fbpx

«Շիրակի» ու ՀՖՖ-ի փոխադարձ պատասխանները և Ալեքսանդր Գրիգորյանի հերթական քննարկվող ժեստը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 26-ի իրադարձությունների քրոնիկոնը:

ՀՖՖ«Շիրակ ՖԱ»-ի՝ ֆեդերացիա ներկայացրած բողոքարկմանը պատասխանել է, որ այն չի կարող ընդունվել, քանի որ ներկայացվել է սահմանված կարգի և ժամկետների խախտմամբ: Այն այս տեսքն ունի՝

«Շիրակ ՖԱ»-ի պատասխանն այսպես է եղել. «Ի պատասխան ՀՖՖ՝ մեկ շաբաթ անց ներկայացրած գրությանը առ այն, որ «Շիրակ ՖԱ»-ն ուշ է ներկայացրել բողոքը, ցանկանում ենք նշել, որ ՀՖՖ համապատասխան աշխատակիցները պետք է տեղյակ լինեն կանոնակարգում (http://www.ffa.am/uploaded/2015/17-18A5.pdf) ընդգրկված 20.07 դրույթին, որի ժամկետները «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պահպանել է»։

Հենրիխ Մխիթարյանը՝ ԲԿՄԱ-ի դեմ ՉԼ հանդիպումից առաջ. «Շատ ուրախ եմ, որ Ռուսաստանում իմ հանդիպումներին շատ հայեր են ներկա լինում՝ Հայաստանի դրոշներով: Հուսով եմ՝ վաղը նույնպես այդպես կլինի: Կանեմ ամեն ինչ, որպեսզի լավ հանդես գամ և գոլ խփեմ: Գոլ խփեցի Եվրոպա լիգայի եզրափակչում, բայց ՉԼ-ն լիովին այլ մակարդակ է: «ՄՅՈՒ»-ն հաղթելու համար է պայքարում բոլոր մրցաշարերում»:

Ժոզե Մոուրինյո. «Հենրիխ Մխիթարյանի՝ մամուլի ասուլիսին մասնակցելը երաշխիք չէ, որ նա վաղը լինելու է մեկնարկային կազմում: Ես ընտրել եմ Մխիթարյանին՝ ռուս երկրպագուների և լրագրողների նկատմամբ հարգանքից ելնելով: Բանն այն է, որ այս ֆուտբոլիստը խոսում է ռուսերեն: Ես Մխիթարյանին գնահատում եմ նաև որպես ֆուտբոլիստի, բայց այստեղ ակնարկներ մի՛ փնտրեք»:

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկ. «Մեր առաջիկա մրցակցի՝ Հայաստանի հավաքականի կազմում լավ կատարողներ կան, բայց Մխիթարյանն առանձնանում է: Նա համակարգող խաղացող է: Նա առանցքային դեր ունի խաղի կազմակերպման գործում և թիմին վստահություն է հաղորդում: Մխիթարյանի մեջ երկու որակ կառանձնացնեմ՝ տաղանդը և աշխատասիրությունը»:

Ռուսաստանի ֆուտբոլային միության էթիկայի հանձնաժողովի նախագահ Սեմեն Անդրեև. ««Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն արդեն 2-րդ խաղն է՝ անպարկեշտ ժեստ է ցույց տալիս մրցակիցների երկրպագուներին: Դա գցում է ռուսական ֆուտբոլի վարկանիշը: Մարզիչը պետք է օրինակ լինի մյուսների համար: Այդպիսի արարքը երկրպագուներին դրդում է նոր արարքների»:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Ալեքսանդր Գրիգորյանի նման ժեստի պատճառը մրցակցի երկրպագուների վիրավորական վանկարկումներն են եղել: Մասնագետը խաղին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բաց է ցանկացած հանդիպման համար և հրապարակել է իր հեռախոսահամարը:

Մարատ Իզմայլովը որոշել է դադարեցնել համագործակցությունը Մոսկվայի «Արարատի» հետ, պաշտոնապես հաստատել է ակումբը: Իզմայլովն «Արարատ» էր տեղափոխվել այս ամռանը: 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել էր 4 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Մարատ Իզմայլով. «Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել «Արարատի» ղեկավարությանը, մարզչական շտաբին և ֆուտբոլիստներին անմոռանալի էմոցիաների համար: Ինձ համար շատ հաճելի էր լինել ֆուտբոլային այս ընտանիքում: Ինձ համար բարդ է այսպիսի որոշում կայացնելը: Սա անում եմ անձնական պատճառներից ելնելով: Վստահ եմ, որ «Արարատին» պայծառ ապագա է սպասվում»:

Ռուսաստանի ՊՖԼ, Հարավային գոտի, 10-րդ տուր. «Կրասնոդար-2» 4-2 «Սպարտակ Նալչիկ». Արայիկ Հովսեփյանը դարձել է գոլի հեղինակ: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: Հովսեփյանի թիմակից Լևոն Բայրամյանը չի հայտնվել հայտացուցակում: «Կրասնոդար-2»-ը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 11-րդ տուր. «Ախմատ» Մ-21 3-2 «Ռուբին» Մ-21. Գևորգ Հարությունյանը փոխարինման է մտել 70-րդ րոպեին: «Ռուբին» Մ-21-ը մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:

Մոսկվայի «Արարատի» երկրպագուները և Հայաստանից ժամանած ՖԱՖ ֆան-շարժումն այսպես էին աջակցում թիմին՝ «Տորպեդոյի» հետ մրցավեճում (3-2):

Ուզբեկստանի Բարձրագույն խումբ, 22-րդ տուր. «Կիզիլկում» 2-2 «Ալմալիկ». Արթուր Գևորգյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Կիզիլկումն» ընթանում է 11-րդ տեղում:

Մոնղոլիայի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր. «Դերեն» 0-2 «Սելենգեպրես». Դավիթ Ղանդիլյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Դերենը» եզրափակում է լավագույն հնգյակը:

Իրանի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Մեշհեդ» 0-1 «Գոստարեշ». Անդրանիկ Թեյմուրյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Գոստարեշը» զբաղեցնում է 13-րդ տեղը:

Ֆրանսիայի գավաթ, 4-րդ փուլ. «Լիմոժ» 3-0 «Շատենյո». Արթուր Թորոյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Լիմոժը» դուրս է եկել գավաթի խաղարկության 5-րդ փուլ:

Արգենտինայի 3-րդ դիվիզիոն, 5-րդ տուր. «Խուստո Խոսե դե Ուրկիսա» 0-0 «Դեպորտիվո Արմենիո». «Դեպորտիվո Արմենիոն» զբաղեցնում է 7-րդ տեղը:

Սեպտեմբերի 27-ին կայանալու են Հայաստանի Բարձրագույն խմբի 7-րդ տուրի 2 հանդիպումներ: «Արարատը» հյուրընկալելու է «Ալաշկերտին», իսկ «Բանանցը»՝ «Շիրակին»:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Յունայթեդի» Մ23 թիմի ֆուտբոլիստը պայքարում է քաղցկեղի դեմ

Ֆերգյուսոնը կվերադառնա «Օլդ Թրաֆորդ» որպես մարզիչ մայիսին

«Բանանցը» հետաքրքրված է հարձակման գծի 2 երիտասարդ խաղացողների ծառայություններով

Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

Մոուրինյո․ «Նեյմարը լավագույն բրազիլացին չէ Պելեից հետո, չպետք է մոռանալ Ռոնալդոյին ու Ռիվալդոյին»

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Սուլշերը՝ ծանր կացության մեջ․ ՄՅՈւ-ի առանցքային 2 ֆուտբոլիստներ կբացակայեն 2-3 շաբաթով

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

«Հադերսֆիլդի» դեմ տպավորիչ վերադարձից հետո, այս խաղը հիասթափություն էր». Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականները

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Սևիլիան» հաղթեց «Լացիոյին», «Ինտերը» հաղթանակ տարավ Ավստրիայում, այլ արդյունքներ

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչների մեկը

Տուխելը նվեր է արել ՊՍԺ-ի ֆուտբոլիտներին՝ «Յունայթեդին» հաղթելու կապակցությամբ

Նեյմարը «մեկ ոտքով» տոնում է ՊՍԺ-ի խփած գոլերը «Յունայթեդի» դարպասը (տեսանյութ)

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ