fbpx

Եվս 9 ֆուտբոլիստ՝ ազգային հավաքականում և «Ստալի» նոր գլխավոր մարզիչը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 29-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել ազգային առաջնության 9 ֆուտբոլիստի: «Ալաշկերտից» հրավիրվել են Արսեն Բեգլարյանը, Գագիկ Դաղբաշյանը, Արտակ Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը և Արտյոմ Սիմոնյանը, «Շիրակից»՝ Արտյոմ Միքայելյանը և Ռոբերտ Դարբինյանը, «Փյունիկից»՝ Գոռ Մանուկյանը, «Գանձասար-Կապանից»՝ Գրիգոր Մելիքսեթյանը:

Ընկերական խաղ. Հայաստանի Մ-19 2-2 Իրանի Մ-19. Արտակ Օսեյանի գլխավորած թիմից հաջողության են հասել Արմեն Նահապետյանը և Կարեն Մելքոնյանը, իսկ հյուրերից՝ Ամիր Մահդի Ջանմալեկին և Մեհդի Բայաթը: Այս 2 հավաքականները Երևանում ընկերական հանդիպում էին անցկացրել նաև 2 օր առաջ, և իրանցիները հաղթանակ էին տոնել 1-0 հաշվով:

Հայաստանի Մ-21 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում սկսել է ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով «Եվրո-2019»-ի ընտրական փուլում Ջիբրալթարի և Ավստրիայի նույն տարիքային ընտրանիների դեմ խաղերին: Հայաստան Մ-21 – Ջիբրալթար Մ-21 հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 2-ին, իսկ Հայաստան Մ-21 – Ավստրիա Մ-21 մրցավեճը՝ հոկտեմբերի 10-ին:

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Ալ-Շաբաբ» 0-1 «Ալ-Նասր». Մարկոս Պիզելին մասնակցել է առաջին խաղակեսին: «Ալ-Շաբաբը» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 11-րդ տուր. «Աստորիա» 1-3 «Շտուտգարտ-2». Հայկ Գալստյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին, զգուշացվել է դեղին քարտով: «Շտուտգարտ-2»-ն ընթանում է 6-րդ տեղում:

Առաջին խմբի առաջնության և գավաթի խաղարկության խաղացանկում կատարվել է փոփոխություն: «Էրեբունի» «Ավան Ակադեմիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզադաշտում: Իսկ գավաթի 1/4 եզրափակիչ «Ավան Ակադեմիա» «Գանձասար-Կապան» պատասխան մրցավեճը տեղափոխվել է և կայանալու է հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին:

«Ստալի» նախագահ Վարդան Իսրայելյանը հայտարարել է, որ հրաժարական տված Եղիշե Մելիքյանի փոխարեն թիմը կգլխավորի Նիկոլայ Կոստովը: 54-ամյա մասնագետն ու նրա շտաբը կանցնեն աշխատանքի հոկտեմբերի 2-ից: Կոստովը հայտնի է Երևանի «Բանանցում» և Դոնեցկի «Մետալուրգում» իր աշխատանքով: «Ստալում» են խաղում Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրներն ու Արթուր Դանիելյանը:

Ֆրանսիայի Լիգա-1, 8-րդ տուր. «Մոնակո» 1-1 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը բաժանում է 10-11-րդ տեղերը:

Ուկրաինայի Մ-21 առաջնություն, 11-րդ տուր. «Օլիմպիկ» Մ-21 1-4 «Մարիուպոլ» Մ-21. Արթուր Ավագիմյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին: «Մարիուպոլ» Մ-21-ը եզրափակում է լավագույն քառյակը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 12-րդ տուր. «Սպարտակ» Մ-21 1-0 «Ուրալ» Մ-21. Վոլոդյա Իսրայելյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ուրալ» Մ-21-ը զբաղեցնում է 16-րդ տեղը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 12-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21 1-0 «Ռոստով» Մ-21. «ԲՄԱ-Խաբարովսկից» Մանվել Ահարոնյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին, իսկ «Ռոստովից» Նորիկ Մկրտչյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21-ը 8-րդ հորիզոնականում է, իսկ «Ռոստով» Մ-21-ը եզրափակում է լավագույն տասնյակը:

Սեպտեմբերի 30-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրը: 2-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցելու է լավագույն եռյակը եզրափակող «Բանանցի» հետ: Տուրի կենտրոնական խաղի վերաբերյալ բոլոր մանրամասներն՝ այստեղ:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը լքեց «Փյունիկը»

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

«Արարատ-Արմենիան» միայն «Փյունիկին» է զիջում հյուրընկալվելիս վաստակած միավորներով

Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

Էդգար Մալաքյանն այլևս չի հանդիսանում «Պետրոլուլի» ֆուտբոլիստ

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»

Պաշտոնական. «Անժիի» պաշտպանը միացել է «Փյունիկին»