fbpx

Հայկական «Էլ Կլասիկո» Վանաձորում, որը կիսաչեմպիոնական խաղի արժեք ուներ (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարտի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Առաջին խումբ, 15-րդ տուր. մրցում էին մրցաշարային աղյուսակի 2 առաջատարները՝ «Լոռին» և «Արցախը»: Խաղը կայացել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Դաշտի տերերը հույժ կարևոր հաղթանակ են տոնել: Աչքի են ընկել Վիգեն Ավետիսյանը և և Ուգոչուկվու Իվուն:

Հայաստանի Առաջին խումբ, 15-րդ տուր. «Փյունիկ-2» 1-2 «Արարատ Մոսկվա». նախկին «Ավան Ակադեմիայից» գոլի հեղինակ են դարձել Ալբերտ Խաչումյանը և Արմեն Հովհաննիսյանը, իսկ սեփական դարպասն է գրավել Լյովա Ղարիբյանը:

«Բանանցի» հարձակվողը 1 օրում կարողացել է «2 նապաստակ» խփել. ԲԽ 17-րդ տուրը՝ 10 փաստով

Հայաստանի Առաջին խումբ, 15-րդ տուր. «Բանանց-2» 2-1 «Ալաշկերտ-2». դաշտի տերերից հաշիվը բացել է Աբրահամ Պորտուգալյանը, հյուրերից հրաշալի հարվածով պատասխան գոլն է խփել Օսկար Նիկողոսյանը: «Բանանց-2»-ին հաղթանակ է պարգևել Կարեն Մելքոնյանի խփած գնդակը:

Հայաստանի Առաջին խումբ, 15-րդ տուր. «Արարատ-2» 2-1 «Շիրակ-2». երևանյան թիմից մրցակցի դարպասը գրավել են Արթուր Ստեփանյանն ու Ալբերտ Զոհրաբյանը, իսկ գյումրեցիներից միակ պատասխան գոլն իր անվան դիմաց է գրանցել Արման Ասլանյանը:

Տուրի վերջին՝ «Էրեբունի»«Գանձասար-Կապան-2» հանդիպումը կայանալու է մարտի 6-ին, Ձորաղբյուրի մարզահամալիրում:

Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս պահին «Լոռին» է (35 միավոր), որից հետ են մնում «Արցախը» (31), «Արարատ Մոսկվան» (27), «Բանանց-2»-ը (26, մեկ խաղ պակաս է անցկացրել), «Արարատ-2»-ը (18), «Փյունիկ-2»-ը (18, մեկ խաղ պակաս), «Էրեբունին» (16, մեկ խաղ պակաս), «Ալաշկերտ-2»-ը (16), «Գանձասար-Կապան-2»-ը (13, 2 խաղ պակաս) և «Շիրակ-2»-ը (6, մեկ խաղ պակաս):

Արամ Բարեղամյանը համալրել է հայկական ֆուտբոլի «ընտրյալների» ցանկը

Ռուսաստանի Ազգային լիգա, 26-րդ տուր. «Սպարտակ Մոսկվա-2» 0-0 «Ֆակել». 23-ամյա կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 87-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով, իսկ 20-ամյա հարձակվող Արթուր Առուստամյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ֆակելը» զբաղեցնում է վերջին՝ 20-րդ հորիզոնականը:

Հոլանդիայի Երիտասարդական լիգա, A խումբ, 10-րդ տուր. «Կամբուր» Մ-21 4-1 «Հերակլես» Մ-21. 20-ամյա կիսապաշտպան Գոռ Աղբալյանը մասնակցել է առաջին խաղակեսին: «Հերակլես» Մ-21-ը 9 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Գրիգոր Մելիքսեթյանը հասել է ցուցանիշի, որը շատ քիչ դարպասապահների է հաջողվել

Պորտուգալիայի 3-րդ դիվիզիոն, D խումբ, 23-րդ տուր. «Ալկանենենսե» 1-1 «Ֆատիմա». Վլադիմիր Բաբայանը մասնակցել է առաջին խաղակեսին: «Ալկանենենսեն» 16 թիմի պայքարում ընթանում է 13-րդ տեղում:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին նորություններին հետևելու համար այցելեք այստեղ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

Հայկ Իշխանյանը հեռանում է «Լոռիից»

3 ֆուտբոլիստ հեռացավ «Լոռիից»

«Արցախն» անվանափոխվել է և նոր անվանմամբ կմասնակցի 2019/20թթ․ առաջնությանը

«Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իսպանիայից

Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Միջադեպի հետևանքները. Վարդանյանը որակազրկվել է 5 խաղով, այլ որոշումներ

Համբարձումյան. «Կապ չունի՝ Լիխտենշտեյն, Հունաստան, թե Իտալիա. մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար»

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

Դմիտրի Աբակումովը կստանար «Ոսկե ձեռնոց» մրցանակը, եթե Հայաստանում այն խաղարկվեր

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 36-րդ տուրը

Հայ ֆուտբոլիստների կանխատեսումները Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերաբերյալ