fbpx

Ֆուտբոլային տոն՝ տարին մեկ անգամ. Հայաստանի Սուպերգավաթի 19 պատմական խաղերը

Հանրապետության չեմպիոնի և գավաթակրի միջև անցկացվող խաղում մրցաշրջանի ուժեղագույն թիմին որոշելու գաղափարը պատկանում է ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Սարգսյանին: Նրա առաջարկով Սուպերգավաթն անվանվեց Հակոբ Տոնոյանի անվամբ` հավերժացնելով 1995թ. մայիսի 24-ին 63 տարեկանում մահկանացուն կնքած ՀՖՖ պատվավոր նախագահի հիշատակը:

Հենց նրա ընտանիքի կողմից էլ պատրաստվեց մրցանակը, որի առաջին 4 խաղարկություններն անցկացվել են մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո:

2000թ. Սուպերգավաթը չխաղարկվեց: Երկրի գավաթակիր «Միկան» առաջնության ավարտական 2 տուրերում հրաժարվել էր խաղադաշտ դուրս գալ, ուստի որոշվեց մրցանակը չխաղարկել: Իսկ 2001թ.-ից որոշվեց սուպերգավաթակրին ի հայտ բերել հաջորդ մրցաշրջանում՝ մայիսին: 2008թ.-ից պատվավոր մրցանակի համար հանդիպումն անցկացվում է Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 24-ին:

Սուպերգավաթի 19 խաղարկություններում պատվավոր մրցանակը նվաճել են 7 թիմեր: Յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 15 անգամ վիճարկելով մրցանակը, 9 անգամ դարձել է սուպերգավաթակիր:

VivaroNews.am-ը ներկայացնում է Սուպերգավաթի հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

09.06.1996   «Շիրակ» – «Փյունիկ»` 3-1 (1-1)
Սամվել Նիկոլյան (35), Կոլյա Եփրանոսյան (49), Հարություն Վարդանյան (61) –Հայկ Մարգարյան (23):
87-րդ րոպեին Վարդան Մինասյանը չիրացրեց 11մ հարվածը:

15.06.1997   «Արարատ» – «Փյունիկ»` 0-2 (0-0)
Վարազդատ Ավետիսյան (73), Արմեն Շահգելդյան (84):

15.11.1998   «Շիրակ» – «Ցեմենտ»` 1-1 (0-0), 3-4` 11մ
Մհեր Ավանեսյան (90) – Գագիկ Մանուկյան (85):

18.12.1999   «Շիրակ» – «Ցեմենտ»` 2-1 (1-1), լր. ժամ.` 1-0
Արտյոմ Բեռնեցյան (37), Արթուր Պետրոսյան (96) – Հակոբ Արտոյան (42, ինքնագոլ):

09.05.2002   «Փյունիկ» – «Միկա»` 2-1 (0-1)
Արամ Ոսկանյան (76), Խոսե Բիլիբիո (86) – Անդրեյ Բուլանով (3):

09.05.2003   «Փյունիկ» – «Շիրակ»` 1-2 (1-0)
Կառլ Լոմբե (11) – Տիգրան Դավթյան (74), Երվանդ Հակոբյան (84):

27.05.2004  «Փյունիկ» – «Միկա»` 1-0 (0-0), լր. ժամ.` 1-0
Կարեն Ալեքսանյան (95):

27.05.2005   «Փյունիկ» – «Բանանց»` 1-0 (0-0)
Տիգրան Դավթյան (78):

27.05.2006   «Փյունիկ» – «Միկա»` 2-3 (1-2)
Աղվան Մկրտչյան (29), Լևոն Պաչաջյան (62) – Արմեն Շահգելդյան (16, 60` 11մ), Վարդան Հովհաննիսյան (25):

27.05.2007   «Փյունիկ» – «Միկա»` 2-1 (0-0), լր. ժամ.` 2-1
Նորայր Սահակյան (104), Գևորգ Ղազարյան (117) – Արտյոմ Ադամյան (119):

24.09.2008   «Փյունիկ» – «Բանանց»` 1-0 (0-0)
Տիգրան Ոսկանյան (50):

24.09.2009   «Փյունիկ» – «Արարատ»` 1-2 (1-0)
Մարկոս Պիզելի (6) – Արտակ Գրիգորյան (52, 57):

24.09.2010   «Փյունիկ» – «Բանանց»` 2-0 (0-0)
Արթուր Բարսեղյան (47), Արամ Հովսեփյան (76):

24.09.2011   «Փյունիկ» – «Բանանց»` 3-0 (2-0)
Արամ Հովսեփյան (18), Դավիթ Մինասյան (42), Վարդան Բակալյան (88):

24.09.2012   «Ուլիս» – «Միկա»` 0-0, 3-5` 11մ

24.09.2013   «Շիրակ» – «Փյունիկ»՝  2-0 (1-0)
Սերժ Դեբլե (29), Դիդիե Բորիս (86):

24.09.2014    «Բանանց» – «Փյունիկ»՝  3-0 (3-0)
Վալտեր Պողոսյան (14), Գևորգ Նռանյան (38), Գարեգին Մաշումյան (45):

24.09.2015   «Փյունիկ» – «Միկա»` 3-0 (2-0)
Արթուր Քարտաշյան (36), Ռազմիկ Հակոբյան (38), Դավիթ Մանոյան (74):

24.09.2016   «Ալաշկերտ» – «Բանանց»՝  1-1 (0-1), 3-2՝ 11մ
Արթուր Եդիգարյան (52) – Լաերսիո (45՝ 11մ):

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

«Փյունիկը» սրում է չեմպիոնական պայքարը․ երևանյան թիմը ծանր հաղթանակ տոնեց «Արցախի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Բիչախչյան․ «Հուսով եմ՝ ավելի լավ տեսք կունենանք, երբ ապաքինվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները» (տեսանյութ)