fbpx

Դարակազմիկ որոշում. Արկադի Անդրեասյանը որակազրկվել է 2 տարով

Այսօր տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստը:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, նիստի ընթացքում հանձնաժողովը որոշում է կայացրել ՀՀ Բարձրագույն խմբի 6-րդ տուրի` «Արարատ» – «Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի կապակցությամբ երևանյան ակումբի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին որակազրկել 2 տարով:

Բացի այդ, ակումբը տուգանվել է 250,000 դրամով, «Արարատին» էլ «Գանձասար-Կապանի» հետ խաղում գրանցվել է տեխնիկական պարտություն 0-3 հաշվով:

Արկադի Անդրեասյանը հանդիպման վերջնամասում վիճաբանել էր գլխավոր մրցավարի հետ, ինչի հետևանքով վերջինս մասնագետին հրահանգել էր հեռանալ տեխնիկական գոտուց: Հայկական ֆուտբոլի լեգենդը հրաժարվել էր դա անել: Խաղն էլ մնացել էր անավարտ:

Հավելենք, որ «Ալաշկերտ» – «Շիրակ» մրցավեճում կարմիր քարտեր ստացած Արամ Մուրադյանը և Անդրանիկ Ոսկանյանը որակազրկվել են մեկական խաղով, ակումբները տուգանվել են 25,000-ական դրամով:

Նույն խաղում տեխնիկական գոտուց հեռացված Աբրահամ Խաշմանյանը, որն ըստ կարգապահական կոմիտեի՝ ցույց է տվել ոչ մարզական պահվածք, որակազրկվել է 3 խաղով, «Ալաշկերտն» էլ տուգանվել է 100,000 դրամով:

Ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Տիգրան Եսայան․ «Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, դժգոհ՝ արդյունքից» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի բացակայության, եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Գլխավոր հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում․ «Փյունիկը» հաղթեց այս առաջնությունում իր վերջին խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

Լույս է տեսել VMAG ամսագրի նոր համարը

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)

Դենիս Թումասյանի գոլն «Ալաշկերտին» փրկեց պարտությունից «Արցախի» հետ խաղում (տեսանյութ)