fbpx

«Արարատ» – «Ալաշկերտ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԱՐԱՐԱՏ» – «ԱԼԱՇԿԵՐՏ» 

19 խաղ,  +6=4-9, 24-29

27 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

1-ին շրջան. 12.08.2017  «Ալաշկերտ»  – «Արարատ»՝  3-0 (1-0)
Միհրան Մանասյան (36, 63), Արթուր Եդիգարյան (75):

Առաջնության վերջին 3 հանդիպումներում կրած պարտությունների հետևանքով «Արարատը» կրկին հանգրվանեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, ինչպես նախորդ մրցաշրջանում էր: Սակայն որակական առումով արարատցիների խաղում զգալի առաջընթաց կա: Արարատցիները բավական գրագետ ֆուտբոլ են ցուցադրում, պարզապես դեռ չեն կարողանում լիովին իրացնել գոլային պահերը, պաշտպանությունում էլ երբեմն կոպիտ սխալներ են թույլ տալիս:

Նախորդ տուրում «Ալաշկերտն»  անչափ կարևոր հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ, որի շնորհիվ առաջատարից միավորների տարբերությունը հասցրեց 4-ի: Առաջատարին հասնելու համար ալաշկերտցիները պետք է բացառեն միավորների անհարկի կորուստներն ու գործեն ուժերի լրիվ ներդրումով:

Կարծում ենք, որ Սուպերգավաթի մրցախաղում կրած անհաջողությունը բնավ էլ չի ազդի չեմպիոնի մարտունակության վրա ու այս խաղում էլ ալաշկերտցիները կգործեն հաղթանակի հասնելու վճռականությամբ:

Հետաքրքիր է, որ մրցակիցների առաջին շրջանի հանդիպումից առաջ «Արարատը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ չեմպիոնը գտնվում էր 5-րդ տեղում: Նախորդ առաջնության բացահայտ հետնապահ «Արարատը» երկրի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում շատերի համար անսպասելի հաճելի անակնկալ էր մատուցել իր երկրպագուներին՝ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնելով ու 722 օրվա ընդմիջումից հետո կրկին գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ առաջնությունը սկսել էր պարտությամբ՝ Գյումրիում 1-2 հաշվով զիջելով «Շիրակին», որին նախորդ մրցաշրջանում այդպես էլ չէր հաջողվել հաղթել չեմպիոնին: Ընդ որում այդ խաղում «Ալաշկերտն» առաջինն էր բացել հաշիվը, իսկ գյումրեցիները հաղթական գնդակը խփել էին Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալի հետևանքով:

Առաջին շրջանի խաղում արարատցիներին չհաջողվեց զարգացնել հաջողությունն ու լրջորեն դիմադրել չեմպիոնին՝ 0-3 հաշվով պարտություն կրելով: Այդ խաղում կրկին իր արդյունավետ գործողություններով աչքի ընկավ Միհրան Մանասյանը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Դա «Արարատի» նկատմամբ ալաշկերտցիների տոնած 6-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 3-1:

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել «Ալաշկերտի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, ով 14 անգամ գրավել է արարատցիների դարպասը: Այդ գոլերից 9-ը նա խփել է անցած մրցաշրջանում: Ընդ որում 3-րդ շրջանի խաղում Միհրանը ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել:

Արարատցիներից ամենաարդյունավետը թիմի նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչն է` դառնալով 6 գոլի հեղինակ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Արսեն Բեգլարյանը հանդես կգա Բելառուսի բարձրագույն խմբում

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

«Բանանցն» ու «Շիրակն» Անթալիայում մրցել են Դանիայի 1-ին դիվիզիոնի թիմերի հետ

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

«Պորտուի» սանը համալրել է «Գանձասար-Կապանի» կազմը

«Շիրակը» 2 «նորեկ» ունի

«Ալաշկերտը» հաղթանակ է տոնել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի թիմի նկատմամբ

«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Մարկոս Պիզելիի թիմի հետ

Գյումրեցի մարզիչների դիմակայությունը․ «Շիրակը» և «Լոռին» ոչ-ոքի են խաղացել

«Ալաշկերտի» գոլերը Բեկաբադի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում (տեսանյութ)

«Ալաշկերտը» վստահ հաղթանակ է տոնել Ուզբեկստանի Բարձրագույն խմբի ակումբի նկատմամբ

Արման Սահակյան. «Առանց լեգեոներների լիմիտի ի՞նչ իմաստ ունի ակադեմիա պահելը»