fbpx

Մոսկվայի «Արարատի» քամբեքը հույժ կարևոր խաղում, «Լոռիի» ու «Արցախի» հաղթանակները. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Արթուր Ոսկանյանը հրապարակել է երիտասարդական հավաքականի հայտացուցակը՝ նախատեսված «Եվրո-2019»-ի ընտրական փուլի՝ Ջիբրալթարի (հոկտեմբերի 2) և Ավստրիայի (հոկտեմբերի 10) Մ-21 ընտրանիների դեմ հանդիպումների համար: Հրավիրված է 7 լեգեոներ՝ Մարկ Գրիգորյանը («Էսլինգ», Ավստրիա), Գոռ Աղբալյանը («Հերակլես», Հոլանդիա), Ռուբեն Փիլումյանը («Ալտլյուդերսդորֆ», Գերմանիա), Դավիթ Մարտիրոսյանը («Տեպլիցե», Չեխիա), Հրաչիկ Գևորգյանը («Ալտլյուդերսդորֆ», Գերմանիա), Հայկ Գալստյանը («Շտուտգարտ», Գերմանիա) և Վահան Բիչախչյանը («Ժիլինա», Սլովակիա):

«Փյունիկը» հավաքական է գործուղելու 10 ֆուտբոլիստի (Սևակ Ասլանյան, Ռոբերտ Հակոբյան, Արթուր Քարտաշյան, Դավիթ Տերտերյան, Նարեկ Ասլանյան, Վահագն Հայրապետյան, Հովհաննես Իլանգյոզյան, Էրիկ Վարդանյան, Պետրոս Ավետիսյան, Էրիկ Պետրոսյան), «Բանանցը»՝ 6 (Հենրի Ավագյան, Հայկ Սարգսյան, Ժիրայր Մարգարյան, Գագիկ Մաղաքյան, Աշոտ Ադամյան, Էմիլ Եղիազարյան), «Արցախը»՝ 1 (Գրիգոր Աղեկյան):

Հայաստանի Առաջին խմբի առաջնություն, 7-րդ տուր. «Լոռի» 2-0 «Շիրակ-2». Վանաձորի թիմից դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Փարեմուզյանը:

«Փյունիկ-2» 0-1 «Արցախ». միակ և հաղթական գոլը 11-մետրանոց հարվածով խփել է Գոռ Մկրտումյանը:

«Բանանց-2» 0-1 «Գանձասար-Կապան-2». այստեղ էլ իր հաշվին գոլ է գրանցել կապանցիների նորեկ Աբդուլա Բաբան, ով հիմնականում հայտավորված է լինում կապանյան ակումբի առաջին թիմի կազմում:

«Արարատ-2» 3-4 «Ալաշկերտ-2». հյուրերից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մհեր Սահակյանը (գոլերից մեկը՝ 11-մետրանոցից), մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավել է Բենիկ Հովհաննիսյանը, իսկ դաշտի տերերից դուբլով է աչքի ընկել Միքայել Առուստամյանը, ևս մեկ դեպքում գոլ է խփել Ալբերտ Զոհրաբյանը:

«Էրեբունի»«Ավան Ակադեմիա» հանդիպումը հետաձգվել է և կայանալու է հոկտեմբերի 3-ին: Տեղափոխվել է նաև Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Ավան Ակադեմիա»«Գանձասար-Կապան» պատասխան խաղի ժամկետը: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին և կսկսվի ժամը 16:00-ին:

Այս տուրից հետո Առաջին խմբի առաջնության առաջատարը «Լոռին» է (17 միավոր), որին հետապնդում են «Արցախը» (16 միավոր) և «Բանանց-2»-ը (11 միավոր): 9-ական միավոր են վաստակել «Արարատ-2»-ը, «Փյունիկ-2»-ը և «Գանձասար-Կապան-2»-ը, 8-ական միավոր՝ մեկ խաղ պակաս անցկացրած «Ավան Ակադեմիան» և «Ալաշկերտ-2»-ը: «Շիրակ-2»-ն ունի 5, իսկ մեկ խաղ քիչ անցկացրած «Էրեբունին»՝ 3 միավոր:

Ռուսաստանի 2-րդ դիվիզիոն, Կենտրոնական գոտի, 10-րդ տուր. «Արարատ Մոսկվա» 3-2 «Տորպեդո Մոսկվա». Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Արարատը» կամային հաղթանակ է տոնել՝ խաղի ընթացքում պարտվելով 0-2 հաշվով: Դուբլ է հեղինակել Ռոման Պավլյուչենկոն, մեկ գոլ էլ խփել է Վիկտոր Զեմչենկովը: «Արարատը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Տորպեդոն» 2-րդ տեղում է:

«Արարատ Մոսկվա»«Տորպեդո Մոսկվա» հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՖԱՖ երկրպագուների շարժման անդամները, որոնք ակտիվորեն աջակցել են «Արարատին» ամբողջ հանդիպման ընթացքում:

Շվեդիայի 4-րդ դիվիզիոն, 23-րդ տուր. «Սիլվիա» 2-3 «Լինչյոպինգ Սիթի». Լևոն Պաչաջյանը դարձել է դուբլի հեղինակ: «Լինչյոպինգ Սիթին» իր խմբում, որում ընդգրկված է 14 թիմ, վաղաժամ հռչակվել է չեմպիոն: Թիմը վաստակել է 58 միավոր և 2-3-րդ տեղերը կիսող «Սլեյպներին» ու «Ռունինգեին» գերազանցում է 9 միավորով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր. «Ամկար» 3-0 «ԲՄԱ-Խաբարովսկ». Ռուսլան Կորյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «ԲՄԱ-Խաբարովսկը» զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Ահա թե ինչ էր կատարվում «Բանանցում», երբ թիմի ֆուտբոլիստները մասնակցում էին պաշտոնական ֆոտոսեսիայի:

Լեհաստանի հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը «Նապոլիի» կազմում աջ ծնկի ծանր վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 4-6 ամսով: 23-ամյա ֆուտբոլիստը, ենթադրաբար, չի մասնակցի Հայաստանի ընտրանու դեմ առաջիկա ընտրական խաղին:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը

3 ֆուտբոլիստ հեռացավ «Լոռիից»

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը լքեց «Փյունիկը»

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

«Արցախն» անվանափոխվել է և նոր անվանմամբ կմասնակցի 2019/20թթ․ առաջնությանը

«Արարատ-Արմենիան» միայն «Փյունիկին» է զիջում հյուրընկալվելիս վաստակած միավորներով

«Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իսպանիայից

Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

Պաշտոնական. «Արարատի» երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Պաշտոնական. Հայկ Սարգսյանը՝ «Արագածի» ֆուտբոլիստ

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)