարզային դերբիներ, «Փյունիկ» – «Ալաշկերտ» սուպերխաղ․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 29-րդ տուրին ընդառաջ

Մխիթարյանը մասնակցել է «Արսենալի» բարեգործական միջոցառմանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. «Արոնյանը, Մխիթարյանը, Ալեքսանյանը իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձրունքների»

Հենրիխ Մխիթարյանը, ի հիշատակ Ցեղասապանության զոհերի, գրառում է կատարել (տեսանյութ)

Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Սամվել Տեր-Սահակյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Աղբյուր. Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որի ապագան «Արսենալում» վտանգի տակ է

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

«Խաղից առաջ»․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Արսենալի» վերջին մարզումից

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից