Հայկական 2 թիմերի գերխնդիրը «Շիրակին» «գահից» իջեցնելն է, իսկ Մ-19 հավաքականը պարտվեց հարևաններին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայկական 2 թիմերի գերխնդիրը «Շիրակին» «գահից» իջեցնելն է, իսկ Մ-19 հավաքականը պարտվեց հարևաններին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, D խումբ. ԲԿՄԱ 1-4 «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը 18-րդ րոպեին վաստակել է 11-մետրանոց, որն անվրեպ է իրացրել Ռոմելու Լուկակուն: Հայ կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավել է 57-րդ րոպեին՝ առաջին գոլը խփելով ՉԼ ընթացիկ խաղարկությունում: Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 60-րդ րոպեին:

Սա Հենրիխ Մխիթարյանի 50-րդ հանդիպումն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Բանանց» 3-0 «Շիրակ». աչքի են ընկել Ալեքսանդր Ջոկովիչը, Սիբո Կվասին և Նորայր Գյոզալյանը: Սա առաջատար «Շիրակի» 2-րդ անընդմեջ պարտությունն էր առաջնությունում:

«Արարատ» 1-3 «Ալաշկերտ». հաշիվը տանտերերից բացել է Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ հյուրերը պատասխանել են Արտակ Եդիգարյանի դիպուկ իրացրած 11-մետրանոցով և Ուրոշ Նենադովիչի դուբլով:

Առաջնության առաջատարն այս տուրից հետո առաջատարը մնում է «Շիրակը»՝ 15 միավորով: «Ալաշկերտը» 14 միավորով 2-րդ տեղում է, «Բանանցը» 12 միավորով՝ 3-րդը, իսկ «Արարատը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Սլովակիայի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Լիպանի» 1-2 «Ժիլինա». Վահան Բիչախչյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ժիլինան» պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում:

Ընկերական հանդիպում. Հայաստան Մ-19 0-1 Իրան Մ-19. այս երկու երկրների մինչև 19 տարեկանների հավաքականների հաջորդ ընկերական խաղը կկայանա սեպտեմբերի 29-ին: Այն կրկին տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Սեպտեմբերի 30-ին նշանակված «Արարատ»«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Պատճառն այն է, որ սեպտեմբերի 28-ից ուսումնամարզական հավաք է սկսելու Հայաստանի Մ-21 հավաքականը, որտեղ հրավիրվել են «Փյունիկի» 10 ֆուտբոլիստներ:

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին որակազրկվել է Ռուսաստանի գավաթի 2 խաղով: Պատճառը «ԲՄԱ-Խաբարովսկի» երկրպագուներին ուղղած անպարկեշտ ժեստն է: Մասնագետը «Տորպեդոյի» դեմ արդեն 2-րդ դիվիզիոնի մրցավեճում նմանատիպ արարքի համար ևս 2 հանդիպումով է որակազրկվելու ներքին առաջնությունում:

Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Բանանցի» և Դոնեցկի «Մետալուրգի» նախկին գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը մոտ է «Ստալը» գլխավորելուն: Այդ թիմից օրերս հեռացել էր Եղիշե Մելիքյանը: «Ստալում» են հանդես գալիս Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրներն ու Արթուր Դանիելյանը: 54-ամյա Կոստովի ապագայի վերաբերյալ հստակություն կլինի մոտակա ժամերին:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 7-րդ տուր. «Սուվալկի» 0-3 «Ռակուվ». Աղվան Պապիկյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 76-րդ րոպեին: «Ռակուվը» եզրափակում է լավագույն տասնյակը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր. «Ռաբոտնիչկի» 0-0 «Սիլեքս». Վարդան Պողոսյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին: «Ռաբոտնիչկին» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր. «Պոբեդա» 4-2 «Սկոպյե». Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Սկոպյեն» ընթանում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 10-րդ տեղում:

ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգա, A խումբ, 2-րդ տուր. ԲԿՄԱ Մ-19 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» Մ-19. Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգա, փլեյ-օֆֆ. «Կայրաթ» Մ-19 2-2 «Կրասնոդար» Մ-19. Հարություն Գրիգորյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 73-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 18-ին:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Տարխանով․ «Բելառուսի առաջնությունն ինչ-որ մղձավանջի է նման»

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ չեն Քեյնին գնելու հարցում

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

Դե Լիխտը կրկին հետաքրքրել է «Յունայթեդին»

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին