Նոր պատմություն չկերտվեց. Ֆուտբոլիստներ, ովքեր բոլորից շատ են վայելել Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալու բերկրանքը - VNews
Բաժիններ

Նոր պատմություն չկերտվեց. Ֆուտբոլիստներ, ովքեր բոլորից շատ են վայելել Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալու բերկրանքը

«Շիրակի»  կազմում սուպերգավաթակրի տիտղոսին արժանացած 18 ֆուտբոլիստներից 4-ը՝ Անատոլի Այվազովը, Աղվան Դավոյանը, Վարդան Բակալյանն ու Արտյոմ Միքայելյանը երկրորդ անգամ պատվո շրջան կատարեցին պատվավոր մրցանակով: Ընդ որում Այվազովն (2015թ.)  ու Բակալյանն (2011թ.) իրենց առաջին մրցանակները նվաճել էին «Փյունիկում» հանդես գալիս, իսկ Դավոյանն ու Միքայելյանը Սուպերգավաթի նվաճման բերկրանքն առաջին անգամ վայելել էին 2013թ. «Շիրակի» կազմում: 14 շիրակցիներ առաջին անգամ դարձան սուպերգավաթակիրներ:

Սուպերգավաթի հոբելյանական՝ 20-րդ խաղարկության մասնակիցներից ամենատիտղոսակիրն ալաշկերտցի Արտակ Եդիգարյանն էր, ով 4 անգամ դափնեկիր էր դարձել: Եթե «Ալաշկերտին» հաջողվեր հաղթել «Շիրակին», ապա Եդիգարյանը կդառնար Սուպերգավաթի մրցաշարերում յուրօրինակ ռեկորդակիր՝ գերազանցելով գյումրեցիներ Հովհաննես Թահմազյանի ու Կարեն Ալեքսանյանի, ինչպես նաև Արամ Հովսեփյանի ցուցանիշը: Իսկ առայժմ Եդիգարյանը նրանց հետ ռեկորդի համահեղինակ է:

VivaroNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր 3 և ավելի անգամ սուպերգավաթակիր են դարձել՝ նշելով, թե երբ և որ թիմում է նվաճել մրցանակը:

16.Գևորգ Կասպարով – 3 անգամ – «Փյունիկ»՝ 2005թ., «Միկա»՝ 2012թ., «Ալաշկերտ»՝ 2016թ.

15. Տարոն Ոսկանյան – 3 – «Փյունիկ»՝ 2010-2011, 2015թթ.

14. Գագիկ Պողոսյան – 3 – «Փյունիկ»՝ 2010-2011, 2015թթ.

13. Արտակ Անդրիկյան – 3 – «Փյունիկ»՝ 2005, 2007-2008թթ.

12. Ալեքսանդր Թադևոսյան – 3 – «Փյունիկ»՝ 2004-2005թթ., «Միկա»՝ 2012թ.

11. Վալերի Ալեքսանյան – 3 – «Փյունիկ»՝ 2002, 2005, 2007թթ.

10. Աղվան Մկրտչյան – 3 – «Փյունիկ»՝ 2002, 2004-2005թթ.

9. Արթուր Մկրտչյան – 3 – «Փյունիկ»՝ 1997, 2002, 2004թթ.

8. Գագիկ Մարգարյան – 3 – «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

7. Արթուր Հովհաննիսյան – 3 – «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

6. Ռայմոնդ Զադուրյան – 3 – «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

5. Արարատ Հարությունյան – 3 – «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

4-1. Արամ Հովսեփյան՝ 4 անգամ

«Փյունիկ»՝ 2008, 2010-2011թթ., «Ալաշկերտ»՝ 2016թ.

4-1. Արտակ Եդիգարյան՝ 4 անգամ

«Փյունիկ»՝ 2008, 2010-2011թթ., «Ալաշկերտ»՝ 2016թ.

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

«Լոռին» գերազանց ծրագիր ուներ, իսկ «Շիրակն» անճանաչելի էր․ Մարզային դերբիի տակտիկական մանրամասները

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում