Կապանցիներն ավելի գցեցին «Փյունիկի» տրամադրությունը, Մարկոսի գոլային փոխանցումը և «Լոռիի» համալրումը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կապանցիներն ավելի գցեցին «Փյունիկի» տրամադրությունը, Մարկոսի գոլային փոխանցումը և «Լոռիի» համալրումը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 23-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Գանձասար-Կապան» 3-1 «Փյունիկ». դաշտի տերերից գոլի հեղինակ են դարձել Վասպուրակ Մինասյանը, Գեղամ Հարությունյանը և Ալեքս Քրիստիան Ջունիորը, իսկ հյուրերից՝ Էրիկ Վարդանյանը: Կապանյան թիմը 8 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ «Փյունիկը» 5 միավորով՝ 5-րդ տեղում: Սա «Գանձասար-Կապանի» 2-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում, իսկ «Փյունիկի»՝ 4-րդ անընդմեջ պարտությունը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Սաութհեմթոն» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյոյի թիմը շարունակում է «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր. «Ալ-Իթիֆակ» 2-3 «Ալ-Շաբաբ». Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ թիմակցին օգնելով հաշիվը դարձնել 1-2: Պիզելին եղել է հիմնական կազմում և փոխարինվել է 71-րդ րոպեին: «Ալ-Շաբաբը» 6-րդ տեղում է:

Գվինեացի կիսապաշտպան Իբրահիմա Սորի Սուման երկու տարվա պայմանագիր է կնքել «Լոռիի» հետ: Նա 19 տարեկան է, հանդես է եկել Գվինեայի Բարձրագույն խմբի առաջնության «Ֆելլո Սթար» ակումբում: Սորին 2017թ.-ին Գվինեայի Մ-20 հավաքականի կազմում մասնակցել է այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությանը:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր. «ՆԵԱ Սալամիս» 1-0 ԱԵԿ. Դավիթ Մանոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Տարոն Ոսկանյանն՝ առաջին խաղակեսին՝ ստանալով դեղին քարտ: «ՆԵԱ Սալամիսը» 9-րդ հորիզոնականում է:

«Լոռիում» այս օրերին փորձաշրջան են անցնում գանացի եւ նիգերիացի 2-ական ֆուտբոլիստներ: Նրանք կարող են մասնակցել հանդիպումների միայն հունվարյան տրանսֆերային պատուհանից հետո:

 

Ֆրանսիայի Լիգա-1, 7-րդ տուր. «Մոնպելյե» 0-0 ՊՍԺ. Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմն ընթանում է 12-րդ հորիզոնականում:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 8-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 2-1 «Այնթրախտ Բրաունշվայգ». Սարգիս Ադամյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին, զգուշացվել է դեղին քարտով: «Յան Ռեգենսբուրգը» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

 

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 10-րդ տուր. «Ռակուվ» 3-1 «Դրուտեկս-Բիտովիա». Աղվան Պապիկյանը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հաշիվը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին: «Ռակուվը» 12-րդ տեղում է:

 

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 9-րդ տուր. «Սպիշսկա» 4-2 «Կոմարնո». Վահագն Միլիտոսյանը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, նաև ստացել է դեղին քարտ: Նրա թիմակից Դավիթ Հովսեփյանը բաց է թողել խաղը որակազրկման պատճառով: «Կոմարնոն» ընթանում է 13-րդ տեղում:

 

Ուկրաինայի Երիտասարդական առաջնություն, 10-րդ տուր. «Ստալ» Մ-21 1-3 «Օլիմպիկ» Մ-21. Արա Ադամյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Ստալ» Մ-21-ը մրցաշարային աղյուսակում 12-րդն է:

 

Քաթարի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր. «Ալ-Դուհայլ» 2-0 «Ալ-Արաբի». Մարտիկ Մարտիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ստացել է դեղին քարտ: «Ալ-Արաբին» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

 

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 11-րդ տուր. «Ռոստով» Մ-21 1-1 «Լոկոմոտիվ Մոսկվա» Մ-21. «Ռոստովից» Նորիկ Մկրտչյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին, իսկ «Լոկոմոտիվից» Արտյոմ Գյուրջյանը՝ ամբողջ հանդիպմանը, նրա թիմակից Գևորգ Սարգսյանն էլ չի հայտնվել հայտացուցակում: «Ռոստով» Մ-21-ը 10-րդ հորիզոնականում է, «Լոկոմոտիվ» Մ-21-ը՝ 5-րդ:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Զիրկա» 2-4 «Շախտյոր Դոնեցկ». Արման Հովհաննիսյանը չի հայտնվել հայտացուցակում: «Զիրկան» ընթանում է 8-րդ հորիզոնականում:

 

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 11-րդ տուր. «Ուրալ» Մ-21 1-0 «Տոսնո» Մ-21. «Ուրալից» Վոլոդյա Իսրայելյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 74-րդ րոպեին, իսկ «Տոսնոյից» Արտակ Աբրահամյանը փոխարինման է մտել 64-րդ րոպեին: «Ուրալ» Մ-21-ը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, իսկ «Տոսնո» Մ-21-ը՝ 11-րդ:

 

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն, 5-րդ տուր. «Ռեյնսբուրգսե Բոյս» 0-0 «Էյսելմերվոգելս». Մասիս Բակերջյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Ռեյնսբուրգսե Բոյսը» զբաղեցնում է 13-րդ տեղը:

 

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 11-րդ տուր. «Կրասնոդար» Մ-21 4-1 «Զենիթ» Մ-21. «Կրասնոդարից» Հարություն Գրիգորյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին, իսկ «Զենիթից» Կիրիլ Ալոյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Կրասնոդար» Մ-21-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Զենիթ» Մ-21-ը 7-րդ տեղում է:

 

Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոն, 9-րդ տուր. «Ստադ Նիոն» 3-1 «Շամ». Հրաչ Յագանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ստադ Նիոնը» զբաղեցնում է 2-րդ տեղը:

 

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

ՊՍԺ-ն մի շարք կորուստներով է մոտենում «Յունայթեդի» հետ խաղին

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)

Մխիթարյանի նրբագեղ գոլային փոխանցումը «Բենևենտոյի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

Էդգար Մալաքյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին» «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Մոնակոն» չկարողացավ հաղթել 10 ֆուտբոլիստով մնացած «Մոնպելյեին» (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար