fbpx
Բաժիններ

«Շիրակը» Գյումրի տարավ Սուպերգավաթը, Եղիշե Մելիքյանի անսպասելի հրաժարականը և Կարապետյանի դուբլը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 24-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» 0-2 «Շիրակ». գործող գավաթակրին հաղթանակ են պարգևել Մուսա Փոլ Բակայոկոյի և փոխարինման մտած Մարտուն Մխիթարյանի գոլերը: Գյումրիի թիմը Հայաստանի Սուպերգավաթակրի կոչումը նվաճել է իր պատմության մեջ 5-րդ անգամ:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Ստալ» 1-1 «Օլիմպիկ Դոնեցկ». Գոռ Մալաքյանը փոխարինման է մտել 55-րդ րոպեին, Էդգար Մալաքյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ստալը» եզրափակում է լավագույն տասնյակը:

Եղիշե Մելիքյանը հանդիպումից հետո «Футбол 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հրաժարական է տալիս «Ստալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նա ասել է, որ արդյունքները լավ չեն, և պետք է ինչ-որ բան փոխել: Մելիքյանը նշել է. «Որպես մարզիչ՝ ես պետք է արդյունքներ ապահովեմ, բայց մենք չենք հաղթում 8-րդ խաղում անընդմեջ: Շնորհակալ եմ նախագահին՝ իմ նկատմամբ վստահության համար»:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր. «Ուրալ» 3-1 «Տոսնո». Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Էդգար Մանուչարյանը փոխարինման է մտել 67-րդ րոպեին, զգուշացվել է դեղին քարտով: «Ուրալն» ընթանում է 6-րդ տեղում:

Երևանի «Արարատն» իր տնային հանդիպումներն այսուհետ անցկացնելու է «Ալաշկերտին» պատկանող համանուն մարզադաշտում, որն անցյալում կրում էր «Նաիրի» անվանումը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Պելիստեր» 0-1 «Վարդար». Հովհաննես Համբարձումյանը փոխարինման է մտել 87-րդ րոպեին, իսկ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Վարդարը» զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Լյուքսեմբուրգի գավաթ, 1/32 եզրափակիչ. «Մարիսկա» 1-3 «Պրոգրես Նիդերկորն». Ալեքսանդր Կարապետյանը դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով իր թիմի առաջին և երրորդ գոլերը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Պրոգրես Նիդերկորնը» պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչ փուլում:

Ամերիկյան ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 31-րդ տուր. «Ռեալ Սոլթ Լեյք» 2-0 «Սիեթլ Սաունդերս». Յուրա Մովսիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռեալ Սոլթ Լեյքը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 23-րդ տուր. «Նեման» 0-1 «Տորպեդո-Բելազ». Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Կամո Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Տորպեդո-Բելազը» եզրափակում է լավագույն քառյակը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Վորսկլա» 1-1 «Զարյա». Գեղամ Կադիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին: «Վորսկլան» ընթանում է 3-րդ տեղում:

Ռուսաստանի ՖԼ, 15-րդ տուր. «Ենիսեյ» 1-0 «Կռիլյա Սովետով». Արթուր Սարկիսովը բացակայել է վնասվածքի պատճառով, իսկ Արթուր Մալոյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ենիսեյը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ամերիկյան ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա, 31-րդ տուր. «Ֆիլադելֆիա» 3-1 «Չիկագո Ֆայր». Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Չիկագո Ֆայրը» եզրափակում է լավագույն եռյակը:

Գերմանիայի Մ-17 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 7-րդ տուր. «Համբուրգ» Մ-17 3-2 «Էներգի» Մ-17. Երջանիկ Գուբասարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Համբուրգ» Մ-17-ը զբաղեցնում է 3-րդ տեղը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Սկոպյե» 1-2 «Շկենդիա». Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Սկոպյեն» եզրափակում է լավագույն տասնյակը:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 20-րդ տուր. «Վենտսպիլս» 0-2 «Ռիգա». Վիուլեն Այվազյանը փոխարինման է մտել 82-րդ րոպեին: «Վենտսպիլսը» 5-րդ տեղում է:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Ռոստով» 0-1 «Լոկոմոտիվ». «Ռոստովից» Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ «Լոկոմոտիվից» Արշակ Կորյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռոստովն» ընթանում է 5-րդ տեղում, իսկ «Լոկոմոտիվը»՝ 2-րդ:

Ռուսաստանի ՖԼ, 15-րդ տուր. «Լուչ-Էներգիա» 0-0 «Ֆակել». «Ֆակելից» Արմեն Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ նրա թիմակից Արթուր Առուստամյանը դուրս է մնացել հայտացուցակից: «Լուչ-Էներգիայից» Իշխան Գելոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ֆակելը» զբաղեցնում է 16-րդ տեղը, իսկ «Լուչ-Էներգիան»՝ 15-րդ:

Դանիայի Սուպերլիգա, 10-րդ տուր. «Հոբրո» 1-2 «Բրոնդբյու». Էդգար Բաբայանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին: «Հոբրոն» մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է:

Ֆրանսիայի գավաթ, 4-րդ փուլ. «Պորտ-դե-Բուկ» 0-2 «Արձիվ». «Արձիվը» պայքարը կշարունակի 5-րդ փուլում:

Ֆրանսիայի գավաթ, 4-րդ փուլ. «Արարատ Փարիզ» 2-5 «Կոլոմբ». «Արարատը» դուրս է մնում հետագա պայքարից:

Բելգիայի 3-րդ դիվիզիոն, A խումբ, 4-րդ տուր. «Պապինյեն» 1-3 «Սենտ Էլուի». Մասիս Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Սենտ Էլուին» եզրափակում է լավագույն հնգյակը:

Բելգիայի 1-ին դիվիզիոն, 7-րդ տուր. «Լյերս» 2-1 «Սեն-Ժիլուազ». Իվան Յագանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 60-րդ րոպեին: «Լյերսը» 6-րդ տեղում է:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 11-րդ տուր. «Ամկար» Մ-21 1-0 «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21. Մանվել Ահարոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21-ն ընթանում է 9-րդ տեղում:

Նորվեգիայի 1-ին դիվիզիոն, 25-րդ տուր. «Մյոնդալեն» 3-0 «Օսանե». Դավիթ Մկրտչյանը փոխարինման է մտել 75-րդ րոպեին: «Օսանեն» ընթանում է 13-րդ հորիզոնականում:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

Գագիկ Սիմոնյան․ «Այսօր ամենակարևորն այն էր, որ միավոր չկորցնեինք» (տեսանյութ)

Էդգար Բաբայանը երկու գոլային փոխանցում է կատարել «Կոպենհագենի» դեմ խաղում (տեսանյութ)

10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)

Վիկտոր Հուգոն և ևս երկու ֆուտբոլիստ միացել են «Արարատին»

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ափսոսում եմ, որ տղաների «քրտինքը» չպարգևատրվեց 3 միավորով» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Առաջնությունում ավելացել է որակյալ լեգեոներների քանակը, հայերն էլ որակապես աճ են գրանցել» (տեսանյութ)