Որ ցուցանիշն է առաջին անգամ գրանցվում Հայաստանի հավաքականի պատմության մեջ - VNews
Բաժիններ

Որ ցուցանիշն է առաջին անգամ գրանցվում Հայաստանի հավաքականի պատմության մեջ

Լեհերից 1-6 ջախջախիչ հաշվով կրած հերթական խայտառակ պարտությամբ Հայաստանի ազգային հավաքականը կրկնեց ընտրական մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով պարտության (Ռումինիա՝ 0-5) հակառեկորդը:

Ինչպես նաև առաջին անգամ ընտրական մրցախաղում սեփական դարպասը 6 գոլ ընդունեց՝ նոր հակառեկորդի հեղինակ դառնալով:

ՀՀ հավաքականի հանդիպումներում սա 3-րդ դեպքն էր, երբ մրցակցին հաջողվեց 6 անգամ գրավել մեր ընտրանու դարպասը: Առաջին անգամ դա պատահել է 1996թ. հունվարի 17-ին Մարոկկոյի հավաքականի հետ կայացած ընկերական մրցախաղում, որում Սամվել Դարբինյանի սաները 6 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը:

Գոլերից 4-ը բաց թողեց առաջին խաղակեսում դարպասը պաշտպանած Հարություն Աբրահամյանը, երկուսը խփվեց ընդմիջումից հետո նրան փոխարինած Արմեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:

Ի դեպ, դա ՀՀ հավաքականի պատմության մեջ խոշոր հաշվով կրած առաջին պարտությունն էր:

Երկրորդ անգամ ՀՀ հավաքականը մեկ խաղում 6 գոլ է բաց թողել 2014թ. հունիսի 6-ին Մայնցում Գերմանիայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցախաղում, որում դաշտի տերերը հաղթեցին 6-1 հաշվով: Այդ խաղում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանում էր Ռոման Բերեզովսկին, իսկ գլխավոր մարզիչը Բերնար Շալանդն էր:

Իսկ ամենախոշոր հաշվով պարտությունները ՀՀ հավաքականը կրել է 1997թ.՝  Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ 7 անպատասխան գնդակ ընդունելով Չիլիի և Վրաստանի ընտրանիների հետ անցկացրած ընկերական մրցախաղերում:

Հայաստանի հավաքականը չափազանց անհաջող է հանդես գալիս աշխարհի առաջնության ընտրական ընթացիկ մրցաշարում՝ կրելով խոշոր հաշվով 4-րդ պարտությունը: Դրանցից առաջինը (Ռումինիա՝ 0-5) մեր ֆուտբոլիստները կրել են Վարուժան Սուքիասյանի օրոք, իսկ հաջորդ 3-ը (Չեռնոգորիա՝ 1-4, Դանիա` 1-4, Լեհաստան՝ 1-6)՝ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը ևս մեկ հակառեկորդ կրկնեց: Ընտրական մեկ մրցաշարում մեր ֆուտբոլիստները խոշոր հաշվով 4 պարտություն էին կրել միայն 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում (2-ական՝ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի գլխավորությամբ): Հարկ է նշել, որ այն ժամանակ մեր ֆուտբոլիստները մրցակիցներին զիջել էին ավելի փոքր հաշվով, իսկ հավաքականում չկար բարձրակարգ այնպիսի անվանի ֆուտբոլիստ, ինչպիսին ներկայիս հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է:

Ընտրական այդ մրցաշարում մեր ֆուտբոլիստները երկու անգամ զիջել էին Չեխիայի հավաքականին (0-3, 1-4) և միևնույն 0-3 հաշվով պարտվել էին մակեդոնացիներին ու ռումինացիներին:

Հայաստանի հավաքականն անցկացրած 188 հանդիպումներում խոշոր հաշվով 33-րդ պարտությունը կրեց: Դրանցից 22-ը գրանցվել են ընտրական մրցախաղերում, 11-ը` ընկերական հանդիպումներում:

Ընդհանուր առմամբ 23 հավաքականի է հաջողվել խոշոր հաշվով հաղթել ՀՀ հավաքականին: Առավել հաճախ` 4 անգամ մեր ֆուտբոլիստները խոշոր հաշվով զիջել են չեխերին, 3-ական անգամ էլ պարտվել են իսպանացիներին և գերմանացիներին:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի կրած խոշոր հաշվով պարտությունների ցանկը:

Ամսաթիվ Մրցավայր Մրցակից Հաշիվ Մրցախաղ
17.01.1996 Վիտրոլես Մարոկկո 0-6 Ը
20.06.1996 Լիմա Պերու 0-4 Ը
30.06.1996 Պորտովիեխո Էկվադոր 0-3 Ը
09.10.1996 Երևան Գերմանիա 1-5 ԱԱ
04.01.1997 Վինյա դել Մար Չիլի 0-7 Ը
30.03.1997 Թբիլիսի Վրաստան 0-7 Ը
10.09.1997 Դորտմունդ Գերմանիա 0-4 ԱԱ
27.03.1999 Երևան Ռուսաստան 0-3 ԵԱ
28.03.2001 Վարշավա Լեհաստան 0-4 ԱԱ
05.09.2001 Լվով Ուկրաինա 0-3 ԱԱ
06.10.2001 Երևան Նորվեգիա 1-4 ԱԱ
02.04.2003 Լեոն Իսպանիա 0-3 ԵԱ
11.10.2003 Երևան Իսպանիա 0-4 ԵԱ
18.08.2004 Սկոպիե Մակեդոնիա 0-3 ԱԱ
13.10.2004 Երևան Չեխիա 0-3 ԱԱ
08.06.2005 Կոնստանցա Ռումինիա 0-3 ԱԱ
07.09.2005 Օլոմոուց Չեխիա 1-4 ԱԱ
11.10.2006 Բելգրադ Սերբիա 0-3 ԵԱ
17.10.2007 Բրյուսել Բելգիա 0-3 ԵԱ
10.09.2008 Ալբասետե Իսպանիա 0-4 ԱԱ
15.10.2008 Զենիցա Բոսնիա 1-4 ԱԱ
12.08.2009 Երևան Մոլդովա 1-4 Ը
10.08.2011 Կաունաս Լիտվա 0-3 Ը
26.03.2013 Երևան Չեխիա 0-3 ԱԱ
06.06.2014 Մայնց Գերմանիա 1-6 Ը
14.10.2014 Երևան Ֆրանսիա 0-3 Ը
08.10.2015 Նիցցա Ֆրանսիա 0-4 Ը
11.10.2015 Երևան Ալբանիա 0-3 ԵԱ
31.08.2016 Մլադա Բոլեսլավ Չեխիա 0-3 Ը
08.10.2016 Երևան Ռումինիա 0-5 ԱԱ
10.06.2017 Պոդգորիցա Չեռնոգորիա 1-4 ԱԱ
04.09.2017 Երևան Դանիա 1-4 ԱԱ
05.10.2017 Երևան Լեհաստան 1-6 ԱԱ

Աշոտ  Հայրապետյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Խորեն Բարյամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստովի» հետ

Շևչենկոն իր կարիերայի ամենատհաճ դեղին քարտն ստացել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Կապառոս․ «Մեր հավաքականը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում»

Հայտնի է՝ ովքեր են ընդգրկվել Խոակին Կապառոսի գլխավորած մարզչական շտաբում

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

Թվեք Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներին ԵԱ և ԱԱ ընտրական խմբային փուլերում. VNews-ի Quiz-ը

Մաթյո Եզիկյան. Ո՞վ է Հայաստանի հավաքականի հավանական նորեկը (տեսանյութ)

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

«Լիվերպուլը» վախենում է, որ Կլոպը կհեռանա՝ Գերմանիայի հավաքականը գլխավորելու

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»