Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Marca. Պիկեն և Ռամոսն առանձնազրույց են ունեցել ու խոստացել մի կողմ թողնել տարաձայնությունները

20170929 the18 image gerard pique sergio ramos - Marca. Պիկեն և Ռամոսն առանձնազրույց են ունեցել ու խոստացել մի կողմ թողնել տարաձայնությունները

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ժողով է անցկացրել ընտրանու ճամբարում, որի ժամանակ ընդգծել է, որ ազգային հավաքականի առաջնային նպատակը մնում է 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղիղ ուղեգիր նվաճելը:

Մասնագետն իր սաներին խնդրել է մի կողմ թողնել քաղաքական և անձնական բոլոր հարցերը: Լոպետեգեն ֆուտբոլիստներին նաև հորդորել է հավատարիմ մնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրենքներին և մոռանալ ակումբային շահերի մասին:

Ինչպես հաղորդում է Marca-ն, առանձնազրույց են ունեցել նաև Սերխիո Ռամոսը և Ժերար Պիկեն, ովքեր վերջինիս՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեին մասնակցելու առիթով ավելի վաղ վեճի էին բռնվել: Այդուհանդերձ, ֆուտբոլիստները խոստացել են, որ մի կողմ կթողնեն քաղաքական բոլոր տարաձայնությունները՝ հանուն հավաքականի շահերի:

Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլում հոկտեմբերի 6-ին ընդունելու է Ալբանիային, իսկ հոկտեմբերի 9-ին հյուրընկալվելու է Իսրայելին:


ԱԱ-2018. Հայտնի են լավագույն գոլի հավակնորդները

Լուիս Էնրիկե. «Ովքեր ինձ մեղադրում են հակամադրիդիզմի մեջ, կարող եմ ասել, որ նրանց շատ եմ սիրում»

Պաշտոնական. Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը

Ֆերնանդո Յերոն լքել է Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը

Ռոնալդուի մարզաշապիկները սկսել են զգալիորեն ավելի քիչ վաճառվել «Ռեալի» խանութում

Ռակիտիչ. «Այդ պահին մտածեցի՝ ոչինչ չեմ հասկանում ֆուտբոլից»

Չավիի պատասխանն Իսպանիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

Ինիեստայի բաց նամակը թիմակիցներին ու երկրապուգներին՝ միջազգային կարիերան ավարտելուց հետո

Անակնկալ թեկնածու Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար

Դիեգո Կոստան չէր ցանկանո՞ւմ, որ 11 մետրանոց նշակետին մոտենա Կոկեն

Մոսկովյան մեծ տոնախմբությունը Իսպանիայի նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակից հետո (տեսանյութ)

Պատմական պահ. Ինչպես էին ռուսները նշում իրենց հաղթանակը Իսպանիայի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է 4 մասնագետ

Իսկո. «Սա իմ կարիերայի ամենատխուր օրն է»

Վիճակագրություն, որը նսեմացնում է Դավիդ դե Խեային

Ինչ էր կատարվում սոցցանցերում, երբ Ռուսաստանը հաղթեց Իսպանիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ