Արտակ Եդիգարյանն իր ցուցանիշով զիջում է միայն Հենրիխ Մխիթարյանին - VNews
Բաժիններ

Արտակ Եդիգարյանն իր ցուցանիշով զիջում է միայն Հենրիխ Մխիթարյանին

Նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկը՝ Արտակ Եդիգարյանն ընթացիկ առաջնությունում էլ աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: «Բանանցի» հետ 8-րդ տուրի սկզբունքային խաղում հստակ իրացնելով 11մ հարվածը, Արտակն ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցրեց 7-ի և շարունակում է վստահորեն միանձնյա գլխավորել լավագույն ռմբարկուների ցանկը:

Ընդ որում Եդիգարյանը մասնակցել է առաջնության 7 հանդիպման: Այնպես որ Արտակը միջինը մեկ խաղում մեկ գնդակ է խփել, ինչը բավական բարձր արդյունք է: Նախորդ մրցաշրջանի համեմատ Եդիգարյանը բավական արդյունավետ է գործում առաջնության մեկնարկում: Համեմատության համար նշենք, որ 2016/17թթ. առաջնության մեկնարկային 8 խաղերում Արտակն ընդամենը մեկ գոլ էր խփել, իսկ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը 4 գնդակով գլխավորում էր նրա եղբայրը:

Եթե հաշվի առնենք, որ Արտակ Եդիգարյանը թիմի տուգանային և 11մ հարվածների հիմնական իրացնողն է և այդ պարտականությունը հրաշալի է կատարում, ապա վստահորեն կարելի է փաստել, որ շնորհալի ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում կգերազանցի նախորդ մրցաշրջանում գրանցած արդյունավետության իր անձնական ռեկորդը, երբ 13 անգամ գրավել էր մրցակիցների դարպասները:

Եդիգարյանի ներկայիս արդյունքը ռեկորդային է «Ալաշկերտի» պատմության մեջ: Մինչ այդ առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում ալաշկերտցիներից առավել արդյունավետ էր գործել թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, ով 2015/16թթ. առաջնությունում 6 գոլի հեղինակ էր դարձել:

Արտակ Եդիգարյանը կրկնեց վերջին 8 առաջնությունների մեկնարկային 8 հանդիպումների արդյունավետության ռեկորդը, որի համահեղինակներն են Գևորգ Ղազարյանը («Փյունիկ», 2010թ.), Դու Բալան («Բանանց», 2010թ.) և Արտակ Դաշյանը («Գանձասար», 2013/14թթ.), որոնք ևս 7 գոլի հեղինակ են դարձել:

2003թ. սկսած վերջին 15 առաջնությունների մեկնարկային 8 հանդիպումներում խփած գոլերի քանակով լավագույն ցուցանիշը պատկանում է Հենրիխ Մխիթարյանին, ով 2009թ. դարձել էր 9 գոլի հեղինակ: Ընդ որում 20-ամյա Հենրիխը մասնակցել էր 7 խաղի՝ իր օգտին հեթ-տրիկներ գրանցելով  «Գանձասարի» և «Բանանցի» հետ հանդիպումներում:

Այդ տարի Մխիթարյանը մասնակցեց առաջնության 10 խաղի՝ դառնալով 11 գոլի հեղինակ, որից հետո տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Չնայած դրան, նա բավական ժամանակ գլխավորում էր Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը և միայն վերջնագծում նրա ցուցանիշը գերազանցեցին մի քանի ֆուտբոլիստներ, որոնցից ուլիսցի Արթուր Քոչարյանը 15 գնդակով արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»:

Եթե դիտարկենք 2000-ականներին անցկացված բոլոր առաջնությունները, ապա մեկնարկային 8 հանդիպումներում ցույց տված արդյունավետությամբ յուրօրինակ ռեկորդակիրը նախկին փյունիկցի Արման Քարամյանն է, ով 2002թ. առաջնությունում 12 գոլ էր խփել, իսկ մրցաշրջանն ավարտել էր 36 գնդակով՝ ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու:

Սակայն նրա ցուցանիշը լավագույնը չէ ՀՀ առաջնությունների պատմության մեջ: Բացարձակ ռեկորդակիրը «Բանանցի» նախկին հարձակվող Աշոտ Բարսեղյանն է, ով 1993թ. առաջնության մեկնարկային 8 տուրերում աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ 14 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Ընդ որում Բարսեղյանը ևս մասնակցել է 7 խաղի:

Բարսեղյանը «Մալաթիա-Կիլիկիայի» հետ մեկնարկային խաղում դարձել էր ֆուտբոլային պոկերի հեղինակ, իսկ 6-րդ տուրում 7 գնդակ էր խփել Աշտարակի «Քասախի» դարպասը, որին «Բանանցը» հաղթել էր 13-1 անսովոր հաշվով: Հաջորդ 5 հանդիպումներում ևս Բարսեղյանը դաշտից չէր հեռացել առանց գոլի՝ ընդհանուր առմամբ խփելով  8 գնդակ:

«Բանանցի» հարձակվողը 1993թ. առաջնությունում մասնակցելով 10 խաղի, իր հաշվին 20 գոլ էր գրանցել, որից հետո մեկնել էր Լիբանան: Այդ արդյունքը ևս յուրօրինակ ռեկորդ է, որը մինչ օրս չի գերազանցվել:

Ընդունված է համարել, որ հաջող սկիզբը գործի կեսն է: Նախորդ 17 առաջնություններից 12-ում լավագույն ռմբարկու ճանաչված ֆուտբոլիստները լավագույն արդյունքն են ունեցել նաև մեկնարկային 8 տուրերում:

4 առաջնությունում մեկնարկային 8 հանդիպումներում լավագույն արդյունքն ունեցող ֆուտբոլիստները (2000թ.՝ Արտյոմ Բեռնեցյան,  2009թ.՝ Հենրիխ Մխիթարյան, 2011թ.՝ Մարկոս Պիզելի, 2013/14թթ.՝ Արտակ Դաշյան) մրցաշրջանի կեսից մեկնել են արտերկիր, այլապես կարող էին արժանանալ «Ոսկե խաղակոշիկին»:

Փաստորեն ստացվում է, որ միայն նախորդ առաջնության մեկնարկում լավագույն արդյունքը ցույց տված Արթուր Եդիգարյանին չի հաջողվել շարունակել արդյունավետ խաղն ու ճանաչվել լավագույն ռմբարկու:

VivaroNews.am-ը ներկայացնում է 2000-ականներին անցկացված ՀՀ առաջնությունների մեկնարկային 8 տուրերում բոլորից արդյունավետ գործած ֆուտբոլիստների, ինչպես նաև մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցանիշները (փակագծում նշված է ռմբարկուի խփած գոլերի քանակն առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում):

Թվական Մեկնարկի ռմբարկուն Ակումբ Գոլ Լավագույն ռմբարկուն Ակումբ Գոլ
2016/17 Արթուր Եդիգարյան «Ալաշկերտ» 4 Արտակ Եդիգարյան

Միհրան Մանասյան

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

13 (1)

13 (2)

2015/16 Միհրան Մանասյան «Ալաշկերտ» 6 Միհրան Մանասյան

Հեբեր Արաուխո

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

16 (6)

16 (5)

2014/15 Սեսար Ռոմերո «Փյունիկ» 6 Սեսար Ռոմերո

Ժան-Ժակ Բուգուհի

«Փյունիկ»

«Շիրակ»

21 (6)

21 (4)

2013/14 Արտակ Դաշյան «Գանձասար» 7 Միհրան Մանասյան «Ալաշկերտ» 17 (4)
2012/13 Նորայր Գյոզալյան «Իմպուլս» 5 Նորայր Գյոզալյան «Իմպուլս» 22 (5)
2011 Մարկոս Պիզելի «Փյունիկ» 4 Բրունո Կորեա «Բանանց» 16 (3)
2010 Գևորգ Ղազարյան

Դու Բալա

«Փյունիկ»

«Բանանց»

7

7

Գևորգ Ղազարյան

Մարկոս Պիզելի

«Փյունիկ»

«Փյունիկ»

16 (7)

16 (4)

2009 Հենրիխ Մխիթարյան «Փյունիկ» 9 Արթուր Քոչարյան «Ուլիս» 15 (4)
2008 Մարկոս Պիզելի «Արարատ» 8 Մարկոս Պիզելի «Արարատ» 17 (8)
2007 Մարկոս Պիզելի «Արարատ» 7 Մարկոս Պիզելի «Արարատ» 22 (7)
2006 Արսեն Ավետիսյան

Լևոն Փաչաջյան

Արմեն Շահգելդյան

Արամ Հակոբյան

«Փյունիկ»

«Փյունիկ»

«Միկա»

«Բանանց»

6

6

6

6

Արամ Հակոբյան «Բանանց» 25 (6)
2005 Նշան Էրզրումյան «Կիլիկիա» 6 Նշան Էրզրումյան «Կիլիկիա» 18 (6)
2004 Գալուստ Պետրոսյան

 

«Փյունիկ»

 

6 Գալուստ Պետրոսյան

Էդգար Մանուչարյան

«Փյունիկ»

«Փյունիկ»

21 (6)

21 (2)

2003 Արա Հակոբյան «Բանանց» 8 Արա Հակոբյան «Բանանց» 45 (8)
2002 Արման Քարամյան «Փյունիկ» 12 Արման Քարամյան «Փյունիկ» 36 (12)
2001 Արման Քարամյան «Փյունիկ» 9 Արման Քարամյան «Փյունիկ» 21 (9)
2000 Արտյոմ Բեռնեցյան «Շիրակ» 7 Արա Հակոբյան «Արաքս» 21 (6)

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» արդեն մի քանի այլընտրանք է գտել Մխիթարյանի համար

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

Մարկոս․ «Հիմա մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում (տեսանյութ)

#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը

Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն «Ռոմայի»

Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

Մխիթարյանի ու «Ռոմայի» ճանապարհները կարող են բաժանվել