fbpx
Բաժիններ

Հայաստան – Լեհաստան խաղը՝ սլովենացիների պատասխանատվության տակ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոկտեմբերի 3-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Առաջին խումբ, 7-րդ տուր. «Էրեբունի» 0-3 «Ավան Ակադեմիա». գոլերի հեղինակ են դարձել Արման Ասիլյանը, Միհրան Պետրոսյանը և Արմեն Նահապետյանը: «Էրեբունին» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ավան Ակադեմիան» 11 միավորով 3-4-րդ հորիզոնականներն է կիսում «Բանանց-2»-ի հետ: Առաջատարները «Լոռին» (17  միավոր) և «Արցախն» են (16):

ՀայաստանԼեհաստան ընտրական հանդիպումը սպասարկելու է Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Նրան օգնելու են Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունը կատարելու է Դամիր Սկոմինան: ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա):

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը կայանալու է հոկտեմբերի 4-ին, ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ ընտրանու նախախաղային մարզումը սկսվելու է 17:30-ին:

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի է ունենալու նույն օրն ավելի վաղ՝ ժամը 15:30-ին, «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում: Լեհերի նախախաղային մարզումն էլ «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկելու է 19:00-ին: Մարզումներին և մամուլի ասուլիսներին կարող են ներկա գտնվել միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչները:

Ռոբերտ Լևանդովսկի. «Հայերի հետ մեր հարկի տակ կայացած խաղում մենք երկար ժամանակ քանակական առավելությամբ էինք հանդես գալիս (կարմիր քարտ էր ստացել Գաել Անդոնյանը-խմբ.), բայց դա հեշտ հանդիպում չէր: Մենք գիտենք՝ որ գործոններում պետք է բարելավենք: Տեղյակ ենք՝ իմ նախկին խաղընկեր Հենրիխ Մխիթարյանն ինչպիսի ֆուտբոլիստ է և ինչ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար»:

«Եվրո-2018», ընտրական փուլ, 1-ին փուլ, 3-րդ տուր. Իսլանդիա Մ-17 2-0 Ռուսաստան Մ-17. Էդգար Սևիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, զգուշացվել է դեղին քարտով: Ռուսաստանի Մ-17-ն ընթանում է 3-րդ տեղում:

Արգենտինայի Պրիմերա, 5-րդ տուր. «Նյուելս Օլդ Բոյզ» 0-0 «Գոդոյ Կրուս». Մաուրո Գևգեոզյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպումն է անցկացրել՝ փոխարինման մտնելով 71-րդ րոպեին: «Նյուելս Օլդ Բոյզը» զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:

«Բանանցը» ներկայացրել է թիմի՝ սեպտեմբեր ամսին խփած բոլոր գոլերը: Նշենք, որ Արամ Ոսկանյանի թիմն այս պահի դրությամբ եզրափակում է Բարձրագույն խմբի առաջնության լավագույն եռյակը:

Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստ Ալեքսեյ Ռեբկո. «Մեր թիմը ձգտում է կենտրոնանալ սեփական ելույթների վրա և մեծ ուշադրություն չդարձնել մրցակիցների արդյունքներին: Եթե մենք հաղթենք բոլոր խաղերը, ապա անպայման կզբաղեցնենք 1-ին հորիզոնականը և ձեռք կբերենք Ազգային լիգայի ուղեգիր: Հետևաբար, բոլոր մտքերն ուղղված են միայն այդտեղ»:

Ղազախստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Գևորգ Նաջարյան. «Վերջին շրջանում Կարագանդայի «Շախտյորում» շատ խաղաժամանակ չեմ ստանում, բայց 100%-ով պատրաստ եմ օգնելու հավաքականին: Հուսով եմ՝ մոտ ժամանակներս ավելի հաճախ կխաղամ ակումբում: Ինչ վերաբերում է այս ընտրական փուլին, ապա փորձելու ենք գոնե 2-րդ տեղով դուրս գալ «Եվրոյի» եզրափակիչ փուլ»:

Այս տեսանյութում էլ ներկայացված են Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու, «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի բոլոր 7 գոլերն 8-րդ տուրի դրությամբ:

Ռուսաստանի ՊՖԼ, Հարավային գոտի, 3-րդ տուր. «Կուբան-2» 0-5 «Կրասնոդար-2». Արայիկ Հովսեփյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Լևոն Բայրամյանն ու Հարություն Գրիգորյանը եղել են մեկնարկային կազմում, երկուսն էլ փոխարինվել են 63-րդ րոպեին: «Կրասնոդար-2»-ը զբաղեցնում է 2-րդ տեղը:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ֆոնսեկան պատասխանել է «որքա՞ն խաղաժամանակ կստանա Մխիթարյանը «Բոլոնիայի» դեմ խաղին» հարցին

Մխիթարյանն ու խաղընկերները ժամանել են Բոլոնյա (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Բոլոնիայի» դեմ խաղի համար (տեսանյութ)

«Շիրակը» հաղթեց չեմպիոնին, «Ալաշկերտի» հաղթարշավն էլ շարունակվում է (տեսանյութ)

Խաղերի մեծամասնությունը կայանալու է Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 8-րդ տուրին ընդառաջ

Մխիթարյանի վարկանիշը FIFA20-ում

ՀՀ – 28. Լա՞վ գիտեք Բարձրագույն Խմբի ռեկորդները. VNews-ի Quiz-ը

Բարձրագույն խմբի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Մխիթարյանը մեկնարկում է Եվրոպա լիգայում իր նոր երթը «Ռոմայի» հետ

Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Զբիգնև Բոնեկ. «Ռոմայում» վաղուց Մխիթարյանի նման ֆուտբոլիստի անհրաժեշտություն կար»

Մխիթարյանը՝ «Ռոմայի» ամսագրի շապիկին

Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում»․ Ինչպես արձագանքեցին իտալական մամուլը, թիմակիցներն ու Ֆրանչեսկո Տոտին (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)