fbpx

Բակայոկոն ծնունդ տվեց «Շիրակի» հոբելյանական գոլին, իսկ «Ալաշկերտն» ունի գավաթային նոր ռմբարկու. Գավաթային խաղերը՝ 10 փաստով

Ավարտվեց գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի 1-ին փուլը, որում առաջին խմբի թիմերին չհաջողվեց լրջորեն դիմադրել փորձառու ակումբներին, իսկ բարձրագույն խմբի թիմերի միջև մրցավեճում հաղթողները չորոշվեցին:

Քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ առաջին 4 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, 2 խաղում գրանցվեց ոչ-ոքի:

4 հանդիպումներում խփվեց 9 գոլ, միջինը մեկ խաղում՝ 2,25 գոլ: Գավաթի ընթացիկ խաղարկության անդրանիկ գոլի հեղինակը շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոն էր, ով սեպտեմբերի 13-ին Գյումրիում «Արարատի» հետ մրցավեճի 12-րդ րոպեին գրավել էր Արման Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

2. «Շիրակը» գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 5 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 2 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ շիրակցիները գավաթային մրցախաղում խաղադաշտից պարտված են հեռացել 2015թ. նոյեմբերի 4-ին՝ Գյումրիում քառորդ եզրափակչի պատասխան խաղում 0-1 հաշվով զիջելով «Միկային»:

3. «Բանանցն» ընդհատեց «Փյունիկի» հետ գավաթային հանդիպումներում կրած 4 անընդմեջ պարտությունների շարքը: Արդեն 5 խաղ է, որ գավաթի մրցաշարերում «Բանանցին» չի հաջողվում հաղթել «Փյունիկին»: Վերջին հաղթանակը փյունիկցիների նկատմամբ «Բանանցը» տոնել է 2006թ. ապրիլի 26-ին՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ առավելության հասնելով 2-1 հաշվով:

«Բանանցին» գավաթային վերջին 4 հանդիպումներում չի հաջողվել հաղթանակ տոնել՝ կրելով 3 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գավաթի մրցաշարում «Բանանցը»  տոնել է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին՝ քառորդ եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնելով «Արարատին»:

4. «Ալաշկերտն» ընդհատեց գավաթի մրցաշարերում 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ տոնելով առաջին հաղթանակը: Նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում ալաշկերտցիները երկու հանդիպումներում էլ զիջել էին «Փյունիկին» (1-2, 0-1), իսկ 2015/16թթ. մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան խաղում 1-2 հաշվով պարտվել էին «Բանանցին»:

5. Մուսա Փոլ Բակայոկոն բացեց գոլերի հաշիվը «Շիրակում» գավաթի մրցաշարում: Նրա խփած գնդակը գավաթի մրցաշարերում «Շիրակի» հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 300-րդ գոլն էր: Այդ գոլերից 199-ը խփել են շիրակցիները: Գյումրեցիների կազմում գավաթի մրցաշարերում բոլորից արդյունավետ է գործել Սամվել Նիկոլյանը, ով դարձել է 18 գոլի հեղինակ:

6. «Գանձասար-Կապանի» կազմում գավաթի մրցաշարում իրենց առաջին գոլերը խփեցին Ալեքս Ջունիոր Քրիստիանը, Սարգիս Շահինյանն ու Գևորգ Նռանյանը: Վերջին երկուսը բացեցին իրենց գոլերի հաշիվը գանձասարցիների կազմում պաշտոնական մրցումներում: Եթե Շահինյանն ու Ալեքս Ջունիորը գավաթի մրցաշարերում իրենց առաջին գոլերը խփեցին, ապա Նռանյանի համար հերթական գոլը 4-րդն էր ՀՀ գավաթի խաղարկություններում:

7. Ռաֆայել Սաֆարյանն ու Գրիգոր Աղեկյանը բացեցին գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում: Սաֆարյանն ընդգրկվեց «Արարատի» կազմում գավաթի խաղարկություններում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Շիրակի» դարպասը Սաֆարյանը գրավեց 31 տարեկան 226 օրականում:

8. Գավաթի մրցաշարերում առաջին անգամ իր օգտին դուբլ ձևակերպելով, Միհրան Մանասյանը 5 գնդակով դարձավ պատվավոր մրցանակի խաղարկություններում «Ալաշկերտի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով 3-ական գոլ խփած Հեբեր Արաուխոյին և Արսեն Բալաբեկյանին:

Ընդհանուր առմամբ գավաթի մրցաշարերում Մանասյանի հաշվին անցկացրած 30 հանդիպումներում 8 գոլ է գրանցված: Դրանցից 2-ը նա խփել է «Փյունիկում», մեկն՝ «Ուլիսում»: Այդ ցուցանիշով Մանասյանը հավասարվեց գավաթի ընթացիկ խաղարկության մասնակիցներից ամենաարդյունավետ ֆուտբոլիստին՝ «Բանանցի» հարձակվող Նորայր Գյոզալյանին:

Պաշտոնական մրցումներում Մանասյանի հաշվին արդեն 72 գոլ է գրանցված: Դրանցից 64-ը նա խփել է «Ալաշկերտում»:

9. Գավաթի ընթացիկ մրցաշարում առաջին 11մ հարվածը նշանակվեց, որն անվրեպ իրացրեց ալաշկերտցի Արթուր Եդիգարյանը: Գավաթի խաղարկություններում Արթուրը բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»՝ խփելով պատվավոր մրցանակի մրցաշարերում իր 2-րդ գնդակը:

10. Գավաթի ընթացիկ խաղարկության ամենատարեց ֆուտբոլիստ Գևորգ Կասպարովը պատվավոր մրցանակի մրցաշարերում «Գանձասար-Կապանում» նորամուտը նշեց դարպասն անառիկ պահելով: Գավաթի մրցաշարերում Կասպարովը 19-րդ խաղում գոլ բաց չթողեց, ինչը գործող դարպասապահների մեջ լավագույն արդյունքն է:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

Գրիգոր Աղեկյանի գոլը «Սլուցկի» դեմ խաղում (տեսանյութ)

Գրիգոր Աղեկյանն առաջին գոլն է խփել Բելառուսի առաջնությունում

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական խաղում հաղթել է «Արցախին»

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

Խաշմանյանի հաղթական վերադարձը․ «զոհը» նրա նախկին թիմն էր՝ «Արարատը» (տեսանյութ)