fbpx
Բաժիններ

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»  – «ՓՅՈՒՆԻԿ»

49 խաղ, +11=14-24, 41-84

23 սեպտեմբերի,  ժ.18:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

1-ին շրջան. 11.08.2017  «Փյունիկ» – «Գանձասար Կապան»՝  2-1 (1-1)
Ալիկ Առաքելյան (34), Ռոբերտ Մինասյան (75) – Ալեքս Ջունիոր Քրիստիան (45):

Առաջնության 7-րդ տուրի մեկնարկային հանդիպմանը, որը մրցակիցների միջև կայանալիք հոբելյանական՝ 50-րդ խաղն է, «Գանձասար-Կապանի» և «Փյունիկի»  ֆուտբոլիստները տարբեր տրամադրությամբ են ներկայանալու:

Գանձասարցիները նախորդ տուրում վերջապես վայելեցին հաղթանակի բերկրանքը՝ առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ: Մինչ այդ էլ «Գանձասար-Կապանը» հաջող էր անցկացրել գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումն «Ավան Ակադեմիայի» հետ ու հաղթելով 3-0 հաշվով, գործնականում լուծել էր կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը:

Կասկածից վեր է, որ կապանցիները «Փյունիկի» հետ խաղում էլ ձգտելու են զարգացնելու հաջողությունը և բարելավելու մրցաշարային վիճակը:

«Փյունիկը» համեմատաբար հաջող մեկնարկից հետո առաջնությունում 3 անընդմեջ պարտություն է կրել, որի հետևանքով մրցաշարային աղյուսակում նահանջել է 4-րդ հորիզոնական՝ հայտնվելով գանձասարցիների հարևանությամբ: Այդ հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 2 գոլ խփեցին՝ սեփական դարպասն ընդունելով 9 գնդակ:

Գավաթի մրցաշարում էլ թիմի ճակատագիրը մշուշոտ է: Քառորդ եզրափակչի առաջին խաղում «Փյունիկին» սեփական հարկի տակ չհաջողվեց առավելության հասնել «Բանանցի» նկատմամբ՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Եվ ահա գավաթային այդ խաղից ընդամենը 3 օր անց փյունիկցիներին հարկ կլինի մրցավեճի բռնվել գանձասարցիների հետ, որոնք առաջնության հանդիպմանը նախապատրաստվելու համար մրցակցից կրկնակի անգամ ավելի շատ ժամանակ են ունեցել:

Առայժմ ռուսաստանցի մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին չի հաջողվում կարգավորել թիմի խաղը, փյունիկցիների գործողություններում նվազել է սրությունը, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում արդյունավետության վրա: Ի դեպ,  Երյոմենկոն հենց գանձասարցիների հետ առաջնության երկրորդ տուրի խաղում նշեց նորամուտը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով Արմեն Գյուլբուդաղյանցին: Նրա նորամուտը հաղթական էր:

Նախորդ մրցաշրջանում գանձասարցիները զգալի առավելության էին հասել «Փյունիկի» նկատմամբ՝ 6 հանդիպումներից շահելով 3-ը, զիջելով միայն մեկ խաղում: Ընդ որում «Փյունիկը» միակ հաղթանակը տոնել էր մրցակիցների առաջին շրջանի խաղում՝ սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Դա անցյալ տարվա օգոստոսի 21-ին կայացած խաղում էր: Այնպես որ ընթացիկ առաջնությունում տոնած հաղթանակով «Փյունիկը» վերջ դրեց գանձասարցիների հետ հանդիպումներում առանց հաղթանակների 5 խաղերի շարքին:

Նախորդ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած հանդիպումներում բոլորից արդյունավետը փյունիկցի Ալիկ Առաքելյանն էր, ով դարձել էր 3 գոլի հեղինակ: Առաքելյանն ընթացիկ առաջնությունն էլ բավական հաջող էր սկսել՝  մեկնարկային 4 հանդիպումներում դառնալով նույնքան գոլի հեղինակ: Ցավոք, վնասվածքի պատճառով նա չմասնակցեց առաջնության և գավաթի հաջորդ 3 հանդիպումներին, ինչը փյունիկցիների համար մեծ կորուստ էր: Նույն պատճառով նշված 3 խաղերը բաց թողեց «Փյունիկի» ներկայիս կազմից ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը՝ 28-ամյա Լևոն Հայրապետյանը:

Իսկ գանձասարցիներից երկու անգամ «Փյունիկի»  դարպասը գրավել էր Գեղամ Հարությունյանը, ով ընթացիկ առաջնությունում առայժմ մեկ անգամ է աչքի ընկել:

Իսկ ընդհանրապես ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած 49 հանդիպումներում «Փյունիկից»  բոլորից արդյունավետ է գործել Գևորգ Ղազարյանը` խփելով 8 գոլ: «Գանձասարից» ամենաարդյունավետն Արթուր Քոչարյանն է, ով 4 գոլի հեղինակ է: Արդյունավետ է գործել նաև Արսեն Ավետիսյանը: «Գանձասարի» կազմում նա 2 անգամ գրավել է փյունիկցիների դարպասը, իսկ «Փյունիկում» խաղալիս 4 գոլ է խփել կապանցիներին:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Արմեն Պետրոսյան․ «Ափսոսում եմ, որ տղաների «քրտինքը» չպարգևատրվեց 3 միավորով» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Առաջնությունում ավելացել է որակյալ լեգեոներների քանակը, հայերն էլ որակապես աճ են գրանցել» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Թիմը ֆուտբոլ է խաղում, պայքարում է․․․ բացակայում է միայն եզրափակիչ հարվածը» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Երկշաբաթյա դադարի պատճառով ընկել էինք խաղային ռիթմից» (տեսանյութ)

«Շիրակը» բաց թողեց 1-ին հորիզոնական բարձրանալու հնարավորությունը (տեսանյութ)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից

Տարխանով. «Մեր թիմը այսօր չխաղաց» (տեսանյութ)