Հայաստանի հավաքականի խաղերի հոբելյանական նոր գոլի հեղինակը Յուրա Մովսիսյանից հետո - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականի խաղերի հոբելյանական նոր գոլի հեղինակը Յուրա Մովսիսյանից հետո

Լեհաստանի հավաքականի հետ հանդիպման 18-րդ րոպեին տուգանային հարվածով Ռոբերտ Լևանդովսկու խփած գնդակը Հայաստանի հավաքականի անցկացրած 188 հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 500-րդ գոլն էր: Ընդհանուր առմամբ այդ հանդիպումներում գրանցված 505 գոլերից 177-ը բաժին է հասնում ՀՀ հավաքականին, 328-ը խփել են մեր մրցակիցները: Ընդ որում ՀՀ հավաքականի օգտին գրանցված գոլերից 4-ը խփել են մրցակցի ֆուտբոլիստները՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: Իրենց հերթին մեր ֆուտբոլիստներն էլ 7 անգամ գնդակն ուղարկել են սեփական դարպասը:

ՀՀ հավաքականի հանդիպումներում առաջին գոլը գրանցվել է մեր ընտրանու անցկացրած 2-րդ խաղում: Գոլի հեղինակ է դարձել ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Ֆրանկ Կլոպասը, ով 1994թ. մայիսի 15-ին Ֆուլերտոնում կայացած ընկերական խաղի 64-րդ րոպեին գրավել է Արմեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:

Հոբելյանական՝ 100-րդ գնդակը խփվել է ՀՀ հավաքականի անցկացրած 40-րդ խաղում: Այն գրանցվել է իսլանդացի Ռիխարդուր Դադասոնի հաշվին, ով գրավել է Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:

Հետաքրքիր է, որ 200-րդ գոլի հեղինակը «Փյունիկի» ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոյի ավագ որդին է՝ կրտսեր Ալեքսեյը, ով երկար տարիներ հանդես է եկել Ֆինլանդիայի հավաքականում:

Հոբելյանական գոլերից միայն 400-րդն է գրանցվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին: Գոլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը՝ գրավելով Իտալիայի հավաքականի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետիի պաշտպանած դարպասը:

Նշենք նաև, որ հաջորդ՝ 500-րդ գոլի հոբելյանը նշելու համար հարկ եղավ անցկացնել ամենաքիչ հանդիպումները: Հերթական 100 գոլերը խփելու համար ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներին և նրանց մրցակիցներին ընդամենը 30 խաղ բավարար եղավ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է, ով դարձել է 22 գոլի հեղինակ: Մեր մրցակիցներից ՀՀ հավաքականին առավել մեծ տհաճություն է պատճառել Ուկրաինայի հավաքականի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Անդրեյ Շևչենկոն, ով իր հաշվին գրանցած 48 գոլերից 7-ը խփել է Հայաստանի ընտրանու դարպասը:

Մրցակիցներից երկրորդ ցուցանիշն ունի պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով 5 անգամ խոցել է Հայաստանի հավաքականի դարպասը: 4 –ական գոլի հեղինակ են դարձել չեռնոգորցի Ստևան Յովետիչն ու լեհ Ռոբերտ Լևանդովսկին:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հանդիպումներում գրանցված հոբելյանական գոլերի հեղինակներին:

Գոլ Գոլի հեղինակ Մրցակից Ամսաթիվ Հաշիվ Մրցախաղ
100-րդ Ռիխարդուր Դադասոն Իսլանդիա 05.06.1999 0-2 ԵԱ
200-րդ Ալեքսեյ Երյոմենկո Ֆինլանդիա 08.09.2004 0-2 ԱԱ
300-րդ Դանիել վան Բյույտեն Բելգիա 09.09.2009 2-1 ԱԱ
400-րդ Յուրա Մովսիսյան Իտալիա 15.10.2013 2-2 ԱԱ
500-րդ Ռոբերտ Լևանդովսկի Լեհաստան 05.10.2017 1-6 ԱԱ

Աշոտ Հայրապետյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մտածելու ժամանակ ունեմ». Լևանդովսկին՝ իր ապագայի մասին

Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը՝ «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ապացուցեց, որ իր անհավատալի տեխնիկայով բազմապիսի գոլեր կարող է խփել

Globe Soccer Awards. Տարվա լավագույն ֆուտբոլիստի 8 հավակնորդները

Մխիթարյանն Ա սերիայում ամենաշատն է վրիպել մեն-մենակ դուրս գալուց հետո

Ռոնալդուի կողքին. Ա սերիայի տուրի խորհրդանշական թիմը՝ ըստ Whoscored-ի

Մխիթարյանի տպավորիչ վիճակագրությունը «Պարմայի» հետ խաղում

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

Ֆոնսեկա․ «Ինձ չի զարմացրել Մխիթարյանի այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում»

«Մեր հայ հերոսների համար»․ Մխիթարյանի գրառումը դուբլի հեղինակ դառնալուց հետո

Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Ռոմա» – «Պարմա» մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ

Բատիստուտա, Ջեկո, Մխիթարյան․ Հենրիխը «Ռոմայի» 5-րդ արտասահմանցի ֆուտբոլիստն է այդ ցուցանիշով

Մխիթարյանի մարզական կարիերայում լավագույն մեկնարկը եվրոպական առաջատար ազգային առաջնություններում

Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանի աննման գոլը «Պարմայի» դեմ խաղում (տեսանյութ)