Չեմպիոնն առնվազն մեկ օրով «սիրելի» դիրքում է, իսկ հայազգի 3 հարձակվող գոլի հեղինակ դարձավ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Չեմպիոնն առնվազն մեկ օրով «սիրելի» դիրքում է, իսկ հայազգի 3 հարձակվող գոլի հեղինակ դարձավ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 30-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Բարձրագույն խումբ, 8-րդ տուր. «Ալաշկերտ» 2-0 «Բանանց». 11մ հարվածով աչքի է ընկել առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանը, հաշիվը կրկնապատկել է Լեստեր Պելտիերը:

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո 17 միավորով բարձրացել է 1-ին հորիզոնական՝ շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Շիրակին» (15 միավոր): «Բանանցը» 12 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Հոկտեմբերի 1-ին Գյումրիում «Շիրակն» ուժերը չափելու է «Գանձասար-Կապանի» հետ: Առաջիկա խաղի վերաբերյալ բոլոր մանրամասներն՝ այստեղ:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր. «Մանչեսթեր Յունայթեդ» 4-0 «Քրիստալ Փելաս». Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյոյի թիմը շարունակում է «Մանչեսթեր Սիթիի» հետ համատեղ գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր. «Սպարտակ Մոսկվա» 2-0 «Ուրալ». Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ստացել դեղին քարտ, իսկ նրա թիմակից Էդգար Մանուչարյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ուրալն» ընթանում է 8-րդ տեղում:

Հենրիխ Մխիթարյանն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի վարկածով ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Մանչեսթեր Յունայթեդից» այդ կազմում ներկայացված է նաև հարձակվող Անտոնի Մարսյալը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» 2-1 «Ռոստով». «ԲՄԱ-Խաբարովսկից» Ռուսլան Կորյանը և «Ռոստովից» Խորեն Բայրամյանը չեն մասնակցել հանդիպմանը. երկուսն էլ մնացել են պահեստայինների նստարանին: «ԲՄԱ-Խաբարովսկը» զբաղեցնում է 13-րդ տեղը, իսկ «Ռոստովը» 6-րդն է մրցաշարային աղյուսակում:

Քաթարի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր. «Ալ-Արաբի» 2-1 «Քաթար ՍԿ». Մարտիկ Մարտիկյանը դարձել է դուբլի հեղինակ: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 71-րդ րոպեին: «Ալ-Արաբին» զբաղեցնում է 8-րդ տեղը:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Ֆ91 Դյուդելանժ» 3-2 «Պրոգրես Նիդերկորն». Ալեքսանդր Կարապետյանը դարձել է գոլի հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Պրոգրես Նիդերկորնը» մրցաշարային աղյուսակում 2-րդն է:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 10-րդ տուր. «Կոմարնո» 3-1 «Զվոլեն». Դավիթ Հովսեփյանը դարձել է դուբլի հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ նրա թիմակից Վահագն Միլիտոսյանը չի հայտնվել հայտացուցակում: «Կոմարնոն» զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 9-րդ տուր. «Սկոպյե» 0-0 «Ռաբոտնիչկի». «Սկոպյեից» Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ «Ռաբոտնիչկիից» Վարդան Պողոսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Սկոպյեն» զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ «Ռաբոտնիչկին» ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 11-րդ տուր. «Ստոմիլ» 1-3 «Ռակուվ». Աղվան Պապիկյանը մասնակցել է առաջին խաղակեսին: «Ռակուվն» ընթանում է 7-րդ հորիզոնականում:

2018թ. Եվրոպայի Մ-17 առաջնություն, ընտրական փուլ. Ռուսաստանի Մ-17 0-1 Ֆինլանդիա Մ-17. Էդգար Սևիկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 68-րդ րոպեին: Ռուսաստանի Մ-17 հավաքականն իր ընտրական խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը:

Շվեդիայի 4-րդ դիվիզիոն, 24-րդ տուր. «Լինչյոպինգ Սիթի» 2-1 «Բու». Լևոն Պաչաջյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին 2-րդ գնդակն ուղարկելու մրցակցի դարպասը: Պաչաջյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Լինչյոպինգ Սիթին» վաղաժամ ապահովել է չեմպիոնությունը և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դանիայի Սուպերլիգա, 11-րդ տուր. «Հոբրո» 1-1 «Օդենսե». Էդգար Բաբայանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 64-րդ րոպեին: «Հոբրոն» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Ազգային լիգա, 16-րդ տուր. «Օլիմպիեց» 2-1 «Ֆակել». Արմեն Համբարձումյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ նրա թիմակից Արթուր Առուստամյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ֆակելը» զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր. «Ատիրաու» 3-1 «Շախտյոր Կարագանդա». Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 80-րդ րոպեին: «Շախտյորը» զբաղեցնում է 7-րդ տեղը:

Էստոնիայի Բարձրագույն խումբ, 32-րդ տուր. «Լևադիա» 3-2 «Ինֆոնետ Տալին». Սերգեյ Թումասյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ալեքսանդր Թումասյանը փոխարինման է մտել 64-րդ րոպեին: «Ինֆոնետ Տալինը» եզրափակում է լավագույն քառյակը:

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն, 6-րդ տուր. «Ռեյնսբուրգսե Բոյս» 2-3 ՎՎՍԲ. Մասիս Բակերջյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ռեյնսբուրգսե Բոյսն» ընթանում է 14-րդ հորիզոնականում:

Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոն, 10-րդ տուր. «Ստադ Նիոն» 1-0 «Յունայթեդ Ցյուրիխ». Հրաչ Յագանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: «Ստադ Նիոնը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 12-րդ տուր. «Անժի» Մ-21 2-1 «Զենիթ» Մ-21. Կիրիլ Ալոյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Զենիթ» Մ-21-ն ընթանում է 8-րդ տեղում:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 12-րդ տուր. ԲԿՄԱ Մ-21 1-1 ՈՒՖԱ Մ-21. Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: ԲԿՄԱ Մ-21-ը եզրափակում է լավագույն քառյակը:

 Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

Դե Լիխտը կրկին հետաքրքրել է «Յունայթեդին»

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին»

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

«Նապոլիի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

«Ֆերգյուսոնն ասաց՝ եթե զիջենք տիտղոսը, ապա այս 2 տխմարների պատճառով»․ Վան Պերսիի պատմությունը

Ռեշֆորդը պատմել է՝ ինչով է զբաղվում կարանտինի ժամանակ